Սկիզբ » ՏՏ + x » ՏՏ և փիլիսոփայություն » ասք վեբ կայքեր գրելու մասին

ասք վեբ կայքեր գրելու մասին

| Նոյեմբեր 21, 2012 | Մեկնաբանված չէ |

֊ Ի՞նչ գրենք։
֊ Կայք։

Իմ մոտ տպավորություն է, որ հիմա ով ինչ անում է՝ դա «վեբ սերվիս» է։
Ոմանք, ճիշտ է, կենտրոնանում են այֆոն/անդրոիդ նախագծման վրա, ու ես դա բացատրում եմ նրանով, որ մոբայլ շուկան այն տեղն է, ուր անհատ ծրագրավորողները (դե՞ռ) կարողանում են իրենց գտնել։
Բայց մտահղացումների մեծ մասը վերաբերվում են վեբին։ Օրինակ, սթարթափ ուիքէնդին բոլոր ներկայացված պրոեկտները վեբ էին։ Ես այնտեղ հանդիպեցի ծանոթներիս, ում գիտեմ որպես «նեյթիվ» նախագծողներ, բայց նրանք նույնպես ներկայացրել էին վեբ պրոեկտ։ Բողոքեցին, որ հեշտ չէ սուզվել անծանոթ միջավայր, բայց դա իրենց չխանգարեց հաղթել ։Ճ (գուցե բնութագրող է որ նեյթիվ նախագծմամբ զբաղվող մարդիկ ունեցան ավելի լավ գաղափար)

Հիմա ինչպե՞ս է լինում, որ բոլորը զբաղվում են վեբով՞։ Գուցե դա առաջին հայացքից թվացող թեթեւ տեխնոլոգիանե՞րն են (ասենք պհպ)։
(Ասում եմ թվացյալ թեթեւ, որովհետեւ իմ համար տեխնոլոգիաները, որ փորձում են «թեթեւացնել» գործը, ու թաքցնում են օգտագործողից որոշակի մանրուքներ այդ թեթեւացնող շերտի հետեւը, դրանով իսկ անում են այնպես որ ինձ ավելի բարդ լինի։)

Իսկ օրինակ, ինչպե՞ս է լինում, որ համակարգի մեջ փոփոխություն անելու միտք չեն ունենում, բայց կայքի միտք ունենում են։ Գուցե, որովհետեւ չգիտեն, թե ինչ փոփոխություն է կարելի անել, որ ավելի լավ լինի, որովհետեւ նույնիսկ չգիտեն, որ եղածը լավ չէ։
Գուցե որովհետեւ նրանք ապրում են սեփականատիրական ծրագրերի աշխարհում, ուր, օրինակ կա windows որի հիշողության կառավարչի կոդը չես նայի, որ հասկանաս ինչպես է գրված, ու ինչպես կարելի է լավացնել։
Կարող է այն պատճառով, որ նրանք ապրում են աշխարհում, ուր կան սարքերի արտադրողի կողմից տրամադրված սեփականատիրական դրայվերներ։ Ու հետո այդ ծրագրավորողները ստիպված են լինում փոխել երկաթը, որովհետեւ այս սարքի համար արտադրողը տրամադրել է, ասենք xp֊ի դրայվեր, բայց ոչ 7֊ի, որ նոր (սակայն ոչ ավելի լավ) սարքերը ավելի շատ վաճառվեն։ Իսկ նրանք չգիտեն ինչպես գրել դրայվեր, ու չգիտեն որ կա rolling release համակարգեր, ուր առհասարակ չի լինում release բայց լինում են հաճախակի փոփոխություններ, քանի որ լավացումը եւ հետ համատեղելիությունը անհամատեղելի են։
Վերջերս զրույցի մեջ հնչեց՝ «եթե դու mysql֊ի կոդը նայած լինեիր, այն կյանքում չէիր օգտագործի»։ (Ի դեպ, ես դբ֊ներից չկամ, բայց եթե նրանցով գրեի, ապա firebird կօգտագործեի)

Երբեմն ես ասում եմ՝ դե նա ծրագրավորող է։ Նկատի ունեմ՝ ցանցառ չէ, կամ հաքեր չէ։
Հիմա բացատրեմ։ Մի անգամ ընկերներիս նշանդրեքին (դե էլ որտեղ այդպիսի մարդ կհանդիպես) ես ծանոթացա մի տղայի հետ, ով ասաց որ նկարիչ է։ Ինձ հետաքրքիր էր, ու ես հարցեր էի տալիս իր աշխատանքի վերաբերյալ։ Ու անկեղծ զարմացել էի, երբ իմացա, որ նա գնում է աշխատանքի։
Այսինքն նա ամեն առավոտ, իննից վեցը գնում է «ցեխ» ուր պատրաստում է հայտնի նկարների պատճեներ։ Հետո դրանք ուղարկում են Եւրոպա, ուր վաճառում են որպես ձեռքի գործ, որը ռեպրոդուկցիայից ավելի թանկ է։ Հետո էլ այդ տղան շուտ գնաց, ասաց պետք է շուտ արթնանամ, աշխագանքի եմ։

Նկարիչ, ով աշխատո՞ւմ է։ Իմ համար այդ երկուսը այնքան էլ համատեղելի չէին։ Չէ, ես գիտեի, որ կան, այսպես ասած ոչ ստեղծագորշող նկարիչներ, ով նախընտրում է զբաղվել ռեստավրացիաներով, բայց ոչ իրականացնել իրենց միտքը, որովհետեւ միտք չունեն։

Ու եթե նկարիչների մոտ միտք չունենալը նորմա չի ընկալվում, ապա ծրագրավորողների մոտ միտք չունենալը՝ նորմա է։ Նրանց մեծ մասը գնում են աշխատանքի ու գրում են «ձաձա»֊ների համար սոֆթ։ Եթե աշխատանքից հետո ինչ որ բան են անում, ապա դա սովորաբար փող աշխատելու, այլ ոչ թե միտք, գաղափար իրականացնելու համար է։
Այսինքն փողի, ոչ թե սիրո, հետաքրքրության պատճառով է։

Իսկ օրինակ plc նախագծման սոֆթ գրում են նրանք, ով թեմայի մեջ են։

Մասնավորապես դա բացատրվում է նրանով, որ մարդկանց մեծ մասը հետաքրքրվող, ու խորացող չեն։ Այդ մասին ես դեռ կգրեմ։
Բայց այլ պատճառը, որի մասին հիմա գրում եմ՝ չիմացությունն է, ոչ զարգացած լինելն է։
Այսինքն մարդիկ պարզապես չգիտեն, չեն պատկերացնում ինչպիսի խնդիրներ կարող են լինել, ու ինչ լավ բան կարելի է անել, եթե դա կայք չէ։
Նրանք չգիտեն ինչպես է աշխատում համակարգը, քանի որ իրենց համակարգը փակ է, ու նրանք չեն զգում որ կարող են այն փոխել, կամ որոշակի ներդրում ունենալ։ Մոտավորապես այնպես, ինչպես Սովետի ժողովուրդը չէր զգում, որ կարող է ազդել օրենքների վրա։
Ու այստեղ ես կարծում եմ, որ շատ լավ է, երբ ծրագրավորողները օգտագործում են ազատ ԾԱ ոչ միայն այն պատճառով որ ազատ է, ու հետեւաբար լավը, ոչ միայն այն պատճառով որ այդ գաղափարը իրենց մոտիկ է, այլ եւ այն պատճառով որ դա ավելի է զարգացնում, քան փակ աշխարհը, թույլ է տալիս տեսնել ինչպես է ամենը արված, ու երբեմն պահանջ զգալ դա լավացնելու, տեսնել ինչ կարելի է անել

ու տենց

ՍկզբնԱղբյուր

ասք վեբ կայքեր գրելու մասին, 7.0 out of 10 based on 3 ratings

Նշագրեր: ,

Բաժին: ՏՏ և փիլիսոփայություն

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 7.0/10 (3 votes cast)

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

204