Joomla համակարգը քայլ առ քայլ (մաս 1)

 

 

 Համարենք, որ  տեղադրված է Denwer վեբ սերվերը Ձեր համակարգչում և բոլոր կարգավորումները ընտրված են լռելիությամբ.

վիրտուալ սկավառակ – Z

հոսթ – 127.0.0.1 կամ localhost

Եվ այսպես, անցնենք Joomla համակարգի տեղադրմանը: Որպես տարբերակ խորհուրդ կտամ Joomla 2.5-ը , որը կարող եք բեռնել www.joomla.org կայքից:

 

Ստեղծենք Z:\home ֆոլդերում domain.com ֆոլդերը(պայմանականորեն, համարենք, որ domain.com-ը մեր դոմեյնի անունն է) իսկ նրանում www ֆոլդերը, այնպես , որ ստացվի Z:\home\domain.com\www: Որից հետո անպայման անհրաժեշտ է վերագործարկել(restart) Denwer-ը:

 

Բացազատենք բեռնված Joomla_2.5.8-Stable-Full_Package.zipwww ֆոլդերում: Պետք է ստացվի հետևյալ պատկերը.

 

Բացենք Internet Explorer-ը կամ որևէ այլ բրոուզեր և մուտքագրենք մեր դոմեյնը` domain.com

 

Ընտրում ենք լեզուն և սեղմում Далее (գտնվում է վերևի աջ անկյունում): Հաջորդ քայլում ստուգվում է  Joomla-ի պահանջներին համապատասխան վեբ սերվերի կարգավորումները: Կարևոր է , որ վերևի մասում գրված բոլոր պահանջները բավարարված լինեն:

 

 

Հնարավոր է, որ Рекомендуемые установки դաշտից մի քանի կարգավորումներ չհամապատասխանեն: Օրինակ`

  • Показывать ошибки
  • Magic Quotes GPC
  • Встроенная поддержка ZIP (Рекомендуется)

այդ դեպքում անհրաժեշտ է կատարել համապատասխան կարգավորումներ php.ini ֆայլում, որը գտնվում է Z:\usr\local\php5 ֆոլդերում: Այնուհետև www.denwer.ru կայքից բեռնել և տեղակայել Zend Optimizer-ը և PHP 5.2-ի համալրող մոդուլները:

 

Հաջորդ քայլում կցուցադրվի GNU GPL լիցենզիան:

 

Հերթական քայլում անհրաժեշտ կլինի մուտքագրել MySQL տվյալների բազային միանալու տվյալները: Տվյալների բազան կարելի է ստեղծել phpMyAdmin-ի միջոցով:

 

Սեղմելով  Далее կստեղծվի տվյալների բազան և բոլոր անհրաժեշտ աղուսյակները: Հաջորդ էջում կառաջարկվի մուտքագրել ftp սերվերի հետ միացման տվյալները, որը տեղային համակարգի դեպքում անհրաժեշտ չէ:Բաց թողնելով մուտքագրումը անցնենք առաջ:

 

Մուտքագրենք կայքի վերնագիրը, ադմինիստրատորի էլ. հասցեն, մուտքանունը և ծածկագիրը:  Որպես օգնություն առաջարկվում է տեղակայել երեք տեսակի տեստային տվյալներ` բլոգ, այցեքարտ և ստանդարտ: Դա օգնում է ավելի արագ ծանոթանալ համակարգին, սակայն խորհուրդ եմ տալիս այդ տեղակայումը բաց թողնել:

 

 

 

Եվ վերջին քայլում անհրաժեշտ է սեղմել Удалить директорию ‘installation’, կոչնչացվի  Z:\home\domain.com\www-ում եղած installation ֆոլդերը:

Այսքանով Joomla 2.5 համակարգի տեղակայումը ավարտվում է:

Էջը հասանելի կլինի http://domain.com հասցեով, իսկ ղեկավարման վահանակը`http://domain.com/administrator :

Joomla համակարգը քայլ առ քայլ (մաս 1), 9.9 out of 10 based on 9 ratings

Նշագրեր: ,

Բաժին: Ջումլա (Joomla)

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 9.9/10 (9 votes cast)

Մեկնաբանություններ (1)

Թրեքբեք հղում | Մեկնաբանությունների RSS ժապավեն

  1. Գեղամ says:

    Շատ օգտակար է, շնորհակալություն, անհամբեր սպասում եմ շարունակությանը

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

234