site logo
  • Կայքի մասին
  • Ծրագրավորում
  • Ժեշտ
  • Անվտանգություն
  • Հարց ու Պատասխան (ՀուՊ)
Նոյեմբեր 9, 2012  |  By Հայկ Հայրապետյան In

phpMyAdmin: համառոտ նկարագրություն

16

      phpMyAdmin – Այս ծրագիրը գրված է PHP ծրագրավորման լեզվով և ապահովում է  MySQL տվյալների բազաների հետ աշխատանքը:  phpMyAdmin–ի միջոցով հնարավոր է դառնում աշխատել MySQL տվյալների բազայի հետ առանց SQL-ի հրամանների անմիջական ներմուծմամբ: Ստացվում  է, որ նույնիսկ SQL-ին չտիրապետող օգտագործողին հասանելի է դառնում MySQL-ի ֆունկցիաների մի մասը:

 

Ներկա պահին phpMyAdmin-ը թույլ է տալիս.

  • ստեղծել և ոչնչացնել տվյալների բազաներ
  • ստեղծել, պատճենել, ոչնչացնել, անվանափոխել կամ խմբագրել աղուսյակներ
  • խմբագրել, ավելացնել կամ ոչնչացնել դաշտեր
  • կատարել SQL հարցումներ ինչպես ուղղակի հրամանների մուտքագրմամաբ, այնպես էլ տեքստային SQL ֆայլերի մուտքագրմամբ
  • տարբեր ֆորմատներով , այդ թվում  CSV, TXT, XML, PDF, Word,  Excel, տվյալների արտահանում(export)
  • MySQL օգտագործողների ստեղծում, ոչնչացում, խմբագրում
  • օգտագործողների արտոնությունների ղեկավարում
  • և բազմաթիվ այլ ֆունկցիաներ

Դիտարկենք մի քանի պարզ օրինակներ:

Ստեղծենք test_database տվյալների բազան, նրանում  test_table աղուսյակը` իր մի քանի դաշտերով, և test_user օգտագործող, որը կցված է մեր բազային:

Դրա համար անհրաշեշտ է գործարկել Denwer տեղային վեբ սերվերը և բրոուզերում մուտքագրել http://localhost/Tools/phpMyAdmin/ հասցեն, կբացվի phpMyAdmin-ի գլխավոր էջը:

 

Create new database դաշտում մուտքագրել  test_database և սեղմել Create

 

կստեղծվի  test_database անունով տվյալների բազան և ավտոմատ անցում կկատարվի նոր ստեղծված բազայի կառավարման էջը

 

սեղմելով  Privileges հղման վրա անցում կկատարվի ընթացիկ տվյալների բազայի օգտագործողների էջը, որտեղ հնարավոր է ստեղծել, ոչնչացնել, խմբագրել օգտագործողներին կամ նրանց արտոնությունները

 

նոր օգտագործող ստեղծելու համար անհրաժեշտ է սեղմել Add a new user հղումը, որից հետո անցում կկատարվի նոր օգտագործող ստեղծելու համար նախատեսված էջը:Լրացնելով համապատասխան դաշտերը սեղմել Go:

 

Այժմ ստեղծենք   test_table աղուսյակը: Name դաշտում գրվում է աղուսյակի անվանումը, իսկ Number of fields  դաշտում տվյալ աղուսյակի դաշտերի/սյունակների քանակը: Go…

 

 

հաջորդ քայլում անհրաժեշտ է մուտքագրել ստեղծվող դաշտերի պարամետրերը(կարծում եմ ժամանակն է փոքր ինչ կարդալ տվյալների բազաների մասին) և սեղմել Save

Եվ այսպես, ստեղծեցինք տվյալների բազա,նրա համար արտոնություններ ունեցող օգտագործող  և աղուսյակ` բաղկացած 3 դաշտից: Ինչպես երևում է այսքանի համար չպահանջվեց  SQL կոդի իմացություն:

phpMyAdmin-ի մասին ավելի մանրամասն ինֆորմացիա կարելի է կարդալ www.php-myadmin.ru կայքում:

phpMyAdmin: համառոտ նկարագրություն, 10.0 out of 10 based on 10 ratings
MySQL phpmyadmin Վեբ Տվյալների բազաներ
Previous StoryAndroid + PC + Arduino: Տնային սարքերի կառավարում անդրոիդ օհ -ով սմարթ ֆոնից/պլանշետից: Մաս 3, կլիենտ:
Next StoryԱրթուր Բենջամինը պատմում է մաթեմատիկայի ուսուցման վերափոխման բանաձևի մասին

Comments: 1 reply added

  1. Pingback:SQL հարցումների լեզուն 44 օրինակով : ՀայIT.org

    […] չունեք տեղադրված mysql և phpmyadmin ապա տեղադրելու եղանակը տեսեք այստեղ։ Տվյալների բազան իմպորտ անելու եղանակը տեսեք […]

    Մեկնաբանել

Join in: leave your comment Cancel Reply

(will not be shared)

Որոնում

Նշագրեր

*Nix-եր (18) android (17) C++ (19) C և C++ (27) Excel (10) html (10) Network Administration (16) System Administration (28) Windows 7 (14) Ալգորիթմներ (15) Անվտանգություն (29) ԳՆՈՒ/Լինուքս (16) Թեյնիկներին (57) Ժեշտ (44) Լակոնիկ (21) Լինուքս/Յունիքս հրամաններ (29) Լուսանկարչություն և մշակում (15) Խելախոսներ (19) Ծրագրավորման լեզուներ (16) Ծրագրավորում (64) Ծրագրեր (48) Հայականացում (28) Հումոր (11) Ուսումնական նյութեր (34) Սոցցանցային Հմտություններ (19) Վեբ (25) Վերլուծություն (10) Վորդպրես (21) ՏՏ և փիլիսոփայություն (21) Տվյալների բազաներ (12) Օպերացիոն համակարգեր (27) Օֆիսային ծրագրեր (22) անդրոիդ (16) բաշ (10) ինտերնետ (11) խելախոսներ (13) համացանց (15) հայատառ (10) հայերեն (11) հայերեն ստեղնաշար (11) հայկական սոֆթ (11) ստեղնաշար (10) սքրիփթ (14) վինդոուս (12) տեսանյութ (23)
Copyright ©2017 ThemeFuse. All Rights Reserved