Սկիզբ » Ուսումնական նյութեր » Համակարգերի կառավարում (System Administration) » Ոչ յունիքոդային ռուսերեն ծրագրերի աշխատանքի ապահովումը

Ոչ յունիքոդային ռուսերեն ծրագրերի աշխատանքի ապահովումը

Եթե դուք ռուսերեն ծրագիր եք տեղադրել ու այն բացելիս անհասկանալի տառեր եք տեսնում, մոտավորապես այսպես՝

Image

ուրեմն դուք ունեք ոչ յունիքոդային ռուսերեն ծրագրերի հետ պրոբլեմ: Խնդիրը լուծելի է, կարող է պահանջվել Windows օպերացիոն համակարգի տեղադրման սկավառակ:
1. Նախ և առաջ, մտեք Start->Control Panel->Regional and Language Options ու կբացվի հետևյալ պատուհանը.

Image

2. Ընտրեք Advanced ներդիրը: Պատուհանը կընդունի հետևյալ տեսքը.

Image

Ինչպես տեսնում եք, միացված է ոչ յունիքոդային ծրագրերի ինտերֆեյսի English (United States) անգլերեն տարբերակը:
3. Ցուցակից ընտրեք Russian տարբերակը.

Image

4. Սեղմեք OK: Կարող է բացվել պատուհան, որը կպահանջի CD-ROM-ի մեջ դնել Windows օպերացիոն համակարգի տեղադրման սկավառակը (եթե այն չբացվի, պարզապես անցեք 6-րդ քայլին).

Image

5. Windows օպերացիոն համակարգի տեղադրման սկավառակը դրեք CD-ROM-ի մեջ ու սեղմեք OK: Մի փոքր անց կհայտնվի պատուհան, որը կառաջարկի վերաբեռնավորել համակարգիչը, որպեսզի փոփոխություններն ուժի մեջ մտնեն.

Image

6. Փակեք բոլոր բացված ծրագրերն ու սեղմեք OK: Համակարգիչը կվերաբեռնավորվի:
7. Վերաբեռնավորումից հետո նորից բացեք ռուսերեն ծրագիրը: Կտեսնեք, որ խնդիրը լուծվել է.

Image

Եթե ինչ-որ մեկը դիտողություններ կամ լրացումներ ունի այս խնդրի վերաբերյալ, ես ուրախ կլինեմ դրանք լսել:

ՍկզբնԱղբյուր

Նշագրեր: , , , , , ,

Բաժին: Համակարգերի կառավարում (System Administration)

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/10 (0 votes cast)

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

219