Սկիզբ » Ուսումնական նյութեր » Ծրագրավորում » Մտքեր C++-ի, ԵՊՀ-ի և այլնի մասին

Մտքեր C++-ի, ԵՊՀ-ի և այլնի մասին

| Նոյեմբեր 6, 2012 | 8 Մեկնաբանություններ |

Ժամանակին, երբ ես սովորում էի ԵՊՀ-ի ԻԿՄ ֆակուլտետի բակալավրիատում, կարելի է ասել, որ C++ լեզուն իր բումն էր ապրում։ 3-4 տարի առաջ էր հրատարակվել լեզվի ստանդարտը։ Ուսանողների մոտ մեծ հեղինակություն էին վայելում Դեյթելների ու Ստրաուստրուպի գրքերը։

Բայց, երբ հիմա փորձում եմ վերլուծել այն տարիների ուսումնական պրոցեսը, ինձ մոտ ավելի ու ավելի է հաստատվում այն միտքը, որ մեզ այդպես էլ չսովորեցրեցին C++ լեզուն։ Իհարկե, հատկապես այգորիթմական լեզուների ամբիոնում կային երիտասարդա դասախոսներ, ովքեր, չնայած որ դասախոսություններ չէին կարդում, բայց գործնական պարապմունքներին ու կուրսային աշխատանքների կատարման ընթացքում մեծ օգնություն էին ցույց տալիս։

Ավելի տարիքով դասախոսները, ում վերապահված էր դասախոսություններ կարդալու մենաշխորհը, դեռ չէին հասցրել նույնիսկ իրենք ընկալեն C++ լեզվական ոճը։ Կարծեմ դեռ երկրորդ տարին էր, որ ուսումնական պրոցեսում Pascal լեզուն փոխարինվել էր C++ լեզվով։ Մարդիկ պատմում էին մի բան, որը, այնուամենայնիվ, անհասկանալի էր հենց իրենց։ Հենց առաջին կուրսից ուսանողների վզին էր փաթաթվում «օբյեկներին կողմնորոշված» չարիքը և C++ բարդ լեզուն։ (Ես մինչև հիմա չեմ կարողանում հասկանալ, թե ի՞նչ կապ ունի օբյեկտներին կողմնորոշված ծրագրավորումը C++ լեզվի հետ։ Բայց սա լրիվ ուրիշ թեմա է։)

Ստացվեց այն, ինչ պիտի ստացվեր։ Ինֆորմատիկա, հատկապես՝ ծրագրավորում, սովորացնելու գործիքն ընտրված էր այնքան բարդ, որ կամա թե ակամա ամբողջ ուշադրությունը սևեռվում էր ոչ թե խնդրի ուսումնասիրմանն ու վերլուծությանը, լուծումների որոնմանը  այլ  գործիքի բարդ, անհասկանալի ու տվյալ պրոցեսի համար անիմաստ մանրամասնությունների մեջ խորացմանը։ Օրինակ, դասախոսը, որ պարապում էր «տվյալների կառուցվածքներ» առարկան, և հերթական դասին պիտի պատմեր ծառերի իրականացման եղանակների մասին, մի ամբողջ դասազույգ կորցրեց որպեսզի գործնական պարապմունքի ժամին ցույց տա թե ինչպես են օգտագործվում C++ լեզվի շաբլոնները։ Չգիտեմ, սա պրոֆեսիոնալիզմի՞ պակաս էր, թե մի այլ բանի։

Հետագայում, երբ ես սկսեցի ուսումնասիրել արտասահմանյան հեղինակավոր համալսարանների կամ ինստիտուտների այն սկզբնական դասընթացները, որոնցով սովորեցնում են ինֆորմատիկա, ծրագրավորում, ես համարյա ոչ մի տեղ չհանդիպեցի C++-ը որպես առաջին լեզու։ Համարյա բլոր դասընթացներում ընտրված էր, և է, այնպիսի պարզ լեզու (օրինակ, Python, Scheme, Pascal, երբեմն նաև C, Javaև այլն), որը սովորողից գործիքի ընկալման լրացուցիչ մեծ ջանքեր չի պահանջում և հնարավորություն է ստեղծվում ավելի շատ կենտրոննալ մեթոդի, այլ ոչ թե գործիքի վրա։

Այսքանը։

Մտքեր C++-ի, ԵՊՀ-ի և այլնի մասին, 9.7 out of 10 based on 11 ratings

Նշագրեր: , , , , , ,

Բաժին: Ծրագրավորում, Վերլուծություն

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 9.7/10 (11 votes cast)

Մեկնաբանություններ (8)

Թրեքբեք հղում | Մեկնաբանությունների RSS ժապավեն

  1. Liana says:

    Qich es grel, mi poqr er avelacru, aveli manramasner 🙂

  2. Ժամանակին ԵՊՀ-ի ԻԿՄ ֆակուլտետում որպես սկզբնական դասընթաց ընտրված էր հենց Pascal լեզուն և այդ ժամանակ էլ ամեն ինչ վերացական ձևով էր բացատրվում:
    Այդպես էլ պետք է լիներ…Եթե ուզում ես սովորել , ուրեմն դա պետք է անես ինքնուրույն(համենայն դեպս այն ժամանակ այդպես էր)

    • armenbadal says:

      Շնորհակալություն կարծիքներ փոխանակելու համար։ Ոչ, այդպես չպիտի լիներ։ Հիմա արդեն հնարավորություն կա և կարող ենք վիդեոդասերի օգնությամբ տեսնել, թե ինչպես են արտասահմանյան համալսարաններում պարապում դասերը։ Այդպիսի բան ԻԿՄ-ում ես չտեսա (թերևս չնչին բացառություններով, որոնք ընդհանուր պատչերը չէին փոխում)։ Ոչ մի գործ չպետք է արվի կիսատ, մակերեսորեն։ Կրթությունը, գիտելիքը արտադրանք է, որը պետք է տալ ամբողջական ու օգտագործման համարտ պիտիանի տեսքով։ Դա նույնն է, թե մարդուն տաս կիսատ պատրաստված դետալ ու ասես, թե. “տաշիր ու հարմարեցրու քո մեքենային”, ոչ մեկն այդ դետալը չի օգտագործի, կգնա շուկա և կգնի մի ուրիշը՝ իր մեքենային հարմար։ Ինքնուրույն անելու բան միշտ էլ կգտնվի։ ՈՒ եթե ԻԿՄ-ում ավանդաբար ընդունված է եղել վերացական ձևով անել, ապա մնում է միայն տխրել ու ափսոսալ կորցրած տարիների համար։

  3. Օրինակ եք բերում արտասահմանյան համալսարանները, բայց չեք նշում, որ այդ համալսարաններում դասախոսներին նորմալ վճարում են,դասասենյակները հագեցված են ժամանակակից տեխնիկայով և շատ ու շատ ուրիշ բաներ…(բոլորս էլ հասկանում ենք ինչի մասին է խոսքը): Համեմատելու եզրեր չեմ կարողանում գտնել ուղղակի…

    • armenbadal says:

      Բոլոր խելքը գլխին համալսարաններում դասախոսներին լավ վճարում են, լաբորատորիաները հագեցված են, ու էլ շատ բաներ ավելի լավ է քան մեզ մոտ։ Բայց դա, ինձ, որպես ուսանողի չի հետաքրքրել, չի հետաքրքրում ու չպիտի հետաքրքրի։

      Բայց իմ ասածը լրիվ այլ բան է։ Ես պնդում եմ, որ մեզ մոտ պարզապես բառադի վիճակ է։ Սկսած նույն այդ ԵՊՀ-ից։ Եվ անկեղծ ասա, վստահ եմ, որ նույն այդ դասախոսներւն վճարեն 53 անգամ ավել, նրանց տեսակը չի փոխվելու։

  4. Նորայր says:

    ես կարծում եմ, որ c++֊ով ծրագրավորել սովորեցնելը չտեսության ու գեղցիության պես բան է։
    Իսկ փողը առհասարակ ոչ մի կապ չունի։
    Կապ ունի զարգացումը, խորանալը, հետաքրքրասիրությունը, ու ցանկությունը։

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

286