Սկիզբ » Ուսումնական նյութեր » Վեբ » phpMyAdmin: համառոտ նկարագրություն

phpMyAdmin: համառոտ նկարագրություն

      phpMyAdmin – Այս ծրագիրը գրված է PHP ծրագրավորման լեզվով և ապահովում է  MySQL տվյալների բազաների հետ աշխատանքը:  phpMyAdmin–ի միջոցով հնարավոր է դառնում աշխատել MySQL տվյալների բազայի հետ առանց SQL-ի հրամանների անմիջական ներմուծմամբ: Ստացվում  է, որ նույնիսկ SQL-ին չտիրապետող օգտագործողին հասանելի է դառնում MySQL-ի ֆունկցիաների մի մասը:

 

Ներկա պահին phpMyAdmin-ը թույլ է տալիս.

  • ստեղծել և ոչնչացնել տվյալների բազաներ
  • ստեղծել, պատճենել, ոչնչացնել, անվանափոխել կամ խմբագրել աղուսյակներ
  • խմբագրել, ավելացնել կամ ոչնչացնել դաշտեր
  • կատարել SQL հարցումներ ինչպես ուղղակի հրամանների մուտքագրմամաբ, այնպես էլ տեքստային SQL ֆայլերի մուտքագրմամբ
  • տարբեր ֆորմատներով , այդ թվում  CSV, TXT, XML, PDF, Word,  Excel, տվյալների արտահանում(export)
  • MySQL օգտագործողների ստեղծում, ոչնչացում, խմբագրում
  • օգտագործողների արտոնությունների ղեկավարում
  • և բազմաթիվ այլ ֆունկցիաներ

Դիտարկենք մի քանի պարզ օրինակներ:

Ստեղծենք test_database տվյալների բազան, նրանում  test_table աղուսյակը` իր մի քանի դաշտերով, և test_user օգտագործող, որը կցված է մեր բազային:

Դրա համար անհրաշեշտ է գործարկել Denwer տեղային վեբ սերվերը և բրոուզերում մուտքագրել http://localhost/Tools/phpMyAdmin/ հասցեն, կբացվի phpMyAdmin-ի գլխավոր էջը:

 

Create new database դաշտում մուտքագրել  test_database և սեղմել Create

 

կստեղծվի  test_database անունով տվյալների բազան և ավտոմատ անցում կկատարվի նոր ստեղծված բազայի կառավարման էջը

 

սեղմելով  Privileges հղման վրա անցում կկատարվի ընթացիկ տվյալների բազայի օգտագործողների էջը, որտեղ հնարավոր է ստեղծել, ոչնչացնել, խմբագրել օգտագործողներին կամ նրանց արտոնությունները

 

նոր օգտագործող ստեղծելու համար անհրաժեշտ է սեղմել Add a new user հղումը, որից հետո անցում կկատարվի նոր օգտագործող ստեղծելու համար նախատեսված էջը:Լրացնելով համապատասխան դաշտերը սեղմել Go:

 

Այժմ ստեղծենք   test_table աղուսյակը: Name դաշտում գրվում է աղուսյակի անվանումը, իսկ Number of fields  դաշտում տվյալ աղուսյակի դաշտերի/սյունակների քանակը: Go…

 

 

հաջորդ քայլում անհրաժեշտ է մուտքագրել ստեղծվող դաշտերի պարամետրերը(կարծում եմ ժամանակն է փոքր ինչ կարդալ տվյալների բազաների մասին) և սեղմել Save

Եվ այսպես, ստեղծեցինք տվյալների բազա,նրա համար արտոնություններ ունեցող օգտագործող  և աղուսյակ` բաղկացած 3 դաշտից: Ինչպես երևում է այսքանի համար չպահանջվեց  SQL կոդի իմացություն:

phpMyAdmin-ի մասին ավելի մանրամասն ինֆորմացիա կարելի է կարդալ www.php-myadmin.ru կայքում:

phpMyAdmin: համառոտ նկարագրություն, 10.0 out of 10 based on 9 ratings

Նշագրեր: ,

Բաժին: Վեբ, Տվյալների բազաներ

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 10.0/10 (9 votes cast)

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

225