site logo
  • Կայքի մասին
  • Ծրագրավորում
  • Ժեշտ
  • Անվտանգություն
  • Հարց ու Պատասխան (ՀուՊ)
Հոկտեմբեր 7, 2012  |  By Արտուր Խոջաբաղյան In

Զուգահեռ ծրագրաւորման մարտահրաուերները

38527_300

Տարաբնոյթ հաշուարկների զուգահեռ իրականացումը թոյլ է տալիս առաւել մեծ ու բարդ խնդիրները տրոհել մասերի եւ այն հաշուարկել իրարից անկախ գործողութիւններով, դրանք իրականացնելով միաժամանակ։
Խնդիրների լուծման նման մոտեցումը մարդկութեանը յայտնի էր վաղուց, սակայն նրա յանդէպ հետաքրքրուածութիւնը մեծացաւ միայն վերջին տարիներին, երբ սկսուեցին արտադրուել մէկից աւելի պրոցեսորներ ունեցող համակարգիչներ եւ մշակուեցին մեթոդներ ցանցային ծրագրաւորման զարգացման համար՝ այսինքն իրական հնարաւորութիւններ ստեղծուեցին որևէ խնդրի իրարից անկախ մասերը զուգահեռ լուծել՝ օգտագործելով մի քանի պրոցեսորներ։
Իսկ ներկայումս աշխարհում շատ մեծ թափ է առնում բազմապրոցեսոր համակարգիչների արտադրութիւնը, եւ սա նշանակում է, որ մինչ այս միայն մէկ հաշուարկող պրոցեսորի համար նախագծուած բոլոր ալգորիթմները կորցնում են իրենց արդիականութիւնը, եթէ դրանք կարելի է լուծել զուգահեռացուած տարբերակով։
Այս մարտահրաուերը պարտադրում է նաեւ մտածելակերպի փոփոխութիւն, խնդիրների լուծման լրիւ նոր մոտեցումներ եւ սկզբունքներ, ինչը ստեղծում է բաւականաչափ դժուարութիւններ եւ յատկապէս հին սերնդի ծրագրաւորողների համար, որոնք սովոր են խնդիրները լուծել ալգորիթմներով, միմեանց յաջորդող քայլերի ձեւով՝ ենթադրելով որ գործ ունեն մէկ հաշուարկող համակարգի հետ։
Սա նշանակում է նաեւ, որ ցանկալի է կրթական համակարգերում (համալսարան, դպրոց) նոյնպէս կատարուեն համապատասխան փոփոխութիւններ, որպեսզի ապագայ հետազոտողին ծանօթ լինեն խնդիրների լուծման նոր մոտեցումները եւ նրանք չբախուեն այն դժուարութիւններին, որոնք ունենում են ներկայում շատերը։ Եւ պատահական չէ, որ հիմա շատ համալսարաններ լուրջ քայլեր են ձեռնարկում այս ուղղութեամբ․ ստեղծւում են տարբեր օժանդակ ծրագրեր, խաղեր, որոնք ամրապնդում են նոր մոտեցումները ուսանողների, դպրոցականների մոտ։
Կարևոր եմ համարում նշել, որ հայ ինժեներների կողմից արդէն մի քանի տարի է, ինչ նախագծւում է մի համակարգ, որը թոյլ է տալիս հեշտութեամբ զուգահեռացնել տարբեր խնդիրներ, proximus_logo2հետազոտել դրանց ձեւերը, ինչպէս նաեւ բաւական դիւրըմբռնելի միջավայր է որ ստեծղում է հնարաւորութիւն հետազոտողի համար արագ պատկերացնել զուգահեռ ծրագրաւորման մարտահրաուերները, եւ մտածել նոր մոտեցումներով։ Այն իր տեսակի մէջ եզակի է։ Խօսքը «Պրոքսիմուս»-ին է վերաբերւում, որն ի սկզբանէ նախագծուել է «Ինստիգեյթ» ընկերութիւնում եւ այժմ յանդիսանում է որպէս առանձին՝ «Proximus» ընկերութեան արտադրանք։
Համարում եմ, որ թեման շատ արդիական է ու կարևոր եւ կարիք ունի վերլուծական հոդուածների, հետազոտութիւնների։ Ինքս պարբերաբար կանդրադառնամ։

ՍկզբնԱղբյուր

Զուգահեռ ծրագրաւորման մարտահրաուերները, 10.0 out of 10 based on 4 ratings
Proximus զուգահեռ ծրագրավորում Ինստիգեյթ Ծրագրավորում Պրոքսիմուս
Previous StoryՋեֆ Բեզոսը հաջորդ վեբ նորարարության մասին
Next StoryGoogle+ Share կոճակ՝ սեփական ձեռքերով

Comments: no replies

Join in: leave your comment Cancel Reply

(will not be shared)

Որոնում

Նշագրեր

*Nix-եր (18) android (17) C++ (19) C և C++ (27) Excel (10) html (10) Network Administration (16) System Administration (28) Windows 7 (14) Ալգորիթմներ (15) Անվտանգություն (29) ԳՆՈՒ/Լինուքս (16) Թեյնիկներին (57) Ժեշտ (44) Լակոնիկ (21) Լինուքս/Յունիքս հրամաններ (29) Լուսանկարչություն և մշակում (15) Խելախոսներ (19) Ծրագրավորման լեզուներ (16) Ծրագրավորում (64) Ծրագրեր (48) Հայականացում (28) Հումոր (11) Ուսումնական նյութեր (34) Սոցցանցային Հմտություններ (19) Վեբ (25) Վերլուծություն (10) Վորդպրես (21) ՏՏ և փիլիսոփայություն (21) Տվյալների բազաներ (12) Օպերացիոն համակարգեր (27) Օֆիսային ծրագրեր (22) անդրոիդ (16) բաշ (10) ինտերնետ (11) խելախոսներ (13) համացանց (15) հայատառ (10) հայերեն (11) հայերեն ստեղնաշար (11) հայկական սոֆթ (11) ստեղնաշար (10) սքրիփթ (14) վինդոուս (12) տեսանյութ (23)
Copyright ©2017 ThemeFuse. All Rights Reserved