site logo
  • Կայքի մասին
  • Ծրագրավորում
  • Ժեշտ
  • Անվտանգություն
  • Հարց ու Պատասխան (ՀուՊ)
Նոյեմբեր 4, 2012  |  By Հայկ Հայրապետյան In

Denwer Տեղային վեբ սերվեր (տեղակայում)

denwer

Վեբ կայքի պատրաստման համար շատ հարմար է լինում օգտագործել լոկալ վեբ սերվերային համակարգը:

Դրանք բազմաթիվ են և բազմաֆունկցիոնալ, օրինակ WAMP, Winginx, Denwer,   XAMPP և այլն:

Այսօր մենք կուսումնասիրենք Denwer համակարգը: Այն իրենից ներկայացնում է Apache, PHP, MySQL, Perl, Sendmail-ի համատեղումը, որոնց միջոցով հնարավոր է դառնում վեբ կայքի աշխատանքի դիտումը:

Նախքան Denwer-ը տեղակայելը, նախ պետք է համողվել, որ 25,80,443  պորտերը զբաղված չեն այլ ծրագրի կողմից: Դրա համար հրամանների տողում (Start->Run) գրել cmd  և սեղմել Enter

կբացվի Windows-ի տերմինալը:  Մուտքագրել netstat -an հրամանը: Այն ցույց է տալիս բոլոր զբաղված պորտերը և այն IP հասցեները, որոնք կապված են այդ պորտերի հետ: Եթե նշված որևէ պորտ զբաղված է (25, 80, 443, 3306), ապա ավելի լավ է  անջատել դրանք օգտագործող ծրագրերը:

  • 25 պորտը օգտագործվելու է Sendmail-ի համար, նամակներ ուղղարկելու, բայց ոչ ստանալու համար
  • 80 և 443 պորտեր օգտագործում է Apache վեբ սերվերը համապատասխանաբար http  և https պրոտոկոլների համար
  • 3306 պորտը օգտագործում է MySQL տվյալների բազան

Այցելելով www.denwer.ru կայք կարելի ներբեռնել Denwer հավաքածուն: Խորհուրդ կտամ բեռնել PHP 5.2-ով տարբերակը: Նույն կայքից կարելի է/անհրաժեշտ է  բեռնել նաև PHP5.2_ի համար նախատեսված ընդլայնումները:Գործարկենք ներբեռնած առաջին փաթեթը Denwer3_Base_PHP52

կսկսվի ֆայլի բացազատումը

որից հետո կբացվի Internet Explorer-ի այս էջը

 

փակեք այն և անցեք առաջ

հաջորդ քայլին անցնելու համար սեղմեք Enter

այստեղ անհրաժեշտ է մուտքարել այն ճանապարհը, որտեղ պահվելու են վեբ սերվերի և  վեբ կայքերի ֆայլերը: Լռելիությամբ այն պահվում է  C:\WebServers -ում (եթե չկա այդպիսի անունով թղթապանակ, այսուհետ` ֆոլդեր, ապա ստեղծվում է):

Հաջորդ քայլում Ձեզանից պահանջվում է մուտքագրել վիրտուալ սկավառակի համար նախատեսված տառը(լատիներեն)

լռելայն   դա Z տառն է, սակայն եթե Ձեր մոտ այն զբաղված է , կարող եք այլ ազատ տառ գրել :

Սեղմելով Enter կսկսվի պատճենման գործընթացը, սպասեք, մինչ այն ավարտվի

վերջին քայլում կառաջարկվի Denwer-ի թողարկման համար երկու տարբերակ

  1. վիրտուալ սկավառակը ստեղծվում է Windows-ի թողարկման հետ միաժամանակ և կապ չի ունենում վեբ սերվերի վիճակի հետ
  2. վիրտուալ սկավառակը ստեղծվում է վեբ սերվերի թողարկումից առաջ և անջատվում սերվերի անջատելուց հետո

Ընդհանրապես ընտրում են առաջին տարբերակը, քանի որ վիրտուալ սկավառակը այդ դեպքում միշտ հասանելի է լինում:

Այսքանով ավարտվում է Denwer համակարգի տեղակայումը:

Denwer Տեղային վեբ սերվեր (տեղակայում), 9.2 out of 10 based on 10 ratings
Denwer local web server լոկալ վեբ սերվեր Վեբ տեղային վեբ սերվեր
Previous StoryFlickr + Twitter
Next StoryAndroid + PC + Arduino: Տնային սարքերի կառավարում անդրոիդ օհ -ով սմարթ ֆոնից/պլանշետից, Մաս 1. Նախապատրաստական փուլ:

Comments: 3 replies added

  1. Arman Սեպտեմբեր 27, 2018 Մեկնաբանել

    aysinqn erb mysqlov,html,css,js ov greci sayt@ dranic heto ete komps anjatem u ayl hamakargchov hman tex@ im kompi ip hascen grem petqe baci gracs sayt@?

  2. Arman Սեպտեմբեր 27, 2018 Մեկնաբանել

    Այսինքն երբ անջատեմ համակարգիչս ու այլ համակարգչոի բրաուզերով մուտք գործեմ իմ համակարգչի այպիով կմտնի իմ կայքը՞

    • Հայկ Հայրապետյան Սեպտեմբեր 28, 2018 Մեկնաբանել

      երբ համակարգիչը անջատեք վեբ սերվերը հասանելի չի լինի

Join in: leave your comment Cancel Reply

(will not be shared)

Որոնում

Նշագրեր

*Nix-եր (18) android (17) C++ (19) C և C++ (27) Excel (10) html (10) Network Administration (16) System Administration (28) Windows 7 (14) Ալգորիթմներ (15) Անվտանգություն (29) ԳՆՈՒ/Լինուքս (16) Թեյնիկներին (57) Ժեշտ (44) Լակոնիկ (21) Լինուքս/Յունիքս հրամաններ (29) Լուսանկարչություն և մշակում (15) Խելախոսներ (19) Ծրագրավորման լեզուներ (16) Ծրագրավորում (64) Ծրագրեր (48) Հայականացում (28) Հումոր (11) Ուսումնական նյութեր (34) Սոցցանցային Հմտություններ (19) Վեբ (25) Վերլուծություն (10) Վորդպրես (21) ՏՏ և փիլիսոփայություն (21) Տվյալների բազաներ (12) Օպերացիոն համակարգեր (27) Օֆիսային ծրագրեր (22) անդրոիդ (16) բաշ (10) ինտերնետ (11) խելախոսներ (13) համացանց (15) հայատառ (10) հայերեն (11) հայերեն ստեղնաշար (11) հայկական սոֆթ (11) ստեղնաշար (10) սքրիփթ (14) վինդոուս (12) տեսանյութ (23)
Copyright ©2017 ThemeFuse. All Rights Reserved