Սկիզբ » Ուսումնական նյութեր » Ծրագրեր » Օֆիսային ծրագրեր » Հնարավորթյունների էքստրերմումի մասին կամ նոր էքսելյան մուտիլովկաներ

Հնարավորթյունների էքստրերմումի մասին կամ նոր էքսելյան մուտիլովկաներ

| Հոկտեմբեր 30, 2012 | Մեկնաբանված չէ |

Ինչքան ավելի մոտիկից եմ ճանաչում մարդկանց, այնքան ավելի եմ կապվում էքսելի հետ
Արիստոտել

Էքսելը մայքրոսոֆթի համար՝ ոնց սև քառակուսին Մալեվիչի, հարաբերականության տեսությունը՝ Էյնշտեյնի կամ Հանրապետության Հրապարակում «պառադ» ընդունելը՝ Խ. Ստամբոլցյանի համար. հնարավորությունների կորի էքստրեմումն է։ Հալալ ա շանտղի Բիլլին։

Ընդհանրապես, շուկաների վերաձևավորման, նոր ապրանքների ներդրման էս հախուռն շրջանում մի պահ թվաց, թե մայքրոսոֆթին նույն բախտն է բաժին ընկնելու, ոնց դինոզավրերին՝ մել-կայնոզոյան դարաշրջանում կամ TDK աուդիոկասետներին՝ նախորդ հազարամյակի վերջին։  Բայց արի ու տես, որ մայքրոսոֆթի քելեխի համար բաժակ բարձրացնելը շուտ էր. էս լավ իմաստով շանտղեքը ճիշտ կողմնորոշվեցին ու իմ համեստ կարծիքով ութերորդ վինդոուզը իր համապատասխան թաբլեթներով, քոնվերթիբլներով ու թաչ-սքրին լափթոփներով շուկան էնպես կցնցի, ոնց որ Բարգավաճի մոտակա հայտարարությունը, ասենք, Սերժի թեկնածությունը պաշտպանելու մասին։ Ես, որ արդեն թաքուն մտմտում էի մաքբուք էյր ձեռք բերելու միջոցով ջոբսահպատակների կուռ շարքերը համալրելու մասին, արդեն Ասուսի zenbook touch-ին եմ սկսել էն հայացքով նայել, ոնց նորանշանակ մինիստրը՝ իր ջահել քարտուղարուհու դոշերի բացվածքին (ոչ էն ա հայացքը փախցնի, ոչ էն ա ձեռ գցի)։

Շեղվեցի, ինչպես միշտ։

Վերադառնալով էքսելին։ Էքսելը նման է շվեյցարական դանակի՝ էն որ կարմիր գույնի լինում են, է՝ վրան էլ խաչ։ Որ նվեր տան էդպիսի մի դանակ՝ սկսում ես միջի գործիքները բացել, փակել, սրան-նրան ցույց տալ, բայց արդյունքում մենակ դանակն ես օգտագործում, էն էլ թազա ապրանքի փաթեթավորման պինդ լենտերը կտրելու համար մենակ։ Բայց որ ընկնես, օրինակ, մի բելառուսական հյուրանոց (տնից-տեղից հեռու), կտեսնես, որ սրա համ բացիչը, համ պտուտակահանը, համ «պլասկագուպցին» համ մնացած ֆինդիֆլյուշկաները ահագին պետքական են ու կիրառելի։ Հիմի մի նոր «պլասկագուպցի» եմ բացել, ուզում էի կամրադներիս դրա մասին պատմել, քանի որ հոգով բարի եմ և բնավորությամբ՝ ծույլ (ասել է թե, որ վաղը-մյուս օր ինձ էլ պետք գա, բացեմ նայեմ, ոչ թե զրոյից սկսեմ հեծանիվ հնարել)։

Վերջերս լուրերով ոնց էլ լինի լսած կլինեք է, որ մեր չկայացած ասիական վագր երկիրը նաիրյան ամբողջ 17-ն էլ չէ՝ 18 կետով տվել անցել էր Doing business-2013 ցուցիչով ու հասել դբա 25-րդ տեղը։ Հիմի պատկերացրեք իրավիճակ, երբ դուք, ենթադրենք, կամրադ tigransargsyan-ի օգնականն եք, ու կամրադը, մինչև էս լուրն իմանալը, կանչում է մոտն ու առաջադրանք տալիս, թե՝ այ պորտաբույծ, քեզ ինչի՞ համար ենք պետական բյուջեից կերակրում, վեր ել գնա մի պիտու բան արա, մի նյութական արժեք ստեղծի, մի ռեսերչ արա, տեսնենք մեր չքնաղ երկիրը նաիրյան մկա ո՞ր հորիզոնականում է էդ նույն doing business ցուցիչով։ Մի հատ էլ մոնիտորինգ արա, թե էդ դիրքը տարբեր տարիներին ինչպիսին է եղել ինչպես է փոխվել։ Կամրադի ասածը չանես, քամակիդ կտան կլարեն, անես՝ կարող ա մի հատ էլ պրեմիա տան։ Պիտի անել։ Ո՞նց:

Ճիշտ է, կարելի է մատների վրա հանել գումարելով մի իրիկուն քրտնաջան հաշվարկներ անել, ու ջոկել թե որ թվին հարյուրեսիմքանի երկրների շարքում էս մեր ցուցանիշը որերորդն էր, հարևան Վրաստանինն ու Ազեռբառանինը որերորդը ու արդյունքում էդ գործն ինչ որ կերպ հորով-մորով անել։ Բայց (ավելի եմ բարդացնում խնդիրը) ենթադրենք կամրադը մի 15 րոպե ժամանակ է տվել ու պահանջել է էդ նույն արդյունքն ըստ առանձին ենթացուցանիշների, քանի որ մոտը Արժույթի միջազգային հիմնադրամից սև ու խելոք դեմքերով պակիստանցիներ են նստած ու աչքները չռած նայում են կամրադի աչքերին, որ իմանան՝ հերթական տրանշը բացե՞ն, թե դեռ մի քիչ էլ մզզացնեն։

Ըհը, այ էստեղ է, որ կամրադ օվանիտասի բլոգ կարդալու դրական կողմը ի չիք է դարձնում հավայի պոստերից ստացած բացասական էմոցիաները։

Նկարագրում եմ, ուշադիր։

Ունենք աղյուսակ՝

A B C D
1 Երկիր Ցուցանիշ Արժեք Դիրքն ըստ ցուցանիշի
2 Վրաստան Մաքսային ոլորտ 48 2
3 Հայաստան Մաքսային ոլորտ 25 1
4 Ազերփայչան Հարկային ոլորտ 168 3
5 Հայաստան Հարկային ոլորտ 80 2
6 Հայաստան Ձեռնարկությունների գրանցում 15 1
7 Ազերփայչան Ձեռնարկությունների գրանցում 100 2
8 Վրաստան Հարկային ոլորտ 41 1
9 Տանզանիա Մաքսային ոլորտ 167 3

D սյունյակի վանդակներում նշված է B սյունյակի ցուցանիշների հերթականությունը, աճման կարգով` ըստ յուրաքանչյուր կատեգորիայի։ Այիսնքն՝ conditional ranking է արված։ Էքսելում Rank-ը հաշվելու համար համանուն ֆունկցիա կա, որը կիրառելի կլիներ, եթե ցուցանիշները միատեսակ լինեին։ Էս դեպքում ամեն մեկի գծով անհրաժեշտ է դասավորել երկրներն ըստ իրենց ցուցանիշների։

Կիրառում ենք sumproduct հրաշալի ֆունկցիան։

D2 վանդակում բանաձևը կլինի՝

=SUMPRODUCT(–(B$2:B$9=B2),–(C2>C$2:C$9))+1

Ընդ որում կարելի է կիրառել բազմաթիվ այլ պայմաններ էլ։

Վուալա։

Բացատրությունն իրականում շատ պարզ է՝ sumproduct-ը աղյուսակներ (array) է իրար բազմապատկում՝ ելնելով տրված չափանիշին համապատասխանությունից։ Ընդ որում, քանի որ ներսի փակագծերի արդյունքները TRUE կամ FALSE են, դրանք վերածում ենք 1 և 0 արժեքների «–» նշանի միջոցով։ Արդյունքում բանաձևը հաշվարկում է թե C սյունյակում C2 արժեքը գերազանցող քանի արժեք կա ու, գումարելով մեկ ստանում, անհրաժեշտ պատասխանը։

Էսքան բան։ Ֆրենդեսցե՛ք և լայքեսցե՛ք (եթե պետք եկավ, իհարկե)։

ՍկզբնԱղբյուր

Հնարավորթյունների էքստրերմումի մասին կամ նոր էքսելյան մուտիլովկաներ, 9.7 out of 10 based on 3 ratings

Նշագրեր: , ,

Բաժին: Օֆիսային ծրագրեր

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 9.7/10 (3 votes cast)

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

203