Ի՞նչ է IP-ն

| Հոկտեմբեր 20, 2012 | Մեկնաբանված չէ |

IP հասցե – անգլերենից բացվում է որպես Internet Protocol Address:

IP-ն դա ունիկալ հասցե է ինտերնետ ցանցում որը տրվում է մեքենային ըստ տվյալ ցանցի երթուղու: IP-ների հիմնական տեսակներն են գլոբալ IP-ներ և պրիվատ/ներքին IP-ները:

Գլոբալ/հանրային կոչվում են այն IP-ները որոնք ունիկալ են ամբողջ աշխարում, ըստ որի և պայմանավորված է IP-ների կանոնավոր երթուղին: Հանրային կոչվողվող IP-ները նկարագրված են rfc3330 ինտերնետային տեխնիկական ստանդարտների մասին վավերագրում:

Պրիվատ/ներքին IP-ներ կոչվում են այն IP-ները որոնք օգտագործվում են ներքին լոկալ համակարգչային ցանցերում, որոնք ի սկզբանե ստեղծվել են IPv4-ի հանրային IP-ների հնարավորոինս խնայողաբար օգտագործման համար NAT տեխնոլագիայի շնորհիվ:
Ներքին IP-ները նկարագրված են rfc1918 ինտերնետային ստանդարտների վավերագրում, ըստ որի հետևյալ IP-հասցեները պատկանում են այդ միջակայքին.

Ցանցի ID 10.0.0.0 mask 10.255.255.255

Ցանցի ID 172.16.0.0 mask 172.31.255.255

Ցանցի ID 192.168.0.0 mask 192.168.255.255

Ցանցից օգտվող մեքենաները կարող են ստանալ/ունենալ գլոբալ-ստատիկ, գլոբալ-դինամիկ, ներքին-ստատիկ, ներքին-դինամիկ IP-ներ:

գլոբալ-ստատիկ – կոչվում է այն հանրային IP հասցեն, որը տրվում է միայն տվյալ մեքենային/սարքավորմանն և կարող է օգտագործվել առանց ժամանակի սահմանափակման:

գլոբալ-դինամիկ – կոչվում է այն հանրային IP հասցեն երբ այն ստացվում է ավտոմատ կերպով ցանցին միանալու ժամանակ և օգտագործվում է միայն որոշ ժամանակահատվածի ընթացքում:

Ներքին-ստատիկ – կոչվում է այն ներքին IP հասցեն որը պատկանում է կոնկրետ մեքենայի և տրվում է անժամկետ:

Ներքին-դինամիկ – կոչվում է այն ներքին IP հասցեն, որը տրվում է ավտոմատ կերպով ցանցին միանալուց և օգտագործվում է միայն որոշ ժամանակահատվածի ընթացքում:

 

ՍկզբնԱղբյուր

Ի՞նչ է IP-ն, 9.7 out of 10 based on 3 ratings

Նշագրեր: , , , , ,

Բաժին: Թեյնիկներին, Համակարգերի կառավարում (System Administration)

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 9.7/10 (3 votes cast)

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

266