Սկիզբ » Ժեշտ » Android + PC + Arduino: Տնային սարքերի կառավարում անդրոիդ օհ -ով սմարթ ֆոնից/պլանշետից: Մաս 4, Arduino -ի ծրագրավորում:

Android + PC + Arduino: Տնային սարքերի կառավարում անդրոիդ օհ -ով սմարթ ֆոնից/պլանշետից: Մաս 4, Arduino -ի ծրագրավորում:

| Նոյեմբեր 11, 2012 | Մեկնաբանված չէ |

Երրորդ մասում գրեցինք կլիենտային մասը: Այժմ, արդեն հասանք Arduino պլատայի ծրագրավորմանը: Arduino -ի ծրագրավորման լեզուն կոչվում է Processing/Wiring, որը շատ պարզ լեզու է ու ունի C-անման syntax: Շատերը գիտեն, օգտվում են և ծրագրավորում են իրենց Android դիվայսները, էլ չեմ խոսում անձնական օգտագործման համակարգիչների մասին: Բայց երևի թե Հայաստանում քչերը գիտեն, թե ինչ է Arduino էլեկտրոնային պլատֆորմը և ինչի համար է նախատեսված: Համառոտ անդրադառնանք, թե ինչ է այն իրենից ներկայացնում:

Ուրեմն Arduino-ն դա էլեկտրոնային կոնստրուկտոր է և միաժամանակ էլեկտրոնային սարքավորումների արագ նախագծման հարմար պլատֆորմ` նախատեսված ինչպես սկսնակների, այնպես էլ պրոֆեսիոնալների համար: Arduino պլատֆորմի կենտրոնական տարրը, միկրոկոնտրոլլերն է, որն էլ հենց սխեմայի սիրտն ու ուղեղն է: Պլատայի մնացած տարրերը smd կոմպոնենտներ են (դիմադրություններ, կոնդենսատորներ, լուսադիոդներ, ստաբիլիտրոններ, դիոդներ և այլն), մուտքի/ելքի պորտերի, սնուցման, usb պորտի բնիկներ են: Երբ մենք ասում էինք, որ ծրագրավորելու ենք Arduino պլատան ի նկատի ունեինք, որ ծրագրավորելու ենք հենց միկրոկոնտրոլլերը:

Միկրոկոնտրոլլերի ծրագիրը, դրա ծրագրավորուման գործընթացը, ծրագրավորման լեզուն գրեթե չեն տարբերվում սովորական համակարգչի ծրագրավորումից: Սակայն տարբեր է միկրոկոնտրոլլերի ու pc -ի միկրոպրոցեսսորի ճարտարապետությունը:  Pc -ների և մնացած արտադրական նշանակության համակարգիչների մեկ միկրոպրոցեսսորը իրենից ներկայացնում է կրեմնիումի բյուրեղի վրա տրանզիստորակույտ 🙂 , որը եթե դիտենք խոշորացնող սարքով կտեսնենք միլիոնավոր` բանալու ռեժիմով աշխատող տրանզիստորներ և միջտրանզիստորային միացումներ: Համեմատության համար պետք է ասել, որ չիպում մեկ տրանզիստորը այնքան փոքր է, որ մեկ ասեղի քթի վրա տեղավորվում են 30 միլիոն տրանզիստոր !!!!! Որոշ դեքերում միկրոպրոցեսսորի բյուրեղի վրա կարող է գտնվել նաև քեշ հիշողությունը:

Ի տարբերություն միկրոպրոցեսսորի միկրոկոնտրոլլերի դեպքում և պրոցեսսորային միջուկը (cpu)  և հիշողությունները և տարբեր տեսակի ինտերֆեյսները մի տեղում են. կոպիտ ասած մի պատյանի մեջ:

Միկորկոնտրոլերները արտադրվում են RICK ճարտարապետությամբ և ունեն բավական կրճատված հրամանների հավաքածու: Մեկ բյուրեղի վրա են գտնվում և պրոցեսսորը (cpu) և էներգաանկախ հիշողությունը (EEPROM և Flash ROM) և էներգակախյալ հիշողությունը (օպերատիվ հիշողությունը` SRAM) և անալոգաթվային կերպափոխիչը և անալոգային կոմպարատորը, jtag, usart, spi, lcd և այլ ինտերֆեյսային սխեմաներ: Կարճ ասած միկրոկոնտրոլլերը միապլատանի համակարգիչ է՝ բայց անհամեմատ ավելի համեստ հնարավորություններով:

 

Arduino uno պլատֆորմը զինված է avr 8 միկրոկոնտրոլլերով, դա նշանակում է, որ ունենք 8 բիթանի միկրոպրոցեսսորային միջուկ (cpu core), 8կբ flash հիշողություն, 512բ eeprom հիշողություն, 1կբ sram (օպերատիվ հիշողություն), և ընդամենը 8mhz հաճախություն, իհարկե  8mhz հաճախությունը և բայթերով ու կիլոբայթերով չափվող հիշողությունները սարսափելի փոքր կթվան մեր`գիգահերցերի և տեռաբայթերի սովոր, core i7 -ի մոլուցքով տարված և դրանց վրա ընդամենը մի պարտիա նարդի քցող ընթերցողներին, բայց  նշեմ, որ մենք չենք պատրաստվում դրա վրա Battlefield 3 խաղալ ultra options-ներով 🙂 : Այդքանը լրիվ բավարար է մեր դեպքում համակարգչից հրամաններ ընդունելու և կատարելու համար:

Այսքանը շաաաաաաաաաաաատ փոքրիկ լիրիկական զեղում միկրոկոնտրոլլերների և միկրոպրոցեսսորների վերաբերյալ: Եվ ինչպես ասում են եկեք չմոռանանք, թե ինչի համար ենք հավաքվել և այս բաժակով խմենք……… 🙂 🙂 🙂

Առաջին մասում տեղակայեցինք անհրաժեշտ ծրագրային ապահովումները, բայց ես մոռացել էի, որ անհրաշետ է քաշել Arduino -ի ծրագրավորման ծրագրային ապահովումը, սական հոդվածաշարի երկրորդ մասում հիշեցրել եմ դրա մասին: Ով քաշել է շատ լավ է, ով էլ որ չի քաշել կարող եք քաշել այստեղից (բացեք բերված հղումը, սեղմեք Download կետի տակ և սեղմեք Windows կետի վրա): Քաշելուց հետո extract արեք .zip ֆայլը: Դրանից հետո գնում ենք Device Manager և դրա վերևի մասից սեղմում ենք update configurations -ի վրա և տեսնում ենք, որ հայտնվել է նոր սարք` դեռևս չտեղակայված սարքավարիչով (driver), սեղմում ենք դրա վրա մկնիկի ձախը,  բացված մենյուից սեղմում ենք update,  բացված պատուհանում ընտրում ենք <<տեղադրել նշված տեղից>>, տալիս ենք next: Նշում ենք պատուհանի մեջտեղում երկու check-box -երը (դրանք անհրաժեշտ են համակարգչում սարքավարիչի փնտրման համար) ու սեղմում browsebutton -ի վրա և այդտեղից մտնում ենք մեր Arduino -ի պանակում գտնվող drivers ենթապանակը ու նշում FTDI USB DRIVERS ենթապանակը ու տալիս ենք next: Վերջ այժմ սարքավարիչները տեղակայված են: Մեր պանակից բացում ենք Arduino.exe ֆայլը.

Գնում ենք Tools – > Board ու նշում Arduino Uno: Միացնում ենք շնուրը համակարգչին և Arduino -ին: Գնում ենք Device Manager (start -> run ու բացված փոքր պատուհանի տեքստային միակ դաշտում գրում եք devmgmt.msc) նայում ենք, որ com պորտն է համապատասխանում մեր Arduino -ին (com պորտի համարի որոշման մասին մանրամասն տես 2-րդ մասում): Arduino -ի պատուհանում գնում ենք Tools  – >  Serial Port  և այդտեղից ընտրում համապատասխան համարով com -պորտը (որը հենց նոր նայեիցք Device Manager -ից): Վերջ Arduino -ի և համակարգչի միացումը կատարված է: Բերենք կոդը, որը պետք է տվյալներ ընդունի համկարգչից և դրան համապատասխան ելք տա.

#include <SerialInput.h>

int Number;
const int ledPin =  13;
int c; 

void setup() 
{
  Serial.begin(9600);
  pinMode(ledPin, OUTPUT);
} 
void loop()
{   
  while(Serial.available() == 0);  
  c = Serial.read() - '0';

  if(c == 1)
  {        
    analogWrite(ledPin, HIGH);   // միացնում ենք սարքը    
    Serial.println("1 -a ekel");  // debug - համար է պետք, աշխատանքի համար կարևոր չէ
  }
  else if(c == 0)
  {
    analogWrite(ledPin, LOW); // անջատում ենք սարքը
    Serial.println("0 -a ekel");
  }   
   else
     analogWrite(ledPin, LOW);
  Serial.flush();
}

Այժմ ամեն ինչ պատրաստ է մնում է կոմպիլացնել կոդը և ներսարել (прошивка) միկրոկոնտրոլլերը:

 

Սեղմում ենք սլաքով ցույց տված <<նշում>> button-ը պատուհանի վերևի ձախ անկյունւոմ կամ գնում ենք Sketch – > Verifi / Compile կամ ուղղակի սեղմում ենք Ctrl + R: Այժմ, եթե կոմպիլացիան անցել է առանց սխալների` Arduino-ի պատուհանի նարքևի մասում կտեսնենք մոտավորապես այսպիսի կոդ <<Binary sketch size: 2434 bytes (of a 32256 byte maximum)>>: Այժմ գնում ենք նկարում սլաքով ցույց տված <<նշում>> նշանի կողքի <<սլաք>> նշանը և սեղմում վրան (Upload): Եթե com պորտը ճիշտ ենք ընտրել ներսարման պրոցեսսը կընթանա առանց խնդիրների: Վերջ, շնորհավորում եմ, մենք հենց նոր ծրագրավորեցինք մեր պլատան: Հինգերորդ մասում իմի կբերենք ամբողջը, կկապակցենք բոլոր օղակները միմյանց հետ:

Շարունակելի …

 

Android + PC + Arduino: Տնային սարքերի կառավարում անդրոիդ օհ -ով սմարթ ֆոնից/պլանշետից: Մաս 4, Arduino -ի ծրագրավորում:, 10.0 out of 10 based on 18 ratings

Նշագրեր: , , , , , ,

Բաժին: Ժեշտ, Խելախոսներ, Ծրագրավորում

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 10.0/10 (18 votes cast)

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

285