Սկիզբ » Ուսումնական նյութեր » Վեբ » CMS - կառավարման համակարգեր » Վորդպրես » Վորդպրես – Ինչպե՞ս ստեղծել բոլոր էջերի և փոստերի ցուցակ (որպես էջանիշների ֆայլ)

Վորդպրես – Ինչպե՞ս ստեղծել բոլոր էջերի և փոստերի ցուցակ (որպես էջանիշների ֆայլ)

Նախ ասեմ, թե դա ինչի համար է: Սեոշնիկները պնդում են, որ տարբեր տեղեր հղումներ ունենալը լավ է կայքի համար: Դա կարող է բարձրացնել փեյջռանքը ու նույնիսկ ռեֆերալ հաճախումները:  Հղումներ ունենալու ամենատարածված ձևերից մեկը սոցիալական էջանշման համակարգերում հղումներ դնելն է:

Սոցիալական էջանշման համակարգերի օրինակներ են իմ ամենասիրած Դիիգոն, ինչպես նաև շատ հայտնի delicious.com -ը կամ էլ reddit.com-ը: Այսպիսի ծառայությունները ինտերնետում շատ են:

Սա ցանկացա ստուգել, արդյո՞ք այդպես է, արդյո՞ք դա կաշխատի:

Իսկ ձեռքո՞վ է պետք լցնել հղումները, ու դասավորել նշագրերը: Ո՛չ, ոչ մի դեպքում, հիմա արդեն 21-րդ դարն է, մարդկությունը ավտոմատացում է հորինալ:

Հետազոտությունը ցույց տվեց, որ սոցիալական էջանշման կայքերի մի մասը ունի էջանիշների իմպորդ-էքսպորտի հնարավորություն: Իմպորտը և էքսպորտը կատարվում է նեթսքեյփի էջանիշների ֆորմատը ունեցող ֆայլի միջոցով : Սա մի ֆայլի ֆորմատ է, որը համակարգերը դեռ հասկանում են և օգտագործում, չնայած որ Նեթսքեյփ Նավիգատորը այլևս չկա: Նեթսքեյփի էջանիշների իմպորտ-էքսպորտ ֆայլը ունի հետևյալ կառուցվածքը: Իրականում մի առանձին բան էլ չի, մի քանի ոչ ստանդարտ ատրիբուտներով հտմլ է:

<!DOCTYPE NETSCAPE-Bookmark-file-1>
<META HTTP-EQUIV="Content-Type" CONTENT="text/html; charset=UTF-8">
<!-- This is an automatically generated file.
It will be read and overwritten.
Do Not Edit! -->
<TITLE>Էջանիշներ</TITLE>
<H1>Իմ էջանիշները</H1>
<DL>
<p>
<DT><A HREF="http://mikayq.ex" ADD_DATE="2009-07-14 08:36:00" PRIVATE="0" TAGS="տարբեր, նշագրեր, նշագիր, թագ, tag">Մի կայք</A>
<DT><A HREF="http://miAjlKyq.ex" ADD_DATE="2012-07-14 08:36:00" PRIVATE="0" TAGS="մի,այլ,կայքի,նշագիր,թագ,թեգ,նշագրեր,tags">Մի այլ կայք</A>
<DT><A HREF="http://eliMiKayq.ex" ADD_DATE="2011-08-14 08:36:00" PRIVATE="0" TAGS="նշագիր,թեգ,թագ">Էլի մի կայք</A>
</DL>
<p>

Քանի որ մենք մեր Վորդպրեսական կայքերում ու բլոգերում ունենք տաքսոնոմիաներ ՝ նշագրեր և կատեգորիաներ, մեզ մնում է միայն գրել մի sql – սքրիփթ, որը տվյալների բազայից կհանի մեր բոլոր փոստերը և էջերը անհրաժեշտ ֆորմատով: Տալով ADD_DATE ատրիբուտին փոստի կամ էջի հրապարակման ամսաթիվը որպես արժեք, իսկ TAGS ատրիբուտին մեր տաքսոնոմիաները ՝ նշագրերը և բաժինները (կատեգորիաները): Ահա սքրիփթը:

Սա փոստերի համար

SELECT
CONCAT('<DT><A HREF="',`guid`,'" ADD_DATE="',`post_modified`,'" PRIVATE="0" TAGS="',(SELECT GROUP_CONCAT(tm.name)
                                                 FROM `wp_terms` tm
                                                 INNER JOIN `wp_term_taxonomy` tt on tt.term_id=tm.term_id
                                                 INNER JOIN `wp_term_relationships` tr on tr.term_taxonomy_id =tt.term_taxonomy_id
                                                 WHERE tr.`object_id`= p.`id`
                                                 ),'">',`post_title`,'</a>')
FROM `wp_posts` p
WHERE `post_status`='publish'
AND p.`post_type`='post'
ORDER BY p.`post_modified` DESC

Իսկ հաջորդը էջերի համար

SELECT CONCAT('<DT><A HREF="',`guid`,'" ADD_DATE="',`post_modified`,'" PRIVATE="0" TAGS="',REPLACE(`post_title`,' ',','),'">',`post_title`,'</a>')
FROM `wp_posts` p
WHERE `post_status`='publish'
AND p.`post_type`='page'
ORDER BY p.`post_modified` DESC

phpMyAdmin-ում SQL-ը աշխատեցնելուց հետո արդյունքը էքսպորտ արեք որպես CSV: Այսպիսի կարգավորումներով:

SQL-ի աշխատանքի արդյունքը, որպես CSV էքսպորտի կարգավորումներ

Ձեր SQL-սքրիպտի վերադարձրածը էքսպորտ անելուց հետո ստացված ֆայլի սկզբում ավելացնում եք այս կտորը ՝

<!DOCTYPE NETSCAPE-Bookmark-file-1>
<META HTTP-EQUIV="Content-Type" CONTENT="text/html; charset=UTF-8">
<!-- This is an automatically generated file. It will be read and overwritten. Do Not Edit! -->
<TITLE>Bookmarks</TITLE>
<H1>Bookmarks</H1>
<DL>
<p>

Իսկ վերջում այս մեկը ՝

</p>
</DL>

Պահպանել, ու դու արդեն պատրաստ ես գրոհելու սոցիալական էջանշաման կայքերը:
Իսկ այս մեթոդը կայքի հաճախելիության վրա իրոք ազդում է, թե ոչ, ես դեռ չգիտեմ, երբ կունենամ տվյալներ կկիսվեմ անպայման:

ՍկզբնԱղբյուր

Վորդպրես – Ինչպե՞ս ստեղծել բոլոր էջերի և փոստերի ցուցակ (որպես էջանիշների ֆայլ), 10.0 out of 10 based on 2 ratings

Նշագրեր: , , ,

Բաժին: Վորդպրես

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 10.0/10 (2 votes cast)

Մեկնաբանություններ (3)

Թրեքբեք հղում | Մեկնաբանությունների RSS ժապավեն

  1. Ալինա

    Բարի օր, շատ-շատ ուրախ եմ, որ Վորդպրեսի մասին հայերեն գրառումներ ու հոդածներ կան: Ես Ձեզ մի այսպիսի հարց ունեմ, ինչպես են անում, որ լրավական կայքերում , ասենք լրահոս, Ժամանց և այլ բաճինները դառնում են ակտիվ լինք: Շնորհակալ կլինեմ, եթե օգնեիք այս հարցը լուծել:

  2. Ալինա

    Մի հարց էլ ունեմ, ներեցեք, մոռացա նախորդում գրել. ինչպես կարող եմ առանձնացնել ամենաընթերցված բաժինը, որ ոչ թե ավտոմատ կերպով ընտրվի, այլ ես նշեմ, ինչպես օրինակ նշում եմ բլոգը, կամ այլ բաժին: Կրկին շնորհակալություն:

  3. Ողջույն, ձեր հարցերը կոնկրետ այս հոդվածի հետ կապված չէն, առաջարկում եմ հարցերը զետեղել մեր ՀարցՈւՊատասխան բաժնում, այնտեղ ավելի մանրամասն քննարկում և պատասխան կստանաք, նաև ուրիշներին էլ օգտակար կլինի թե հարցը և թե դրանց պատասխանները։
    http://hy-it.org/questions/

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

211