site logo
  • Կայքի մասին
  • Ծրագրավորում
  • Ժեշտ
  • Անվտանգություն
  • Հարց ու Պատասխան (ՀուՊ)
Նոյեմբեր 3, 2012  |  By Բայանդուր Պողոսյան In

Ինչպե՞ս ապաարգելափակել XBox 360-ի կոշտ սկավառակը

500px-Xbox_360_Logo.svg
Եթե հիշում եք, անցած տարվա նոյեմբերին Microsoft-ը սկսեց XBox Live! ծառայությունից արգելափակել մոդավորված (փոփոխված) խաղային կցորդները: Արգելափակումը տեղի էր ունենում ծառայությանը կպնելու պահին: Ու, ինչն ավելի, քան անարդար է, արգելափակումն օգտագործողին զրկում էր կցորդի կոշտ սկավառակից օգտվելու հնարավորությունից՝ թույլ չէր տալիս տեղադրել խաղեր, պահել տեսահոլովակներ, երաժշտություն: Ինչևէ, արգելափակվում էր հենց կցորդը, խաղացողը կարող էր իր XBox Live!-ի գրանցումն օգտագործել նոր, չմոդավորված XBox 360-ի վրա:
Ըստ որոշ տվյալների, արգելափակման զոհ դարձան մինչև մեկ միլլիոն խաղացողներ:
Որոնցից մեկն էր ընկերներիցս մեկը: Երեկ նա ինձ խնդրեց ապաարգելափակել իր XBox 360-ի կոշտ սկավառակը, ինչը ես հաջողությամբ արեցի, ու որոշեցի այստեղ էլ գրել՝ միգուցե ձեզ էլ պետք գա:

Խնդրի լուծումն առաջարկել է հենց Microsoft-ը, ու հիմա ես կբացատրեմ, թե ինչպես կարելի է մի քանի պարզ քայլերի միջոցով XBox 360-ի կոշտ սկավառակը նորից հասանելի դարձնել:

Ի՞նչ է պետք դրա համար

  • Բնականաբար, XBox 360 խաղային կցորդ՝ մոդավորված, արգելափակված
  • USB ֆլեշ-կրիչ, գոնե 128 մբ ծավալով
  • Համակարգիչ
  • Ինտերնետի միացում
Վերջին երկուսը, կարծում եմ, ունեք, եթե կարդում եք սա:

Հետո՞

  • Հետո քաշում եք այս ֆայլը: Ֆայլը Microsoft-ից է, ամեն ինչ օրինական է ու անվտանգ: Ֆայլի չափսը 80+ մեգաբայտ է, տիպը՝ RAR: Այն իրականում կցորդի համակարգի թարմացում է:
  • Ֆորմատ եք անում ֆլեշը FAT32 համակարգում: Կարևոր է, որ ֆլեշի վրա ոչինչ չլինի, բացի թարմացման ֆայլերից:
  • Թարմացման ֆայլի արխիվը բացում եք ֆլեշի մեջ՝ ինչպես կա, ոչ մի բան չփոփոխելով (իրականում պետք է ստացվի $SystemUpdate ֆոլդեր, որի մեջ ֆայլեր են):
  • Ֆլեշը տեղադրում եք ձեր XBox 360-ի մեջ: Եթե այն միացված է, ապա կասի, որ թարմացում է հայտնաբերել ու պետք է վերաբեռնավորվի: Եթե ոչ, ապա միացրեք այն:
  • XBox 360-ը կհարցնի, արդյո՞ք ուզում եք կիրառել թարմացումը: Ուզում եք, կարծում եմ:
  • Մի քանի վայրկյան անց խաղային կցորդը կվերաբեռնավորվի:
Վուալյա, խնդիրը լուծված է: Այժմ կարող եք օգտվել ձեր կցորդից, ինչպես մինչև արգելափակումը: Բացի, իհարկե, XBox Live! ծառայությունից:
Եթե խնդիրներ կամ հարցեր ունեք ուսուցողական նյութի վերաբերյալ, կամ եթե սա չափազանց բարդ էր ձեր համար ու պարզաբանումների կարիք կա, խնդրում եմ գրել մեկնաբանություններում:
ՍկզբնԱղբյուր
Ինչպե՞ս ապաարգելափակել XBox 360-ի կոշտ սկավառակը , 9.0 out of 10 based on 2 ratings
XBox 360 Ժեշտ խաղային հավելվածներ
Previous StoryԻնչպես տեսնել L2 Cache Memory -ն windows XP -ի վրա
Next StoryJoomla համակարգը քայլ առ քայլ (նախաբան)

Comments: no replies

Join in: leave your comment Cancel Reply

(will not be shared)

Որոնում

Նշագրեր

android (12) C++ (10) C և C++ (11) Excel (10) html (10) Network Administration (16) System Administration (28) Windows 7 (14) Անվտանգություն (26) ԳՆՈՒ/Լինուքս (16) Թեյնիկներին (55) Ժեշտ (29) Լակոնիկ (21) Լինուքս/Յունիքս հրամաններ (23) Լուսանկարչություն և մշակում (15) Խելախոսներ (14) Ծրագրավորման լեզուներ (13) Ծրագրավորում (43) Ծրագրեր (46) Հայականացում (28) Հումոր (11) Ուսումնական նյութեր (33) Չդասակարգված (11) Սոցցանցային Հմտություններ (19) Վեբ (24) Վերլուծություն (10) Վինդոուս 7 (10) Վորդպրես (21) ՏՏ և փիլիսոփայություն (21) Տվյալների բազաներ (12) Օպերացիոն համակարգեր (25) Օֆիսային ծրագրեր (22) անդրոիդ (11) բաշ (10) ինտերնետ (11) խելախոսներ (13) համացանց (15) հայատառ (10) հայերեն (11) հայերեն ստեղնաշար (11) հայկական սոֆթ (11) ստեղնաշար (10) սքրիփթ (14) վինդոուս (12) տեսանյութ (23)
Copyright ©2017 ThemeFuse. All Rights Reserved