site logo
  • Կայքի մասին
  • Ծրագրավորում
  • Ժեշտ
  • Անվտանգություն
  • Հարց ու Պատասխան (ՀուՊ)
Հոկտեմբեր 23, 2012  |  By Shah V . In

Windows-ի գաղտնաբառի վերականգնում

ERD Commander tmb
Բախտի բերմամաբ թե պատահմամբ մոռացվել էր Win Vista-ի գաղտնաբառը… իսկ նոր Windows քցելու/recover_անելու հավես, շաբաթ օրով. չկար: Ինտերնետում գտա անիմաստ խորհուրդների ու խրատների մի ամբողջ շարան հետագայում խուսափելու նման վիճակից: Բայց խնդիրը դեռ ակտուալ էր:
Վերջապես գտա ERD Commander ծրագիրը, որը հանդիսանում է Windows-ի վերականգնող գործիքների հավաքածու և աշխատում է համարյա բոլոր Win-երի հետ: Ինձ անհրաժեշտ եղավ
– գրել .iso ֆայլը դիսկի վրա
– BIOS-ից ընտրել բեռնման առաջին տարբերակը ‘CD դիսկից’
Պարզվեց որ ERDC-ն ունի «մարդկային» տեսք՝ լրիվ Win XP-ի նման:
Որից հետո.
– համակարգչի բեռնման ժամանակ ընտրել բեռնել ERD Commander-ը
– ցանցի ինիթիալիզացիայի ժամանակ ընտրում ենք Skip Network Configuration, որպեսզի ավելորդ ժամանակ չվատնենք
– բացված Welcome to ERD Commander պատուհանում ընտրում ենք մեր համակարգչի ՕՀ-ն
– ERD Commander-ի բեռնվելուց հետո գնում ենք start>system tools>locksmith wizard>next
– հաջորդ պատուհանում accounts-ի դիմաց ընտրում ենք մեզ անհրաժեշտ յուզերին (կամ հենց ադմինին)
– new password -ի դիմաց գրում ենք գաղտնաբառը, հետևաբար confirm password-ի դիմաց կրկնում ենք գաղտնաբառը
– հետո ռեսթարթ ենք անում համակարգիչը և եթե ամեն ինչ նորմալ է՝ բեռնվում է մեր «հարազատ» Windows-ը արդեն նոր գաղտնաբառով:
ՍկզբնԱղբյուր
ERD Commander System Administration Windows Vista գաղտնաբառ Ծրագրեր վինդոուս վիստա
Previous StoryՊարտիզանական պատերազմի մասին
Next StoryLinux հրամաններ. lspci

Comments: 1 reply added

  1. Նորայր Դեկտեմբեր 8, 2012 Մեկնաբանել

    ես օգտագործում էի, ու վերջերս էլի հարկ եկավ կիրառել chntpw ուտիլիտկան՝ http://freecode.com/projects/chntpw http://en.wikipedia.org/wiki/Chntpw Առաջվա pwl ֆայլերը փաստորեն des էնքրիփշնով էին, այս sam֊երն էլ md5 են։ Իրականում հատարկում (պերեբոր) էլ կլինի անել, ասենք jack the ripper֊ը անում է, բայց կարճ ու հեշտ գաղտնագիրների հետ է ակտուալ։

Join in: leave your comment Cancel Reply

(will not be shared)

Որոնում

Նշագրեր

*Nix-եր (18) android (17) C++ (19) C և C++ (27) Excel (10) html (10) Network Administration (16) System Administration (28) Windows 7 (14) Ալգորիթմներ (15) Անվտանգություն (29) ԳՆՈՒ/Լինուքս (16) Թեյնիկներին (57) Ժեշտ (44) Լակոնիկ (21) Լինուքս/Յունիքս հրամաններ (29) Լուսանկարչություն և մշակում (15) Խելախոսներ (19) Ծրագրավորման լեզուներ (16) Ծրագրավորում (64) Ծրագրեր (48) Հայականացում (28) Հումոր (11) Ուսումնական նյութեր (34) Սոցցանցային Հմտություններ (19) Վեբ (25) Վերլուծություն (10) Վորդպրես (21) ՏՏ և փիլիսոփայություն (21) Տվյալների բազաներ (12) Օպերացիոն համակարգեր (27) Օֆիսային ծրագրեր (22) անդրոիդ (16) բաշ (10) ինտերնետ (11) խելախոսներ (13) համացանց (15) հայատառ (10) հայերեն (11) հայերեն ստեղնաշար (11) հայկական սոֆթ (11) ստեղնաշար (10) սքրիփթ (14) վինդոուս (12) տեսանյութ (23)
Copyright ©2017 ThemeFuse. All Rights Reserved