Սկիզբ » Ժեշտ » Android + PC + Arduino: Տնային սարքերի կառավարում անդրոիդ օհ -ով սմարթ ֆոնից/պլանշետից, Մաս 1. Նախապատրաստական փուլ:

Android + PC + Arduino: Տնային սարքերի կառավարում անդրոիդ օհ -ով սմարթ ֆոնից/պլանշետից, Մաս 1. Նախապատրաստական փուլ:

| Նոյեմբեր 5, 2012 | 3 Մեկնաբանություններ |

Հավանաբար շատերը կցանկանային իրենց հեռախոսից միացնել/անջատել տան սարքավորումները, տեսել թե ինչ են ցույց տալիս բակում տեղադրված տեսախցիկները և այլն….. երբ դուք գտնվում են տանից շատ ու շատ հեռու: Android + Arduino համակցությունը դա թույլ է տալիս անել: Նրանք ովքեր, տեղյակ չեն, թե ինչ է իրենից ներկայացնում Arduino պլատֆորմը կամ Android օհ-ը կարող են տեղեկանալ համացանից, մենք այժմ չենք կենտրոնանա դրանց վրա: Նշենք միայն, որ Android -ը օպերացիոն համակարգ է mobile պլատֆորմների համար, իսկ Arduino -ն իրենից ներկայացնում է փոքրիկ էլեկտրոնային սխեմա, որը դուք կարող եք ծրագրավորել ըստ ձեր պահանջների, միաժամանակ սահմանափակվելով սխեմայի ընձեռած հնարավորությունների սահմանով:
Arduino uno պլատֆորմ
Համակարգը աշխատում է հետևյալ սկզբունքով: Դուք ձեր հեռախոսով միանում եք տանը միացված ձեր համակարգչին/սերվերին ու ինտերնետի միջոցով փոխանցում եք որոշակի հրամաններ: Սերվերը ստանալով այդ հրամանները, մշակում է դրանք ու փոխանցում Arduino պլատային: Եթե պարզագույն դեպքում ուզում եք միացնել կամ անջատել փոքր հզորությամբ լուսադիոդ ապա կարելի է ուղղակի Arduino պլատայի ելքը միացնել լուսադիոդին ու վերջ: Մնացած դեպքերում օգտագործվում են  հզորության կերպափոխման միջանկյալ սխեմաներ: Այս հոդվածի նպատակը արտադրական գերհզոր հնարավորություններով սարքի/ինտերֆեյսի իրականացումը չէ :), այլ ուղղակի հիմնական սկզբունքներին ծանոթանալն ու պարզագույն ինտերֆեյսի իրականացումը, իսկ մնացածը արդեն կարելի է անել դրա հիման վրա:

Անհրաժեշտ պարագաներ

1. Android ՕՀ – ով և դեպի ինտերնետ մուտով հեռախոս,
2. Arduino uno պլատա և այն համակարգչին միացնելու լար (վաճառվում է պլատայի հետ միասին),
3. Համակարգիչ windows/*nix օհ -ով,
4. Ինտերնետ:

Ծրագրեր

1. Visual studio 2010, եթե չունեք արդեն տեղադրված կարող եք քաշել և տեղադրել Visual studio express 2010 անվճար տարբերակը http://download.microsoft.com/download/C/3/1/C3171EE9-20C4-4B7F-9D47-584D0BBFB0A1/VS2010ExpressRUS.iso,
2. Java Development Kit(JDK), http://java.sun.com/javase/downloads/index.jsp
3. Eclipse IDE for Java Developers, , http://www.eclipse.org/downloads/
4. Android SDK, , http://developer.android.com/sdk/index.html
5. Ցանկություն 🙂

Ծրագրերի տեղակայում

1. Եվ այսպես, Visual studio 2010 -ը քաշելուց հետո այն mount– ենք անում Daemon tools կամ Ultra iso ծրագրով և տեղակայում համակարգչում, իսկ ավելի մանրամասն ձեզ օգնության կհասնի google.ru :):
2. JDK – ն տեղակայում էք քաշված .exe ֆայլից:
3. C:\ սկավառակում ստեղծում ենք android պանակը և նրանում ստեղծում ենք երկու պանակներ eclipse և android-sdk-window:
4. Eclipse IDE արխիվային ֆայլը դեարխիվացնում ենք այդ C:\android\eclipse պանակում, իսկ Android SDKC:\android\android-sdk-windows պանակում:

ADT պլագինների տեղակայում

Բացում ենք eclipse -ը (C:\android\eclipse\eclipse.exe պանակից), մի քիչ սպասում ենք մինչև ծրագիրը կբեռնավորվի և գնում ենք Help – Install New Software, work դաշտում դնում ենք https://dl-ssl.google.com/android/eclipse/ հղումը ու enter: Սկսվում է պլագինների մասին ինֆորմացիայի բեռնավորում և երբ այն ավարտվում է ընտրում ենք/նշում նեք ամբողջ Developer Tool ծառը, որը պարունակում է Android DDMS և Android Development Tools ճյուղերը: Տալիս ենք enter ու հետո finish, համաձայնվում ենք լիցենզիոն համաձայնագրերի հետ: Տեղակայման վերջանալուց հետո առաջարկվում է վերաթողարկել eclipse -ը, մենք համաձայնվում ենք և eclipse -ը վերաթողարկվում է: Այժմ գնում ենք Window – Preferences – Android և SDK location դաշտում ենք տալիս ենք մեր SDK -ի ճանապարհը` C:\android\android-sdk-windows ու տալիս ենք apply: Գնում ենք Window – Android SDK manager նշում ենք ողջ Tools կետը և նաև նշում ենք մեր հեռախոսում տեղակայված Android-ի համապատասխան տարբերակը, իմ դեպքում օրինակ դա Android 2.2(API 8) ձեր դեպքում կարող է Android -ի ուրիշ տարբերակ լինել: Կարելի է նաև ամբողջը ընտրել, բայց դա ավելորդ թրաֆիք կտանի: Android 2.2(API 8) կետում ընտրում ենք նրա բոլոր ենթակետերը և տալիս ենք install packages:
Այժմ պետք է գեներացնենք Android Virtual Devices -ը: Գնում ենք Window – AVD manager ու ընտրում ենք Virtual Devices -ը և տալիս ենք new: Բացվում է մի պատուհան, այստեղ Name դաշտում տալիս ենք ցանկացած անուն, Target -ում տալիս ենք մեր հեռախոսում տեղակայված Android-ի համապատասխան տարբերակը (իմ դեպքում Android 2.2 – Api Level 8), SD Card -ի չափը 100 – 300 մգբ, ավելի մեծ տալու իմաստ չկա: Տալիս ենք Create AVD:
Այսքանով նախապատրաստական փուլը ավարտված է: Երկրորդ մասում կգրենք կլիենտ/սերվեր ինտերֆեյսը և կծրագրավորենք Arduino պլատան: Կլիենտային մասը, որը պետք է տեղակայվի հեռախոսում կգրենք Java լեզվով eclipse միջավայրում, իսկ սերվերային մասը` որը մեր համակարգչում է կգրենք c++ Visual Studio 2010 միջավայրում (ցնակության դեպքում այն նույնպես կարող ենք գրել Java -ով, ընտրության և ճաշակի հարց է :)): Կլիենտ-սերվերային փոխազդեցությունը ապահովվում է socket-ների միջոցով: Նշեմ, որ սերվերը գրվում է և աշխատելու է windows օհ -ում, բայց չնչին փոփոխություններով այն կարող է աշխատել նաև *nix համկարգերում, կարող ենք նար այդ դարձնլ քրոսսպլատֆորմային և այդ դեպքում այն կաշխատի թե’ windwos և թե’ *nix համակարգերում:
Շարունակելի …

Android + PC + Arduino: Տնային սարքերի կառավարում անդրոիդ օհ -ով սմարթ ֆոնից/պլանշետից, Մաս 1. Նախապատրաստական փուլ:, 10.0 out of 10 based on 20 ratings

Նշագրեր: , , , , , , ,

Բաժին: Ժեշտ, Խելախոսներ, Ծրագրավորում

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 10.0/10 (20 votes cast)

Մեկնաբանություններ (3)

Թրեքբեք հղում | Մեկնաբանությունների RSS ժապավեն

  1. Սկիզբը խոստումնալից է, սպասում եմ շարունակությանը 🙂

  2. Vardan_Grigoryan

    Շարունակությունը անպայման կլինի այս շաբաթվա ընթացքում:

  3. Իմ թույլ գիտելիքները Arduino-ի հետ կապված կներեք, բայց իմ կարծիքով ավելի հետաքրքիր կլինի իրագործել էս ամենը առանց տնային սերվերի ու նույնիսկ առանց ինտերնետի՝ GSM Shield-ի օգնությամբ։

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

291