Սկիզբ » Ուսումնական նյութեր » Ինչպես ստեղծել theme Google Chrome-ի համար

Ինչպես ստեղծել theme Google Chrome-ի համար

| Նոյեմբեր 8, 2012 | Մեկնաբանված չէ |

Թեմաների ստեղծում google chromeGoogle Chromeբրաուզերը թողարկվեց 2.5 տարի առաջ ու կտրուկ արագացրեց բրաուզերների զարգացման տեմպերը: Միանգամից փոխվեցին բրաուզերի արագության ու հարմարավետության չափանիշները, բոլոր բրաուզեր արտադրող ֆիրմաները սկսեցին նորանոր ֆունկցիաներ ավելացնել իրենց ծրագրերում` մրցակցությանը դիմանալու համար:

Այդպիսի նորություններից էր բրաուզերի արտաքին տեսքը փոխելու հարմար մեխանիզմի ստեղծումը: Այսինքն, անել այնպես, որ ցանկացած օգտագործող, չլինելով ծրագրավորող ու չիմանալով բրաուզերի աշխատանքի մանրամասները, կարողանա հեշտությամբ փոխել բրաուզերի տեսքը, այլ կերպ ասած` ստեղծել theme:

Chrome-ում, սկսած 3րդ վերսիայից (ի դեպ, երեկ թողարկվեց արդեն 10րդ վերսիան!), կարող եք ներբեռնել բրաուզերի նոր theme-եր: Այդ theme-երը իրենցից ներկայացնում են .crx ֆայլեր` առաջին հայացքից անհասկանալի, բայց իրականում շատ պարզ կառուցվածք ունեցող:

Տեխնիկական մանրամասներ

.crx ֆայլը իրենից ներկայացնում է սովորական zip archive, որոշակի լրացուցիչ ինֆորմացիայով: Ֆայլի սկզբում մի քանի բայթ այդ metadata-ն է, այնուհետև` zip-ի պարունակությունը: Ունենալով zip-ը, դժվար չէ ստանալ համապատասխան .crx-ը: Theme-ին համապատասխանող zip-ում կա մի ֆոլդեր images անունով, որտեղ տեղակայվում են theme-ի բոլոր նկարները: Կա նաև մի ֆայլ` manifest.json անվամբ, որտեղ JSON ֆորմատով գրվում է theme-ի անունը, նկարագրությունը և բոլոր բնութագրիչները. բրաուզերի որ մասում որ նկարը պետք է լինի, ինչը ինչ գույնով պետք է ներկվի և այլն: Ավելի մանրամասն բոլոր բնութագրիչների մասին կարող եք կարդալ code.google.com-ում:

ChromeTheme.net

Թեմաների ստեղծում google chrome 2

Chrome-ի theme-երի կառուցվածքը այնքան պարզ էր, որ շատ արագ ստեղծվեցին օնլայն գործիքներ, որոնք լիովին ավտոմատացնում են theme ստեղծելու պրոցեսը: Այսինքն, theme ստեղծելու համար անհրաժեշտ է միայն ունենալ (կամ ստեղծել) themeին հարմար նկարներ. մնացածը ավտոմատ կարվի: Այդպիսի մի համակարգ է առաջարկում chrometheme.net կայքը: Տեսեք, թե ինչքան հեշտ է այս կայքի միջոցով theme ստեղծելը.

  1. մտնում եք http://www.chrometheme.net/chrome-theme-creator-online.html
  2. Start բաժնում լրացնում եք theme-ի անունը և նկարագրությունը
  3. Images և Images2 բաժիններում վերբեռնում եք համապատասխան նկարները: Թվերից ու կից նկարից կարելի է գլխի ընկնել, թե որ նկարը որտեղ է տեղադրվելու: Ավելի մանրամասն բացատրություն կարող եք գտնել code.google.com-ի wiki-ում:
    Ուշադրություն դարձրեք, որ օրինակ frame-ի ու toolbar-ի նկարները չեն կրկնվելու (no-repeat). եթե դուք վերբեռնեք 1200px լայնությամբ նկար, իսկ օգտագործողի էկրանի լայնությունը լինի 1600px, ապա մնացած 400px տարածքը նկարով «պատված» չի լինելու, այլ ներկվելու է գույնով (այդ գույնը ևս կարող եք որոշել, բայց, իհարկե, արդյունքը նույնը չի լինի ինչ որ նկարով): Ուստի ցանկալի է, որ բոլոր այն նկարները, որոնք բրաուզերի ամբողջ լայնությամբ են երևալու, ունենան առնվազն 1600px լայնություն:
  4. Colors բաժնում գրում եք գույները: Գույները պետք է գրել 6անիշ 16ական թվերի տեսքով (ինչպես HTML/CSS-ում): Այդ «կոդը» ստանալու համար կարող եք օգտագործել հենց սայթի մեջ եղած գործիքը (պարզապես սեղմեք համապատասխան վանդակի վրա, գործիքը կբացվի): Եթե օգտագործում եք Photoshop, այդ կոդը կարող եք գտնել գույն ընտրելու պատուհանի (color picker) ներքևի մասում:
  5. Այսքանը! Pack բաժնում կարող եք տեսնել ստացված themeը.
  • Pack and install theme. ձեր Chrome-ի ներկայիս theme-ը կփոխարինվի ձեր ստեղծած theme-ով:
  • Pack and download theme. ներբեռնում է ձեր theme-ի .crx ֆայլը: Այն կարող եք ինչպես աշխատեցնել ձեր Chrome-ում, այնպես էլ փոխանցել ընկերներին
  • Download zip file. ներբեռնում է .crx-ին համապատասխանող zip ֆայլը (առանց .crx-ին բնորոշ լրացուցիչ ինֆորմացիայի): Այս zip-ը կարող եք հանգիստ բացել ու մեջը փոփոխություններ կատարել: Այս տարբերակը անհրաժեշտ է այն դեպքում, եթե theme-ը տեղադրելու եք Chrome Web Store-ում:

Chrome Web Store

Google-ը անցած տարեվերջին ստեղծեց ինտերնետային մեծ «խանութ»` Chrome-ի համար ավելացումներ (extension-ներ) և ծրագրեր (application-ներ) տեղադրելու, ցանկության դեպքում` նաև վաճառելու համար: Այստեղ առանձին բաժին բացվեց նաև theme-երի համար: Այս խանութում իրենց extension-ները, application-ներն ու theme-երը կարող են տեղադրել բոլոր ցանկացողները (անհրաժեշտ է միայն Google Account), սակայն յուրաքանչյուր տեղադրող մեկ անգամ (միայն առաջին անգամ) պարտավոր է վճարել $5:

Ձեր պատրաստած theme-երը տեղադրելու, ինչպես նաև այլ theme-եր տեսնելու համար գոյություն ունեն բազմաթիվ այլ անվճար կայքեր: Հենց նույն ChromeTheme.net-ում հնարավորություն կա տեղադրելու ձեր ստեղծած theme-ը: Նման կայք է ChromeThemes.org-ը, կարծում եմ էլի կլինեն, պետք է դիմել Google-ին…

Հ.Գ. այս chrometheme.net-ի օգնությամբ եմ ստեղծել իմ առաջին theme-ը, ինչն էլ առիթ դարձավ, որ այս մասին գրեմ kirarakan.info-ում 🙂

ՍկզբնԱղբյուր

Ինչպես ստեղծել theme Google Chrome-ի համար, 9.0 out of 10 based on 2 ratings

Նշագրեր: , , ,

Բաժին: Ուսումնական նյութեր

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 9.0/10 (2 votes cast)

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

267