Եթե դուք ռուսերեն ծրագիր եք տեղադրել ու այն բացելիս անհասկանալի տառեր եք տեսնում, մոտավորապես այսպես՝
ուրեմն դուք ունեք ոչ յունիքոդային ռուսերեն ծրագրերի հետ պրոբլեմ: Խնդիրը լուծելի է, կարող է պահանջվել Windows օպերացիոն համակարգի տեղադրման սկավառակ:
1. Նախ և առաջ, մտեք Start->Control Panel->Regional and Language Options ու կբացվի հետևյալ պատուհանը.
2. Ընտրեք Advanced ներդիրը: Պատուհանը կընդունի հետևյալ տեսքը.
Ինչպես տեսնում եք, միացված է ոչ յունիքոդային ծրագրերի ինտերֆեյսի English (United States) անգլերեն տարբերակը:
3. Ցուցակից ընտրեք Russian տարբերակը.
4. Սեղմեք OK: Կարող է բացվել պատուհան, որը կպահանջի CD-ROM-ի մեջ դնել Windows օպերացիոն համակարգի տեղադրման սկավառակը (եթե այն չբացվի, պարզապես անցեք 6-րդ քայլին).
5. Windows օպերացիոն համակարգի տեղադրման սկավառակը դրեք CD-ROM-ի մեջ ու սեղմեք OK: Մի փոքր անց կհայտնվի պատուհան, որը կառաջարկի վերաբեռնավորել համակարգիչը, որպեսզի փոփոխություններն ուժի մեջ մտնեն.
6. Փակեք բոլոր բացված ծրագրերն ու սեղմեք OK: Համակարգիչը կվերաբեռնավորվի:
7. Վերաբեռնավորումից հետո նորից բացեք ռուսերեն ծրագիրը: Կտեսնեք, որ խնդիրը լուծվել է.
Եթե ինչ-որ մեկը դիտողություններ կամ լրացումներ ունի այս խնդրի վերաբերյալ, ես ուրախ կլինեմ դրանք լսել:
Comments: no replies