Մի քանի օգտակար գործիք frontend ծրագրավորողների համար
Այստեղ կպատմեմ մի քանի հետաքրքիր օնլայն գործիքների մասին, որոնք հնարավոր է օգտակար լինեն աշխատանքի ժամանակ և ժամանակ խնայեն:
Collor
Colllor-ը ձեր նշած գույնի հետ օգտագործման համար ամենահարմար ու ամենասիրուն գույների պալիտրան է գեներացնում: Օգնում է զերծ մնալ վեբ էջը նայողների մոտ սեփական աչքերը հանելու ու փսխելու ցանկությունից: Այս գործիքը հատկապես օգտակար է իմ նմանների համար, որոնք չունեն դիզայներական աչք և այդքան էլ լավ չեն զգում գույների համադրությունը: Բացի այդ այս սերվիսն ունի գույների մեծ հավաքածու: Կարելի է ընտրել, գեներացնել ձեզ անհրաժեշտ գույնը, հետո էլ ընտրել նրան համապատասխան գույները առանց կայքից դուրս գալու: Ավելին կարդացեք այստեղ:
cssUpdater
cssUpdater-ը օգտակար գործիք է, որը FireBug-ի միջոցով կատարվող փոփոխությունները սինխրոնիզացնում է css ֆայլերի հետ: Ժամանակի խնայողության համար հիանալի գործիք է:
CSSComb
CSSComb-ը օգնում է տեսակավորել css-ը ըստ տրված չափանիշների, պարամետրերի և այլն: Օգտակար գործիք է հատկապես ուրիշի խառը css-ի մեջ գլուխ հանելու համար:
CSS Load
CSS Load.Net-ը AJAX-ի ու jQuery-ի համար սիրուն css լոադերներ գեներացնելու գործիք է: Ընտրում ես տեսակը, գույնը, չափերը, արագությունը ու ստանում պատրաստի կոդը:
Ribbon Builder
Ribbon Builder/Generator-ը օնլայն գործիք է, որը ձեզ կօգնի գեներացնել այն կարմրոտ ժապավեններից, որոնք հիմա շատ են օգտագործվում կայքերում ինչ-որ ակցիայի կամ գովազդի համար: Տալիս ենք չափ, գույն և այլ տվյալներ, և ստանում մեր ժապավենը:
Typecast
Typecast-ը ֆոնտերի հետ էքսպերիմենտներ կատարելու համար նախատեսված գործիք է: Ի տարբերություն նախորդների, սրանից օգտվելու համար պետք է գրանցվել: Գրանցվելուց հետո կարող եք օգտվել բետա վերսիայից անվճար: Փորձեք տարբեր կոմբինացիաներ, և ձեզ համար իդեալական տարբերակը գնտելուց հետո կարող եք էքսպորտ անել css-ի մեջ:
Fontello
Fontello-ում կան լիքը իկոնկաներ ու պիկտոգրամներ css-ի մեջ օգտագործելու համար: Կարող եք տալ չափը, նախնական դիտել, ներբեռնել:
Իրոք օգտակար գործիքներ են, ապրես 🙂
Խնդրեմ:)