Սկիզբ » Ուսումնական նյութեր » Վեբ » CMS - կառավարման համակարգեր » Ջումլա (Joomla) » Joomla համակարգը քայլ առ քայլ (նախաբան)

Joomla համակարգը քայլ առ քայլ (նախաբան)

Joomla CMS (content management system)-ը  վեբ կայքեր պատրաստելու և ղեկավարելու համար նախատեսված  բաց կոդով անվճար համակարգ է:  Ջումլան տարածվում է GNU GPL արտոնագրով, այդ իսկ պատճառով համակարգի վրա աշխատում են բազմաթիվ վեբ ծրագրավորողներ և կայք-էջ ձևավորողներ ամբողջ աշխարհից, ինչպես խմբակային, այնպես էլ անհատական:

 

Մի քանի բառով նկարագրեմ Joomla-ի առավելությունները և իհարկե թերությունները

առավելություններից.

  • անվճար է և չի պահանջում ոչ մի գովազդային բանների կամ հղման տեղադրում
  • նորացման և կատարելագործման համար աշխատում են բազմաթիվ ծրագրավորողներ տարբեր երկրներից
  • բազմալեզու է (50-ից ավելի լեզուների տեղակայման հնարավորություն)
  • բազմապիսի ոլորտներին  վերաբերող հավելումներ և ձևանմուշներ(template) , որոնց քանակը օրեցօր ավելանում է
  • համակարգի մշտական կատարելագործում և թարմացում

թերություններից.

  • ունի բարդ ծրագրային կառուցվածք
  • թարմացման ժամանակ առաջանում են որոշակի բարդույթներ  տեղակայված հավելումների և թեմփլեյթների հետ կապված
  • ի տարբերություն վճարովի համակարգերի, չունի սպասարկող խումբ

 

Նախքան բուն նյութին անցնելը առանձնացնեմ մի քանի տերմիններ, որոնք նախընտրում եմ օգտագործել հենց անգլերեն տարբերակով.

սերվեր(անգլ.- server)սպասարկող, կարող է հանդես գալ որպես ծրագրային ապահովում, որը հարցումներ է ընդունում և           սպասարկում կլիենտներից: Կարող է լինել նաև համակարգիչ, որը կատարում է հատուկ նշանակության ֆունկցիաներ:

կլիենտ -(անգլ.-սպասարկվող, հաճախորդ)ծրագրային կամ ապարատային համակար է , որը հարցումներ է ուղարկում սերվերին ժամանակի ընթացքում պատասխան ստանալու ակնկալիքով:

Joomla համակարգը աշխատում է կլիենտ-սերվեր սկզբունքով:

Սերվերային մասի աշխատանքը ծրագրավորված է PHP ծրագրավորման լեզվով, իսկ որպես տվյալների բազա ծառայում է MySQL -ը(սկսած Joomla 2.5-ից արդեն հնարավոր է  օգտագործել MsSQL և PostgreSQL:  Ըստ որոշ աղբյուրների, հետագայում նախատեսվում է նաև SQLite և Oracle– հետ համատեղումը):

Կլիենտ մասի համար օգտագործվում է JavaScript, jQuery  ծրագրավորման լեզուն(երը), XML(eXtensible Markup Language)նշումների ընդլայնված լեզուն,   ինչպես նաև HTML(HyperText Markup Language)  և CSS (Cascading Style Sheets):

Joomla համակարգով պարզ վեբ էջեր պատրաստելու համար վերը նշվածներից ոչ մեկի իմացությունը պարտադիր չէ: Սակայն եթե ուզում եք ստեղծել ժամանակակից վեբ կայք, ապա նշված լեզուների գոնե միջին մակարդակի գիտելիքների տիրապետումը պարտադիր է:

Joomla համակարգը քայլ առ քայլ (նախաբան), 9.3 out of 10 based on 12 ratings

Նշագրեր: ,

Բաժին: Ջումլա (Joomla)

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 9.3/10 (12 votes cast)

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

184