Սկիզբ » ՏՏ + x » Լուսանկարչություն և մշակում » ասք կրկնօրինակելու մասին

ասք կրկնօրինակելու մասին

| Նոյեմբեր 6, 2012 | Մեկնաբանված չէ |

Հետաքրքիր է իմանալ, որ Լեյկայի, նույնիսկ վերջին, Մ մոդելները՝ այսինքն ամենաթանկ եւ ամենավեհ մոդելները, ավտոֆոկուս չունեն։
Ֆոկուսը իմ մշտական պրոբլեմն է։ Ես օգտագործում եմ հին օբյեկտիվներ, ու ձեռքով եմ բռնում ֆոկուս, հետեւաբար, կախված տարբեր հանգամանքներից, օրինակ նրանից, վյուֆայնդերը իմ աչքով ճի՞շտ է կարգավորված, թե խախտվել է, կհասցնե՞մ թե չէ, ես հաճախ ստանում եմ ոչ ֆոկուսի մեջ կադրեր։
Այնպես չէ, որ չեմ հասկանում այն պարզ բանը որ այն ինչ ուզում ես ցույց տալ, պետք է երեւա, իսկ որ երեւա, պետք է ֆոկուսի մեջ լինի։
Ես զարմացա, որ Լեյկայի ամենավերջին մոդելները միեւնույն է ավտոֆոկուս չունեն։
Կարդացի ինչու՞։ Պարզվում է, դիզայնը իրենց բարդ է փոխել։
Ունեն լավ դիզայն արված ժապավենային խցիկ, սարքեցին նույնից, բայց թվային։
Ավտոֆոկուսի մեխանիզմը ո՞րտեղ տեղավորեն առանց խցիկը մեծացնելու։ Տեղ չունեն։ Ու Քենոնի եւ Նիկոնի պես փող չունեն այնքան հետազոտություն անելու, ռադիկալ արտադրությունը փոխելու համար։
Ապա պարզապես այլ տարբերակ չունեն, քան ասել՝ մենք այլ կերպ ենք, մենք այլ ենք։ Մենք ռեյնջֆայնդեր ենք, առանց ավտոֆոկուսի ու տարբեր համովությունների։ Բայց մեր մոտ հիանալի որակ է, իսկ նկարողը պետք է ինքը իմանա ինչպես ֆոկուսվել, այնքան բարդ չէ, այն էլ մեր հիանալի հեռաչափի օգնությամբ։

Ու դա, ես կարծում եմ, ճիշտ որոշում է։
Ու լրիվ եւրոպական։
Եւրոպան չի հասցնում ոչ ամերիկացիների, ոչ էլ ճապոնացիների հետեւից։ Չի կարող։
Նրանք ուրիշ են։ Երբեք չեն կարողանա համեմատվել։
Բայց եւրոպական ընկերությունը միշտ կունենա իր սպառողին։
Եւրոպայում ու Ասիայում։ Իհարկե, ոչ ԱՄՆ-ում։

Որովհետեւ մրցելը՝ սխալ որոշում է։
Երբ օրինակ աղջկան այլ տղաներ են դուր գալիս, իր տղան սկսում է մրցել։ Իսկ ես էլ ունեմ երկու գլուխ։ Թարթիչներս էլ փոխեմ, ապա դուր կգա՞մ քեզ։
Մրցելը ու համեմատվելը սխալ է։
Նրանք ձեզնից լավը չեն, նրանք ուրիշ են։
Երբ սկսում ես մրցել, փոխվել, հետեւել այլերին, դուր գալու համար, կորցնում ես քեզ, ու երբեք նրա պես «լավը» չես լինի։

Ու նույնը կործանում է Նոկիա ընկերությանը՝ այֆոն սարքելու ձգտումը։
Ես նայում էի Նոկիա Ն9-ին, գիտեի որ այն ինձ պետք է խաղալու, գործ անելու համար, ու ձեռքս չգնաց այն գնել, այնքան բարակ, այնքան գլամուր էր։ Ու այդ բարակության համար նրանք զոհաբերեցին սդ քարտ սլոտը, ու մարտկոց փոխելու հնարավորությունը։
Ինչի՞։
Որովհետեւ մտածում են, որ այժմ պետք է լինել այֆոնի պես։

Ու դա է իրենց սխալը։ Վերջ, Նոկիան էլ չկա, եթե այդպես շարունակի։ Այֆոնի պես լինել պետք չէ, պետք էր լինել այնպիսին ինչպիսին կային։ Վաճառվելու էին բացի Եւրոպայից Չինաստաններում, Հնդկաստանում ու այո, Հայաստանում։
Բոլորը գիտեն, որ Նոկիան բարակ հեռախոս չէ։ Նոկիան պետք է շարունակեր արտադրել իր հաստ հեռախոսները, զարգացներ Մաեմոն, Սիմբիանը, այնպես ինչպես եւ պլանավորում էին։
(ի դեպ կարծում եմ, որ Մաեմո գծի N810 – N900 – N9 շարքի սարքերի դիզայնը գնալով վատանում էր, իսկ ամենալավը հենց N810-ն է։ Շատ հավես է, որ այժմ կարելի է նրա վրա քշել ժամանակակից nemomobile։)
Ու բնավ չվհատվել այն բանից որ նահանգներում չի վաճառվի։ Նահանգները ձեր տեղը չեն, այնտեղ անդրոիդ ու այֆոն է լինելու, դա պարզ է։
Նոկիա մեկ է չի լինի։ Իսկ թե լինի, ապա ամերիկյան վինդոս ֆոն օպերացիոն համակարգով, դա մեկ է նրանք չեն արդեն, միայն երկաթն է իրենցը։ Իսկ Նոկիան ավելին էր քան երկաթը։ Նոկիան սեփական ԾԱ ուներ, իր առավելություններով ու թերություններով։
Օրինակ, Սիմբիանի միջուկը ունակ չէր ապահովել այնպիսի գրաֆիկական էֆեկտներ, ինչպես ստացվում է Դարվինոտ ԱյՕսում ու Լինուքսոտ Անդրոիդում։ Նույն ժամանակ, նրանցից ոչ մեկը չի կարող ապահովել այնպիսի սնուցման խնայողություն, ինչպես Սիմբիանը։
Ու այո, Նոկիաները թանկ էին լինելու։ Ինչի, հիմա թա՞նկ չեն։ Թանկ են։

Եւրոպացիների ուժեղ հատկանիշները կապված են իրենց թույլ հատկանիշների հետ։ Այսպես, պասկալը եւրոպայից հասավ նահանգներ, սկսեց զարգանալ, վաճառվել այնտեղ, բայց՝ միայն վինդովսի տակ – եւրոպացիները ավելի դանդաղաշարժ են, ու դժվար են ընդունում նորը։ Բացի դրանից, զարմանալի չէ, որ Բորլանդի Դելֆիի նախագծողին, եւրոպացի Անդրեաս Հայլսբերգին «առավ» Մայքրոսոֆթը, դոթնեթ ստեղծելու համար, ու այդպես Բորլանդը պրծավ, իսկ դոթնեթը տարածվեց։

Իսկ Եւրոպական երկրներում օգտագործում եւ զարգացնում են, հնարավորին չափ իրենց տեխնոլոգիաները՝ Պասկալ, Մոդուլա, Օբերոն։ Իհարկե, գլոբալացման ժամանակ դա բարդ է, որովհետեւ կան այսպիսի մարդիկ, ով չի հասկանում ինչ արժեք ունի իր հայրենական արտադրանքը, ու գնահատում է այն ինչ տարածված է, բայց միեւնույն է, դա հնարավոր է։

Ու նույն պատմությունը եղավ երբ ԽՍՀՄ-ում որոշում ընդունվեց սեփական կարգիչներ նախագծելու տեղը կրկնօրինակել, թխել արտասահմանյանները։ Որովհետեւ այդպես ավելի էժան է։
Հա, էժան է, բայց այդպես դու միշտ մի քայլ հետ ես։
Միշտ։
Ու գնալով ավելի ես հետ մնալու։

Այսինքն, եղիր ու զարգացիր ինքդ ինչպիսին կաս դա միայն մարդկանց մասին չէ, դա ազգերի, պետությունների, ընկերությունների մասին էլ է։

ու տենց

ՍկզբնԱղբյուր

Նշագրեր: , , , , , , ,

Բաժին: Լուսանկարչություն և մշակում, ՏՏ և փիլիսոփայություն

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/10 (0 votes cast)

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

266