FTP – առաջին ծանոթություն
Համեստ նպատակս է մի կարճ ակնարկ գրել այն մարդկանց համար, ովքեր առաջին անգամ են առնչվում ftp-ով տվյալներ փոխանցելու հետ: Վարպետները կարող են չկարդալ այս նյութը:
Հասարակ լեզվով ասած ftp պրոտոկոլը հնարավորություն է տալիս ֆայլեր փոխանցել համակարգիչների միջև: Մեր օրինակի դեպքում ձեր լոկալ համակարգչից դեպի սերվեր:
Ասենք կա մի հոսթինգ, և կան ֆայլեր որոնք անհրաժեշտ է տեղադրել այդ հոսթինգում:
Ձեզ անհրաժեշտ են, այդ հոսթինգի ֆտպ մուտքի տվյալները
ftp host-ի հասցեն
username- օգտանուն
password – գաղտնաբառ
port – պորտ (ոչ միշտ է անհրաժեշտ գրել պորտը)
Հետո, անհրաժեշտ է ծրագիր, որով կարող եք լցնել ֆայլերը սերվեր: Թերևս ամենահայտնին FileZila-ն է: Բեռնում եք այն պաշտոնական կայքից: Տեղադրում եք: Տեղադրման պրոցեսը շատ հասարակ է, չեմ նկարագրում, install ->next-> next …
Հետո աշխատեցնում եք ծրագիրը, կտեսնեք այսպիսի պատուհան:
ftp- սերվերին կպնելու համար գրում եք մուտքի տվյալները 1,2,3,4 դաշտերում ու հաստատում եք Quickconnect -ով (5):
Ըհը
Ձախ կողմում կարմիր շրջանակով պարփակված պատուհանը ձեր համակարգչում գտնվող ֆայլերն են:
Աջ կողմում կապույտ շրջանակի մեջ հոսթինգի ֆայլերը:
Կոնկրետ ֆայլը վերբեռնելու համար , ընտրում եք ֆայլը ու քաշում գցում մյուս պատուհանի մեջ, կամ սեխմում եք enter:
Նույնը նաև ներբեռնելու համար:
Ըհը
Սա FileZila-ի օգտագործման ամենատարրական եղանակն է:
Կարդացեք ավելին
Բաժին: Թեյնիկներին, Ծրագրեր