site logo
  • Կայքի մասին
  • Ծրագրավորում
  • Ժեշտ
  • Անվտանգություն
  • Հարց ու Պատասխան (ՀուՊ)
Նոյեմբեր 4, 2012  |  By Բայանդուր Պողոսյան In

Flickr + Twitter

flikr
Flickr-ը սոցիալական ֆոտո-ծառայություն է, նախատեսված ինչպես մասնագետ լուսանկարիչների, այնպես էլ պարզապես ընտանեկան ու այլ լուսանկարներ պահելու, share անելու համար: Այն հանդիսանում է Yahoo Photos ծառայության էվոլյուցիայի արդյունք: Գործում է ինչպես անվճար (ամսեկան 100Mb լուսանկարներ+2 տեսահոլովակ), այնպես էլ վճարովի (առանց սահմանափակումների) հիմունքներով: Ծառայությունից ես օգտվում եմ նրա ծագման պահին (երբ Yahoo Photos-ը դադարեցրեց իր գործունեությունը, ես ավտոմատ տեղափոխվեցի Flickr):
Flickr-իս խոզանոցը մաքրելուց ու կարգի բերելուց հետո մտքեր առաջացան՝ ինչպես այն կցել Twitter-իս (Ostrich-ի շնորհիվ այն դառել է իմ «գործողությունների հենակետ»): Մտքովս անցավ, որ նույնը կարող է ձեզ էլ պետք եկած լինի, որոշեցի գրել այստեղ:
Flickr2Twitter ներդրված ֆունկցիան (որն իր հերթին Flickr-ը տարբեր բլոգային համակարգերի կցելու գործիքի մասն է կազմում) ձեզ կտա այդ հնարավորությունը: Սեղմեք այստեղ, լոգին եղեք ձեր Yahoo-ի գրանցմամբ (եթե պահանջվի), սեղմեք «Go to Twitter to authorize» (գնալ Twitter հաստատելու) կոճակը.
Կբացվի Twitter-ի պատուհան (կամ տեբ, կախված բրոուզերի կարգավորումներից): Այս անգամ լոգին եղեք ձեր Twitter-ի գրանցմամբ (եթե պահանջվի), սեղմեք «Allow» (թույլատրել) կոճակը: Պատուհանը ձեզ կվերադարձնի Flickr: Այժմ նկարների վերևում, սեղմելով «Share this»->«Blog It», կտեսնեք, որ ստացել եք նկարը տվիտելու հնարավորություն.
Այժմ՝ թե ինչպես է այն աշխատում: Ցավոք, երբ դուք նոր նկար բեռնեք ձեր Flickr, այն ինքնուրույն չի հայտնվի Twitter-ում:

Ցանկացած նկար Flickr-ից Twitter ուղարկելու համար կարող եք, ինչպես արդեն նշվել է, նկարի վերևում ընտրել «Share This» -> «Blog it» -> «Twitter», եթե նկարի մեկնաբանությունը հղման հետ միասին գերազանցի Twitter-ի 140 նիշը, ապա ավտոմատ կկիրառվի հղումների կարճեցման flic.kr ծառայությունը և այլն:Հուսով եմ, դուք գիտեք էլեկտրոնային փոստով Flickr նկարներ ուղարկելու ֆունկցիայի մասին (կարճ ասած, այստեղի «Upload by Email options» (էլ. փոստի միջոցով բեռնելու կարգավորումները) բաժնում գրված էլ. փոստի հասցեին ուղարկված նկարներն ավտոմատ բեռնվում են ձեր Flickr): Եթե ուշադիր լինեք, այնտեղ արդեն երեք հասցե է. առաջին հասցեի անուն + 2twitter + @photos.flickr.com: Եթե նկարով նամակն ուղարկեք այս հասցեին, ապա այն կհայտնվի թե՛ Flickr-ում, թե՛ Twitter-ում:

ՍկզբնԱղբյուր

Flickr + Twitter , 8.0 out of 10 based on 1 rating
Flickr twitter թվիթեր ինտերգում Սոցցանցային Հմտություններ ֆլիքր
Previous StoryJoomla համակարգը քայլ առ քայլ (նախաբան)
Next StoryDenwer Տեղային վեբ սերվեր (տեղակայում)

Comments: no replies

Join in: leave your comment Cancel Reply

(will not be shared)

Որոնում

Նշագրեր

*Nix-եր (18) android (17) C++ (19) C և C++ (27) Excel (10) html (10) Network Administration (16) System Administration (28) Windows 7 (14) Ալգորիթմներ (15) Անվտանգություն (29) ԳՆՈՒ/Լինուքս (16) Թեյնիկներին (57) Ժեշտ (44) Լակոնիկ (21) Լինուքս/Յունիքս հրամաններ (29) Լուսանկարչություն և մշակում (15) Խելախոսներ (19) Ծրագրավորման լեզուներ (16) Ծրագրավորում (64) Ծրագրեր (48) Հայականացում (28) Հումոր (11) Ուսումնական նյութեր (34) Սոցցանցային Հմտություններ (19) Վեբ (25) Վերլուծություն (10) Վորդպրես (21) ՏՏ և փիլիսոփայություն (21) Տվյալների բազաներ (12) Օպերացիոն համակարգեր (27) Օֆիսային ծրագրեր (22) անդրոիդ (16) բաշ (10) ինտերնետ (11) խելախոսներ (13) համացանց (15) հայատառ (10) հայերեն (11) հայերեն ստեղնաշար (11) հայկական սոֆթ (11) ստեղնաշար (10) սքրիփթ (14) վինդոուս (12) տեսանյութ (23)
Copyright ©2017 ThemeFuse. All Rights Reserved