site logo
  • Կայքի մասին
  • Ծրագրավորում
  • Ժեշտ
  • Անվտանգություն
  • Հարց ու Պատասխան (ՀուՊ)
Նոյեմբեր 21, 2012  |  By Louis_Dega In

Ինչպես փոխակերպել AVI ֆայլը DVD-ի

ConvertXtoDVD
Ունենք AVI ֆայլ և ինչ-ինչ պատճառներով ցանկանում ենք այն սարքել DVD, որը ունի մենյու, ինչպես գործարանային արտադրության DVD սկավառակները: Ես նախընտրում եմ օգտագործել ConvertXtoDVD 4 ծրագիրը: Ծրագրի անվանումը հենց ինքն իրենը ասում է “փոխակերպել X-ը DVD-ի” :) : Շատ չծավալվեմ, անցնենք աշխատանքի:
Ես ունեմ մի սերիալ, որը բաղկացած է 16 սերիաներից(սերիաներից յուրաքանչյուրը AVI ֆայլ է, որոնցից յուրաքանչյուրի ծավալը մոտավորապես 650Մբ է): Նախատեսվում է պատրաստել DVD սկավառակ, որը կունենա բարեհամբույր մենյու: Ես պլանավորում եմ պատրաստել երկկողմանի սկավառակ՝ ցանկացած կողմում ֆիլմի 8 սերիա:
ենթադրվում է, որ դուք արդեն բեռնել և տեղադրել եք ծրագիրը Ձեր համակարգչի մեջ, իսկ եթե ոչ, ապա այն կարող եք բեռնել այստեղից (հղումը տանում է ծրագրի պաշտոնական կայք, եթե ցանկանում եք այն կարղ եք բեռնել ցանկացած տորենտ թրեքերից անվճար :-D D):

1. Բացում ենք ծրագիրը:
այն ունի շատ պարզ արտաքին տեսք

առաջին հերթին պետք է կարգավորել ծրագիրը ըստ մեր պահանջների.
2. Մտնում ենք Настройки(Settings)->Главная(General)


քանի որ բոլորս ունենք DVD սկավառակ պատրաստելու մեր նախընտրած ձևերը, ապա ես չեմ մանրանա կարգավորումների մեջ: Ես ընդամենը կանդրադառնամ Burning մենյուին.


այստեղ մենք կարող ենք դնել կարգավորում, որը թույլ կտա մեզ անմիջապես փոխարկումից հետո ֆայլերը գրել DVD սկավառակի վրա, ISO ֆայի մեջ կամ ուղղակի լցնել ինչ-որ ֆոլդերի մեջ:
3. Քաշում գցում ենք ծրագրի վրա այն ֆայլերը, որոնք պետք է փոխակերպել(մեր դեպքում 8 հատ AVI ֆայլ)


իմ կարծիքով այս ծրագիրը շատ հարմար են սարքել: Երբ փոխակերպվող ֆայլերը գցում ենք ծրագրի մեջ, այն նրանք շարում է իրար տակ. առանձնացնելով ցանկացած ֆայլի կարգավորումները, այսինքն դուք կարող եք կարգավորել ցանկացած ֆայլը ձեր ուզած ձևով:


ինչպես տեսնում ենք. առաջին տողում մենյուի կարգավորումներն են իսկ մնացածը մեր սերիալի ամեն մի սերիան: Բացում ենք մենյուի կարգավորումների առջևի “+” նշանը և կարգավորում այն.


կարգավորումների մեջ կարող եք գտնել այնպիսի կարգավորումներ, ինչպիսիք են՝ մենյուի տեսակը(template now used:””), սկավառակը նվագարկիչի մեջ դնելուց հետո կատարվող գործողությունը (auto-start playback), վիդեոն անընդհատ կրկնելու կարգավորումը(loop playback) … մենյուի ընթացքում հնչող երաժշտությունը և այլն: Ես այս դեպքում կընտրեմ կլասիկ մենյուի տարբերակը.


կփոխեմ մենյուի վերնագրի տառերի ձևը, գույնը և չափսերը (բզբզացեք … կհասկանաք).


կդնեմ մենյուի ընթացքում հնչող երաժշտության իմ տարբերակը.


ինչպես արդեն ասացի՝ ցանկացած ֆայլ ունենում է իր սեփական կարգավորումները.


այստեղ նույնպես կարելի է ընտրել մենյուում երևացող վիդեոների անվանումների գրվելու ձևը: Կարելի է կարգավորել ֆիլմի գլուխների մենյուն, գլուխներ ավելացնել, պակասեցնել, տալ նրանց ինտերվալի չափ, ավելացնել նոր աուդիո գիծ, ավելացնել տիտրեր (subtitles, субтитры):


արդյունքում կարելի է տեսնել բոլոր կատարված աշխատանքները՝ մենյուի հետ կապված, սեղմելով ընդամենը կարմիրով նշված կոճակի վրա.


և վերջապես. սեղմելով Convert կոճակը, որոշ ժամանակ անց կունենանք այն, ինչ ցանկանում էինք:
Բարի կինոդիտում, արդեն Ձեր DVD նվագարկիչով:
ՍկզբնԱղբյուր
Ինչպես փոխակերպել AVI ֆայլը DVD-ի, 10.0 out of 10 based on 3 ratings
AVI ConvertXtoDVD dvd Թեյնիկներին Ծրագրեր ֆայլերի կոնվերտացիա
Previous Storyասք վեբ կայքեր գրելու մասին
Next StoryԻնչպես հանել մեկ կադր (սքրինշոթ) ֆիլմից

Comments: no replies

Join in: leave your comment Cancel Reply

(will not be shared)

Որոնում

Նշագրեր

android (12) C++ (10) C և C++ (11) Excel (10) html (10) Network Administration (16) System Administration (28) Windows 7 (14) Անվտանգություն (26) ԳՆՈՒ/Լինուքս (16) Թեյնիկներին (55) Ժեշտ (29) Լակոնիկ (21) Լինուքս/Յունիքս հրամաններ (23) Լուսանկարչություն և մշակում (15) Խելախոսներ (14) Ծրագրավորման լեզուներ (13) Ծրագրավորում (43) Ծրագրեր (46) Հայականացում (28) Հումոր (11) Ուսումնական նյութեր (33) Չդասակարգված (11) Սոցցանցային Հմտություններ (19) Վեբ (24) Վերլուծություն (10) Վինդոուս 7 (10) Վորդպրես (21) ՏՏ և փիլիսոփայություն (21) Տվյալների բազաներ (12) Օպերացիոն համակարգեր (25) Օֆիսային ծրագրեր (22) անդրոիդ (11) բաշ (10) ինտերնետ (11) խելախոսներ (13) համացանց (15) հայատառ (10) հայերեն (11) հայերեն ստեղնաշար (11) հայկական սոֆթ (11) ստեղնաշար (10) սքրիփթ (14) վինդոուս (12) տեսանյութ (23)
Copyright ©2017 ThemeFuse. All Rights Reserved