Գուգլ Օրացույցի (Google Calendar) -ի մասին մի հրաշալի նյութ կա արդեն գրված, այդ նյութը գրել է մեկ կայքի հեղինակներից մեկը ՝ Louis_Dega-ն: Սակայն, քանի որ նյութը շատ շուտ էր գրված ու Գուլգ Օրացույցի ինտերֆեյսը այն ժամանակից ի վեր փոփոխությունների է ենթարկվել, ու նաև ես մի քիչ այլ նպատակ եմ հետապնդում, ապա որոշեցի գրել նորը: Սակայն Louis_Dega-ի գրած հոդվածը կարդալը նույնպես իմաստ ունի, այն անդրադառնում է որոշ մանրամասների, որոնց ես չեմ անդրադառնալու:
Նպատակ
Ստեղծել սպասվելիք միջոցառումների օրացույց, այն ցանկացած կայքում ներդնելու հնարավորությամբ:
Միաժամանակ օրացույցը պիտի ունենա միջոցառումների վայրը քարտեզի վրա դիտելու և նոր միջոցառումների մասին տեղեկանալու հնարավորություն:
Միջոցներ
մեզ անհրաժեշտ է միայն ունենալ google-ի հաշիվ (account), որովհետև պիտի օգտվենք google-ի ծառայություններց ՝ google.com/calendar և maps.google.com:
Մաս 1 Նոր օրացույցի ստեղծում
Գուգլ Օրացույց կոչվող ծառայությունը հնարավորություն է տալիս ստեղծել մի քանի օրացույցներ, որպիսի ասենք մեկում պահեք ծանոթների ծննդյան օրերը, մյուսում տեզերանավերի թռիչքների օրերը :), մեկ այլում էլ այցելվելիք համերգների օրերը:
սկսենք
մտեք https://www.google.com/calendar
մի քիչ ուսումնասիրեք 🙂 , թող աչքներդ սովորի
դրանից հետո նայում ենք էջի ձախ կողմը
կարծում եմ ամեն բան պարզ է, սեղմում ենք 1 հետո 2, ստեղծում ենք նոր օրացույց:
«Create new calendar»-ին սեղմելուց հետո կտեսնենք այսպիսի բան
այստեղ նույնպես ամեն բան պարզ է, ամենակարևոր կետերը, որոնց վրա կցանկանամ ձեր ուշադրությունը սևեռեմ «Make this calendar public» և «Calendar Time Zone» կարգավորումներն են:
- «Make this calendar public» – անհրաժեշտ է այն պատճառով, որ մենք ստեղծելու ենք հանրային (public) օրացույց, որը պիտի երևա բոլորին
- «Calendar Time Zone» -անհրաժեշտ է Հայաստանյան ժամանակով ժամը ցուցադրելու համար:
Ահա «Create Calendar» ու մեր միջոցառումների օրացույցը պատրաստ է:
Վերադառնում ենք նախորդ էջը, «Back to calendar» ու մեր նոր օրացույցը տեսնում օրացույցների ցանկում:
այս օրացույցի վրա սեղմելիս աջ կողմում տեսանելի կդառնան այս օրացույցում ընդգրկված միջոցառումները:
Ախ՜, հա դեռ չունենք միջոցառումներ, ուրեմն անցնենք առաջ :Ճ
Մաս 2 Նոր միջոցառման ստեղծում
գտնում ենք համապատասխան օրվա վանդակը ու սեղմում վրան: Մնացածը նայեք սքրինշոթի վրա
Երբ «հուփը տված» է բացվում է միջոցառման մանրամասները լրացնելու էջը: Ահա այն
Այստեղ նույնպես ամեն բան շատ հասարակ է: Միայն մի պահ, միջոցառման վայրը մենք ցանկանում ենք նաև ցուցադրել քարտեզի վրա: Դրա համար մեզ պետք են կորդինատները:
Մաս 3 Ինչպե՞ս ստանալ կորդինատները Google Maps-ում
Ձեր բռաուզեռի մի նոր թաբում բացում եք http://maps.google.com
Քարտեզի վրա գտնում եք այն վայրը, որտեղ պիտի իրականացվի միջոցառումը, ուր սեղմել պատկերված է սքրինշոթի վրա: Երաիտասարդական մետրոն իհարկե որպես օրինակ եմ բերել 🙂
Երբ բոլոր «հուփերը» տրված են հայտնվում է այ սա
Ահա ունենք կորդինատները: Իմիջայլոց շատ հնարավոր է այնպիսի դեպք, երբ միջոցառման վայրը նշված չլինի քարտեզի վրա, ոչինչ այդ դեպքում մոտակա մի վայրի կորդինատները վերցրեք:
Կորդինատները վերցնում ենք ու վերադառնում մեր օրացույցին
Where -ում կարելի է գրել հասցեն ցանկացած ձևով, այսինքն պարտադիր չէ գրել այն նույն բանը, որը գրված է google քարտեզի վրա, անհրաժեշտ է տեղադրել միայն ճիշտ կորդինատները:
Save և վերջ, ձեր նոր միջոցառումը պատրաստ է և այն կա ձեր միջոցառումների օրացույցում: Մնաց վերջին մասը: Ինչպե՞ս տեղադրել օրացույցը կայքում:
Մաս 4 Ներդրվող կոդի ստացումը
Google Calendar-ի առաջին էջում նայում ենք օրացույցների ցուցակին, ընտրում ենք մեր օրացույցը և սեղմում «Calendar Settings»
Նայում ենք բացված էջի ներքևը, գտնում ենք սա
Աջ մասից վերցնում ենք <iframe …. բլա … բլա … կոդը և տեղադրում այն ցանկացած կայքում:
Կոդի պատուհանից վերև կա նաև «Customize the color, size …» հղումը դրանով կարող եք մտնել ու չափ, գույն և այլ պարամետրեր կարգավորել:
Նարնջագույն քառակուսու մեջ գրված է XML, սա էլ նոր միջոցառումների մասին տեղեկացնող rss հոսքն է: Սրան հետևելով այցելուները կիմանան բոլոր նոր միջոցաոումների մասին:
Մաս 5 Բաժանորդագրություն
բաժանորդագրության հիմքը հենց վերընշված XML-ն է:
իհարկե զարգացած օգտագերերը :Ճ գիտեն ինչպես օգտվել rss հոսքերից, ու կարելի է ուղղակի դնել այդ հղումը օրացույցի կոդից հետ, առաջարկելով բաժանորդագրվել: Սակայն ինչպես գիտենք զարգացած օգտատերերը այդքան էլ շատ չեն :Ճ ու նրանց ավելի հարմար կլինի էլ.փոստով բաժանորդագրվել:
սկզբում մտածեցի որ կարելի է feedburner -ին տալ այդ հոսքը , ու նրանից ստանալ էլ.-փոստով բաժանորդագրման կոդը, ու այն դնել ներդրված օրացույցի կոդից հետո, սակայն feedburner-ը «բողոքեց» թե տվյալ xml-ը չի հասկանում:
Բայց մի ծառայություն գտա, որը հասկանում է ու եթե մտածում եք , որ ամսեկան 1000 նամակից ոչ ավել էք ուղարկելու, ապա իսկը ձեզ համար է, որովհետև ավելին արդեն վճարովի է: Ծառայությունը սա է http://www.nouri.sh/
Ըհը, սա էլ էսպես, բարով վայելեք :Ճ
Comments: no replies