Վորդպրեսը ընդդեմ Բլոգգերի

| Հոկտեմբեր 9, 2012 | Մեկնաբանված չէ |

Վերջերս բլոգս ձևափոխությունների էի ենթարկվել։ Այն վերաստեղծել էի օգտագործելուվ Վորդպրես հարթակը սեփական հոստինգի վրա։ Տեղափոխության ընթացքը ինձ շատ բան սովորցերեց, ու այդ փորձը օգտակար կլինի այն մարդկանց , ովքեր կցանկանան երբևիցէ տեղափոխել իրենց բլոգը Բլոգսփոթից (գուգլի Blogger) դեպի Վորդպրես հարթակ։ Այնպես որ կիսվում եմ։ Նախատեսում եմ գրել երեք փոստ։ Առաջինը կլինի իմ համար առավել էական առավելությունների մասին։ Մնացած երկուսը դեռ գաղտնի են ։)

Ահա, համեմատական աղյուսակը, ընդգրկել եմ միայն այն հնարավորությունների համեմատականը, որոնք ինձ համար առավելագույն նշանակություն ունեն։

Վորդպես
Բլոգեր
Սեփական հոստինգի վրա տեղադրելու հնարավորություն
կա  չկա
Ինտերֆեյսը հայերեն
կա  չկա
Բազմալեզվության հնարավորություն
 կա  չկա
Սորս-կոդի փոփոխության հնարավորություն
 կա  չկա (կարելի է փոփոխել միայն թեման)
Կատեգորիաներ
 կա  չկա
Նշագրեր (թագեր)
 կա  կա
Տվյալների բազայի մատչելիություն
 կա  չկա
Փլագիններ և Ընդլայնումներ
Անհամեմատ մեծ տեսականի
Թեմաներ
Անհամեմատ մեծ տեսականի
Իմպորտ այլ հարթակներից
 կա  չկա

Աղյուսակի որոշ կետերը անհրաժեշտ եմ համարում մեկնաբանել։ Գնացինք։

Սեփական հոստինգի վրա տեղադրելու հնարավորություն

Սա ամենակարևոր առավելություններից մեկն է։ Սեփական հոստինգի վրա սեփական բլոգ ունենալը այն կառավարելի է դարձնում։ Կառավարելիությունը այսպես ասած երկու շերտ ունի
1․ Կարելի է ձևափոխել ցանկացած բան ըստ ցանկության ու նպատակահարմարության։
2․ Քո բլոգը ճշմարտապես քո բլոգն է դառնում, ոչ թե օտար ձյաձյաների սեփականությունը, օտար ձյաձայների տվյալների բազաներում չի, ու չի լինի այնպես, որ հանկարծ մի օր մեկը որոշի որ այս կամ այն բովանդակությունը պետք է փոխել։ Ու ավելի վատ բան կա նաև, դու կարող ես մի օր առավոտյան բացես բլոգդ ու տեսնես , որ գուգլը ինչ որ բան փոփոխության է ենթարկել, ինչպես և մի անգամ արել էր։ Ես ժամանակ առ ժամանակ բեքափ էի անում բլոգի հոդվածները։ Ու մի օր բացելով բեքափի ֆայլը տեսա, որ հոդվածները ամբողջ ծավալով չէն ներառված, այլ մինջև քաթը (read more-ը)։ Ու դա ինձ հեչ դուր չէկավ։

Վորդպրեսի ինտերֆեյսը հայերեն

Ադերբեջաներեն կարելի է բլոգ ունենալ բլոգգերի վրա, իսկ հայերեն ոչ։ Վորդպրեսը նույնպես ժամանակավոր խնդիր ունի հայերենի հետ, բայց դա կոնկրետ Վորդպրեսի խնդիրը չի այլ մարդկանց անհասկանալի վարքագծի։ Հայերեն Վորդպրես ունենալու հետ կապված խնդիրների ու դրանց լուծման մասին կարդացեք հետևյալ հոդվածը։
Հայերեն Վորդպրեսի Մասին

Բազմալեզվության հնարավորությունը Վորդպրեսում

Բազմալեզվություն ասելով հասկանում եմ, և բլոգի ինտերֆեյսի, և բովանդակության թարգմանության հնարավորությունը մի քանի լեզուներով։ Ինկատի ունեմ իրական մարդկային թարգմանությանը, այլ ոչ թե մեքենայական, ինչպես դա առաջարկում է Գուգլի Բլոգգերը։ Շատ տարբեր փլագիններ կան Վորդպրեսը բազմալեզու սարքելու համար, որոնց մի մասը լավ են աշխատում, մի մասը ոչ այնքան, մի մասը ընդանհրապես չէն աշխատում։ Ես խորհուրդ կտամ wpml-ն, որի միակ թերությունը այն է , որ այն վճարովի է ։)

Սորս-կոդի փոփոխության հնարավորությունը Վորդպրեսում

Կարելի փոփոխել սորս-կոդը, եթե ձեր բլոգը գտնվում է wordpress.org -ի հոստինգի վրա, կարող եք ձևափոխել թեմայի և փլագինների կոդը։ Իսկ եթե ձեր սեփական հոստինգի վրա է, ապա հնարավոր է ձևափոխել ամեն ինչ։

Կատեգորիաներ

Սա շատ կարևոր է, կատեգորիաները թագերից տարբերվում են նրանով, որ կատեգորիաները կարող են հիերարխիաներ կազմել։ Այսինքն դուք կարող եք ունենալ կատեգորիա(բաժին) և ենթակատեգորիա(ենթաբաժին) , նաև ենթա-ենթա և այսպես շարունակ։
Կատեգորիաների առկայությունը երկու մեծ առավելություններ են ընձեռում։ Առաջինը՝ բլոգը դառնում է ավելի կազմակերպված,ինչես նաև բլոգերի մտքերը։)  Երկրորդը ՝ բլոգի այցելուների համար ավելի հասկանալի է դառնում, թե որտեղ ինչ կա, ու նավարկումը դառնում է ավելի հարմար։ Թագերը (պիտակներ, նշագրեր) կարելի է զուգահեռ օգտագործել։

Տվյալների բազայի մատչելիությունը

Տվյալների բազան իրականում հենց բլոգն ինքն է, այնտեղ են պահվում բոլոր հոդվածները, կատեգորիաները, նշագրերը,դրանց միջև կապերը, ինչպես նաև բլոգի բոլոր կարգավորումները (մի մասը իհարկե պահվում է wp-config.php -ի մեջ ու մի քանի այլ տեղ)։
Ու այս հարստության անմիջական մատչելիությունը շատ մեծ ճոխություն է, որից իհարկե չարժե հրաժարվել։

Իմպորտ այլ հարթակներից

Իմ կարծիքով սա հենց այն անկյունաքարային հնարավորություններից մեկն է, որը ապահովել է Վորդպրեսի հաղթանակը բոլոր բլոգ հարթակների նկատմամբ։ Ու ոչ միայն բլոգ հարթակների։
Սենց մի բան գրեցին OpenNews – ում վերջերս

Консалтинговая компания “Water and stone” представила 65-страничный отчёт (PDF, 15 Мб) с результатами исследования популярности систем управления web-контентом. Критериями популярности стали около 30 факторов: от опроса 2500 web-мастеров, оценки числа разработчиков систем, учёта статистики загрузки сайтов до учёта числа выпущенных книг по разным CMS и вычисления числа сайтов под управлением разных CMS через манипуляции с поисковыми системами и социальными сетями (например, подсчёт закладок на сайты CMS и оценка упоминаний в блогах).

Статистика по числу загрузок CMS с сайтов проектов:

WordPress – 645 тыс.
Joomla! – 86 тыс.
Drupal – 23 тыс.
DotNetNuke – 16 тыс.
Plone – 9 тыс.
TYPO3 – 9 тыс.
Liferay – 7 тыс.
eZ Publish – 7 тыс.
Alfresco – 6 тыс.

Статистика по числу инсталляций (по результатам опроса):

WordPress 34.2%
Drupal 19.8%
Concrete5 19.3%
Joomla! 18.5%
DotNetNuke 11.3%
Liferay 8.5%
TextPattern 5.7%
Tiki 4.5%

Степень использования на популярных сайтах (рассмотрен миллион самых популярных сайтов):

WordPress 53.6%
Joomla! 9.6%
Drupal 6.4%
Typo3 2.1%
DotNetNuke 0.8%

Վորդպրեսը ընդդեմ Բլոգգերի, 10.0 out of 10 based on 2 ratings

Նշագրեր:

Բաժին: ԲլոգՍփոթ (blogger.com), Վորդպրես

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 10.0/10 (2 votes cast)

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

209