Վիրտուալ աղյուսակներ

| Նոյեմբեր 24, 2012 | Մեկնաբանված չէ |

Բարև բոլորին:
Սկսած 5-երորդ տարբերակից MySQL ում հնարավորություն կա ստեղծելու կուրսորներ… Շատ հարմար միջոց ավելի օպտիմալ աղյուսակներ ստեղծել գոյություն ունեցողներից:
Կուրսորը իրենից ներկայացնում էլ վիրտուալ աղյուսակ, որը աղյուսակների պարունակություը դիտելու ալտերնատիվ տարբերակ է: ընդհանրապես վիրտուալ աղյուսակներ օգտագործելը ունի մի շարք առավելություններ, որոնց մասին կխոսանք օրինակից հետո:

  SELECT `id`, `name`, `surname`, `hair color`, ` age `
FROM ` people `
WHERE `gender`=” woman”;

հիմա նույն օրինակը , սակայն օգտագործելով ժամանակավոր վիրտուալ աղյուսակ ՝

CREATE VIEW woman AS
SELECT `id`, `name`, `surname`, `hair color`, ` age `
 FROM ` people ` 
WHERE `gender`=” woman”;

Ստեղծելով woman վիրտուալ աղյուսակը, մենք ունեցանք կանանց առանձին աղյուսակ ու դրանից հետո կարելի է դիմել այդ աղյուսակին ուղղակիորեն՝

SELECT *
 FROM woman;

Կամ եթե սիրում էք ավելի երիտասարդներին ու շիկահերներին, ապա ՝
 SELECT * 
FROM woman
 WHERE age < 25 and hair color=” blonde” ;

Հայտարարված վիրտուալ աղղյուսակում կարելի է կատարել սորտավորման, խմբավորման, ագրեգացիայի գործողություններ և մի շարք այլ գործողություններ:

Էս ամեն ինչը ուղղակի վիրտուալ աղյուսակ հայտարարելու ու օգտագործելու մասին:Իսկ հիմա հասկանանք ինչովա լավ օգտագործելը:
Ամենակարևոր հատկությունը այն է, որ վիրտուալ աղյուսակները ֆիզիկակապես բազաի մեջ չեն պահվում, այլ ուղղակի պահվում են հղումներ արդեն գոյություն ունեցող արժեքների վրա: Այսինքն կարելի է ստեղծել վիրտուալ աղյուսակ միաժամանակ բազմաթիվ աղյուսակներից արժեքներ վերցնելով, ու կարելի է ստեղծել ցանկացած բարդության ու քանակի աղյուսակներ, որոնք համարյա թէ ազդեցություն չեն ունենում բազայի չափի կամ արագագործության վրա:
Բացի դրանից կուրսորը իրենից ներկայացնում է ուղղակի ցուցիչ տվյալների վրա, ու վատ գրված բազաներում օգտագործելով այն, հաճախ խուսափում ենք որոնման ժամանակ էտքան չսիրված Linear Scan-ից:

Սակայն ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ  միշտ պետքա հիշել, որ եթե ինչ որ ռեալ աղյուսակում տվյալա փոխվում, ու էտ աղյուսակը մասնակցումա մի այլ վիրտուալ աղյուսակի կազմավորմանը, ապա ինքնստիքյան վիրտուալ աղյուսակում այդ փոխված տվյալը չի փոխվում, ու անհրաժեշտա  վիրտուալ աղյուսակ ստեղծող հարցումը մի անգամ էլ բաց թողնել:

Վիրտուալ աղյուսակներ, 10.0 out of 10 based on 3 ratings

Նշագրեր: , , ,

Բաժին: Տվյալների բազաներ

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 10.0/10 (3 votes cast)

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

193