Սկիզբ » Վերլուծություն » Աշխատանքային ժամեր և արդյունավետություն

Աշխատանքային ժամեր և արդյունավետություն

| Նոյեմբեր 28, 2012 | Մեկնաբանված չէ |

Հին ֆայլեր էի քչփորում և գտա սա։ Մի քանի տարի առաջ մեր հիմնարկում մի փոքրիկ վիճակագրություն էի կազմել․ մուտքագրողների կատարած աշխատանքի ծավալը (պրոդուկտիվությունը) և սխալների տոկոսային հարաբերությունն՝ ըստ աշխատանքային ժամերի։

(ա) պրոդուկտիվությունն՝ ըստ աշխատանքային ժամերի

(բ) սխալների հարաբերական քանակն՝ ըստ աշխատանքային ժամերի

Նշումներ

  • աշխատողները բնականաբար վաղ առավոտյան դեռ լրիվ արթնացած չէին լինում, հետևաբար պրոդուկտիվությունն այդ ժամին շատ ցածր է։
  • 9―10:00-ին՝ բոլորը արդեն հավաքվել են, սուրճ են խմում, առույգանում են ու սկսում են օրվա զրույցները (մուտքագրողները աշխատանքի ընթացքում շա՜տ են զրուցում որ չձանձրանան ու արագ աշխատեն)․ արդյունքում բարձրանում է պրոդուկտիվությունը, բայց կտրուկ ընկնում է որակը։
  • մուտքագրողնը ամենացրվածը լինում են լանչից հետո․ սխալների հարաբերական ամենաբարձր քանակը ժամը 14:00-ին է գրանցվում։

Ի դեպ, նրանք մետատվյալներ էին մուտքագրում տպագիր փաստաթղթերից՝ ՕՃ-ի օգնությամբ։

ՍկզբնԱղբյուր

Աշխատանքային ժամեր և արդյունավետություն, 10.0 out of 10 based on 4 ratings

Նշագրեր: , ,

Բաժին: Վերլուծություն

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 10.0/10 (4 votes cast)

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

204