Սկիզբ » Դիզայն » Մի քանի օգտակար գործիք frontend ծրագրավորողների համար

Մի քանի օգտակար գործիք frontend ծրագրավորողների համար

| Նոյեմբեր 15, 2012 | 2 Մեկնաբանություններ |

Այստեղ կպատմեմ մի քանի հետաքրքիր օնլայն գործիքների մասին, որոնք հնարավոր է օգտակար լինեն աշխատանքի ժամանակ և ժամանակ խնայեն:

Collor

Colllor

Colllor-ը ձեր նշած գույնի հետ օգտագործման համար ամենահարմար ու ամենասիրուն գույների պալիտրան է գեներացնում: Օգնում է զերծ մնալ վեբ էջը նայողների մոտ սեփական աչքերը հանելու ու փսխելու ցանկությունից: Այս գործիքը հատկապես օգտակար է իմ նմանների համար, որոնք չունեն դիզայներական աչք և այդքան էլ լավ չեն զգում գույների համադրությունը: Բացի այդ այս սերվիսն ունի գույների մեծ հավաքածու: Կարելի է ընտրել, գեներացնել ձեզ անհրաժեշտ գույնը, հետո էլ ընտրել նրան համապատասխան գույները առանց կայքից դուրս գալու: Ավելին կարդացեք այստեղ:

cssUpdater

cssUpdater

cssUpdater-ը օգտակար գործիք է, որը FireBug-ի միջոցով կատարվող փոփոխությունները սինխրոնիզացնում է css ֆայլերի հետ: Ժամանակի խնայողության համար հիանալի գործիք է:

CSSComb

CSSComb

CSSComb-ը օգնում է տեսակավորել css-ը ըստ տրված չափանիշների, պարամետրերի և այլն: Օգտակար գործիք է հատկապես ուրիշի խառը  css-ի մեջ գլուխ հանելու համար:

 

CSS Load 

css-load-net

CSS Load.Net-ը AJAX-ի ու jQuery-ի համար սիրուն css լոադերներ գեներացնելու գործիք է: Ընտրում ես տեսակը, գույնը, չափերը, արագությունը ու ստանում պատրաստի կոդը:

 

Ribbon Builder

Ribbon-Builder-Generator

Ribbon Builder/Generator-ը օնլայն գործիք է, որը ձեզ կօգնի գեներացնել այն կարմրոտ ժապավեններից, որոնք հիմա շատ են օգտագործվում կայքերում ինչ-որ ակցիայի կամ գովազդի համար: Տալիս ենք չափ, գույն և այլ տվյալներ, և ստանում մեր ժապավենը:

 

Typecast

Typecast

Typecast-ը ֆոնտերի հետ էքսպերիմենտներ կատարելու համար նախատեսված գործիք է: Ի տարբերություն նախորդների, սրանից օգտվելու համար պետք է գրանցվել: Գրանցվելուց հետո կարող եք օգտվել բետա վերսիայից անվճար: Փորձեք տարբեր կոմբինացիաներ, և  ձեզ համար իդեալական տարբերակը գնտելուց հետո կարող եք էքսպորտ անել css-ի մեջ:

 

Fontello

Fontello

Fontello-ում կան լիքը իկոնկաներ ու պիկտոգրամներ css-ի մեջ օգտագործելու համար: Կարող եք տալ չափը, նախնական դիտել, ներբեռնել:

 

Մի քանի օգտակար գործիք frontend ծրագրավորողների համար, 9.8 out of 10 based on 10 ratings

Նշագրեր: , , ,

Բաժին: Դիզայն, Վեբ

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 9.8/10 (10 votes cast)

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

218