Սկիզբ » Ուսումնական նյութեր » Ծրագրեր » Windows-ի գաղտնաբառի վերականգնում

Windows-ի գաղտնաբառի վերականգնում

| Հոկտեմբեր 23, 2012 | 1 Մեկնաբանություն |
Բախտի բերմամաբ թե պատահմամբ մոռացվել էր Win Vista-ի գաղտնաբառը… իսկ նոր Windows քցելու/recover_անելու հավես, շաբաթ օրով. չկար: Ինտերնետում գտա անիմաստ խորհուրդների ու խրատների մի ամբողջ շարան հետագայում խուսափելու նման վիճակից: Բայց խնդիրը դեռ ակտուալ էր:
Վերջապես գտա ERD Commander ծրագիրը, որը հանդիսանում է Windows-ի վերականգնող գործիքների հավաքածու և աշխատում է համարյա բոլոր Win-երի հետ: Ինձ անհրաժեշտ եղավ
– գրել .iso ֆայլը դիսկի վրա
– BIOS-ից ընտրել բեռնման առաջին տարբերակը ‘CD դիսկից’
Պարզվեց որ ERDC-ն ունի «մարդկային» տեսք՝ լրիվ Win XP-ի նման:
Որից հետո.
– համակարգչի բեռնման ժամանակ ընտրել բեռնել ERD Commander-ը
– ցանցի ինիթիալիզացիայի ժամանակ ընտրում ենք Skip Network Configuration, որպեսզի ավելորդ ժամանակ չվատնենք
– բացված Welcome to ERD Commander պատուհանում ընտրում ենք մեր համակարգչի ՕՀ-ն
– ERD Commander-ի բեռնվելուց հետո գնում ենք start>system tools>locksmith wizard>next
– հաջորդ պատուհանում accounts-ի դիմաց ընտրում ենք մեզ անհրաժեշտ յուզերին (կամ հենց ադմինին)
– new password -ի դիմաց գրում ենք գաղտնաբառը, հետևաբար confirm password-ի դիմաց կրկնում ենք գաղտնաբառը
– հետո ռեսթարթ ենք անում համակարգիչը և եթե ամեն ինչ նորմալ է՝ բեռնվում է մեր «հարազատ» Windows-ը արդեն նոր գաղտնաբառով:

Նշագրեր: , , ,

Բաժին: Ծրագրեր, Համակարգերի կառավարում (System Administration)

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/10 (0 votes cast)

Մեկնաբանություններ (1)

Թրեքբեք հղում | Մեկնաբանությունների RSS ժապավեն

  1. ես օգտագործում էի, ու վերջերս էլի հարկ եկավ կիրառել chntpw ուտիլիտկան՝ http://freecode.com/projects/chntpw
    http://en.wikipedia.org/wiki/Chntpw

    Առաջվա pwl ֆայլերը փաստորեն des էնքրիփշնով էին, այս sam֊երն էլ md5 են։ Իրականում հատարկում (պերեբոր) էլ կլինի անել, ասենք jack the ripper֊ը անում է, բայց կարճ ու հեշտ գաղտնագիրների հետ է ակտուալ։

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

265