Սկիզբ » ՏՏ + x » Լուսանկարչություն և մշակում » Ի՞նչ են նշանակում ֆոտոօբյեկտիվի վրայի տառերը:

Ի՞նչ են նշանակում ֆոտոօբյեկտիվի վրայի տառերը:

| Հոկտեմբեր 5, 2012 | 1 Մեկնաբանություն |

Բոլոր սկսնակ և չսկսնակ լուսանկարիչների մոտ, ժամանակ առ ժամանակ առաջանում է հարց, թե ի՞նչ են նշանակում վերջապես ֆոտոօբյեկտիվի վրայի տառերը, սերիաները, թվերը:
Ինձ նույնպես հուզել է այդ հարցը և այստեղ էլի օգնության է գալիս Google-ը: Մի քիչ փորփրելով ինտերնոտային կայքերը, գտա ինձ հուզող հարցերի պատասխանները: Եվ հիմա Ձեզ կպատմեմ դրանց մասին:

Օրինակ՝  Canon ֆոտոօբյեկտիվներ
EF – բայոնետի* տեսակը
L – ֆոտոօբյեկտիվի՝ պոֆեսիոնալ շարքին պատկանելիությունը
IS – կայունացուցիչի (стабилизатор) առկայությունը
USM – ուլտրաձայնային շարժիչ

Հապավումների ամբողջական ցուցակ.

L Canon ֆիրմայի պոֆեսիոնալ ֆոտոօբյեկտիվների շարքին պատկանելիություն
EF Canon EOS ավտոֆոկուսային հայելային տեսախցիկների բայոնետի* նշանակումը
EF-S (short backfocus – ֆոտոօբյեկտիվի ետնամասային աշխատանքային լայնական կտրվածք) – Canon EOS 300D, 350D, 400D, 500D, 550D, 20D, 20Da, 30D …, թվային՝ ոչ ամբողջական կադրային մատրիցա ունեցող տեսախցիկների բայոնետի նշանակումը: Canon EF-S բայոնետը ունի ավելի կարճ աշխատանքային կտրվածք քան EF-ը. Canon EF-S ֆոտոօբյեկտիվները ունեն ետնամասից դուրս ընկած օպտիկական տարր իր կցորդիչով, որը անհնար է դարձնում  EF-S ֆոտոօբյեկտիվների տեղադրումը EF բայոնետով տեսախցիկների վրա (ժապավենային տեսախցիկներ, ամբողջական կադրային տեսախցիկներ՝ Canon 1Ds, 1Ds Mark II, 5D, 5D Mark II …): Եթե փորձեք այնուամենայնիվ տեղադրել EF-S ֆոտոօբյեկտիվը EF բայոնետով տեսախցիկի վրա, անպայման կվնասեք կամ տեսախցիկը կամ ֆոտոօբյեկտիվը՝ կախված մոդելից:
USM (Utlrasonic Motor) – ֆոկուսի փոխանցման ուլտրաձայնային շարժիչ (мотор), այն տեղադրված է ֆոտոօբյեկտիվի մեջ և հիմնված է պիեզոտարրի՝ ուլտրաձայնային տատանումները մեխանիկական էներգիայի փոխակերպման էֆֆեկտի վրա: Ունեն ավտոֆոկուսի բարձր ճշտություն և ֆոկուսանալու մեծ արագություն, աշխատում են գրեթե անձայն: (servo-AF) հետևող ավտոֆոկուսի ռեժիմում նկարելիս ավելի լավ են իրենց դրսևորում քան հասարակ շարժիչները:
IS (Image Stabilizer) – պատկերի օպտիկական կայունացման համակարգ, որը տեղադրված է ֆոտոօբյեկտիվի մեջ. Հիմնված է օբյեկտիվի ներսում ուղղիչ ոսպնյակների տեղաշարժման վրա:Թույլ է տալիս նկարել ձեռքի վրայից՝ համեմատաբար 2-3 աստիճան ավելի երկար ժամանակահատվածներում՝ չլղոզելով պատկերը:
DO (Diffractive Optical Elements) – ֆոտոօբյեկտիվի օպտիկական կոնստրուկցիայում դիֆրակցիոն օպտիկական տարրերի օգտագործումը: Թույլ է տալիս քչացնել ֆոտոօբյեկտիվի քաշը և չափսերը, միաժամանակ պահպանելով նրա սկզբնական որոկական տվյալները:
TS-E (Tilt-Shift) – հատուկ օբյեկտիվներ, որոնք հնարավորություն ունեն տեղում ուղղել հեռանկարների շեղումները՝ օպտիկական հանգույցների թեքման և տեղաշարժման շնորհիվ:

* բայոնետ՝ մեխանիզմ, որը թույլ է տալիս արագ տեղադրել և հանել հայելային տեսախցիկների ֆոտոօբյեկտիվները: Սովորաբար իրենից ներկայացնում է պտտական հանգույց մի քանի էլեկտրական կոնտակտներով: Օբյեկտիվը տեղադրվում է տեսախցիկի համապատասխան մասում, թեքվում չնչին անկյունով և ֆիքսվում որոշակի դիրքում: Որպեսզի հանեք օբյեկտիվը, անհրաժեշտ է կատարել հակառակ գործողությունը՝ հետ պտտել օբյեկտիվը, նախնական սեղմելով ֆիքսատորի փականը բացող կոճակի վրա:



Օրինակ՝  Nikkor ֆոտոօբյեկտիվներ


Հապավումների ամբողջական ցուցակ.

DX ոչ ամբողջական կադրային ֆոտոօբյեկտիվներ, որոնք ունեն ետնամասի կարճ լայնական կտրվածք: Պատրաստված են հատուկ Nikon ֆիրմայի՝ թվային հայելային տեսախցիկների հետ օգտագործման համար: Չեն օգտագործվում ժապավենային տեսախցիկների հետ:
AF Nikon ֆիրմայի ավտոֆոկուսային ֆոտոօբյեկտիվներ՝ ֆոկուսացման մեխանիկական փոխանցումով և շարժիչով, որը գտնվում է տեսախցիկի մեջ:
AF-S Nikon ֆիրմայի ավտոֆոկուսային ֆոտոօբյեկտիվներ՝ ֆոկուսացման ուլտրաձայնային փոխանցումով, որը գտնվում է ֆոտոօբյեկտիվի մեջ և հիմնված է պիեզոտարրի՝ ուլտրաձայնային տատանումները մեխանիկական էներգիայի փոխակերպման էֆֆեկտի վրա: Ունեն ավտոֆոկուսի բարձր ճշտություն և ֆոկուսանալու մեծ արագություն, աշխատում են գրեթե անձայն: (servo-AF) հետևող ավտոֆոկուսի ռեժիմում նկարելիս ավելի լավ են իրենց դրսևորում քան հասարակ շարժիչները:
D ֆոտոօբյեկտիվի մեջ պրոցեսորի առկայությունը, որը ֆոտոօբյեկտիվից տեսախցիկին է փոխանցում ֆոկուսային հեռավորության մասին ինֆորմացիան: Անհրաժեշտ է i-TTL ֆոտոբռնկող սարքի(вспышка, flash) ժամանակակից աշխատանքային ալգորիթմի ճիշտ աշխատելու համար:
G դիաֆրագմայի աշխատանքի էլեկտրոնային կառավարում: 1/3 քայլով՝ շատ մեծ ճշտությամբ դիաֆրագմայի արժեքի տեղադրում: Ֆոտոօբյեկտիվների վրա բացակայում է դիաֆրագմայի արժեքի տեղադրման օղակը: Ընդգրկում է D-ի բոլոր հնարավորությունները:
VR (Vibration Reduction) – պատկերի օպտիկական կայունացման համակարգ, որը տեղադրված է ֆոտոօբյեկտիվի մեջ. Հիմնված է օբյեկտիվի ներսում ուղղիչ ոսպնյակների տեղաշարժման վրա:Թույլ է տալիս նկարել ձեռքի վրայից՝ համեմատաբար 2-3 աստիճան ավելի երկար ժամանակահատվածներում՝ չլղոզելով պատկերը:
IF (Internal Focusing) – ֆոտոօբյեկտիվի կառուցվածք, որի դեպքում ֆոկուսացումը տեղի է ունենում միայն ֆոտոօբյեկտիվի ներսում գտնվող օպտիկական տարրերի տեղաշարժման շնորհիվ: Ներքին ֆոկուսային հնարավորությամբ ֆոտոօբյեկտիվները՝ ֆոկուսանալու ժամանակ չեն փոխում իրենց չափսերը, արագ են ֆոկուսանում և հարմարեցված են լուսային ֆիլտրերի օգտագործման համար, որոնց համար շատ կարևոր է նրանց դիրքը (բևեռային, գրադիենտային և այլն):
DC (Defocus Control) – հատուկ օբյեկտիվներ, որոնք հնարավորություն ունեն կառավարել կոշտության գոտու(зона нерезкости) լղոզման աստիճանը և բնութագիրը:
PC (Perspective Control) – հատուկ օբյեկտիվներ, որոնք հնարավորություն ունեն տեղում ուղղել հեռանկարների շեղումները՝ օպտիկական հանգույցների թեքման և տեղաշարժման շնորհիվ:
Micro հատուկ ֆոտոօբյեկտիվներ, որոնք նախատեսված են մակրոլուսանկարչության համար՝ մինչև 1:1 մասշտաբով:
Ai/Ai-s/Ai-D Nikon ֆիրմայի ոչավտոֆոկուսային ֆոտոօբյեկտիվներ:



Sony(Minolta):


Հապավումների ամբողջական ցուցակ.

G Sony(Minolta) ֆիրմաըի էլիտար ոսպնյակների շարքին պատկանելիություն
D (distance integrator) – ֆոտոօբյեկտիվի մեջ միկրոպրոցեսորի առկայությունը, որը ֆոտոօբյեկտիվից տեսախցիկին է փոխանցում ինֆորմացիա մինչև օբյեկտը ընկած հեռավորության մասին: Որը անհրաժեշտ է ADI տիպի լուսարձակող զամեր(вспышечный замер) օգտագործման դեպքում:
ADI մինչև օբյեկտը ընկած հեռավորությունը չափող լուսարձակող զամեր-ի ժամանակակից համակարգ:
SSM (Supersonic motor) – Sony (Minolta) ֆիրմայի ավտոֆոկուսային ֆոտոօբյեկտվներ՝ ֆոկուսացման ուլտրաձայնային փոխանցումով, որը գտնվում է ֆոտոօբյեկտիվի մեջ և հիմնված է պիեզոտարրի՝ ուլտրաձայնային տատանումները մեխանիկական էներգիայի փոխակերպման էֆֆեկտի վրա: Ունեն ավտոֆոկուսի բարձր ճշտություն և ֆոկուսանալու մեծ արագություն, աշխատում են գրեթե անձայն: Հետևող ավտոֆոկուսի ռեժիմում նկարելիս ավելի լավ են իրենց դրսևորում քան հասարակ շարժիչները:
Super SteadyShot պատկերի կայունացման համակարգ, որը տեղադրված է տեսախցիկի մեջ և հիմնված է մատրիցայի տեղաշարժման էֆֆեկտի վրա, որը կոմպենսացնում է տեսախցիկի տատանումները:
Anti-Dust համակարգ, որը թույլ է տալիս մաքրել մատրիցան փոշու հատիկներից:
Olympus E-series:

Հապավումների ամբողջական ցուցակ.
ZD (Zuiko Digital) – Olympus ֆոտոօբյեկտիվներ, որոնք նախատեսված են Olympus E-Series թվային հայելային տեսախցիկների համար:
4/3-system մատրիցայի ձևաչափ, որը Kodak ֆիրման հատուկ թողարկել է Olympus թվային տեսախցիկների համար:.
SSWF ուլտրաձայնային մեթոդով մատրիցայի մաքրում փոշու հատիկներից:
Live View իրական ժամանակում նկարելու ժամանակ հեղուկ բյուրեղային էկրանին պատկերի արտապատկերման հնարավորություն: Հասանելի է E330 մոդելից սկսած:


Sigma:

Հապավումների ամբողջական ցուցակ.
EX Sigma EX շարքին պատկանող ֆոտոօբյեկտիվներ: Օբյեկտիվները ունենում են համեմատաբար լավ օպտիկական և մեխանիկական պարամետրեր:
ASP (Aspherical Lenses) – վկայում է այն մասին, որ ֆոտոօբյեկտիվի օպտիկական սխեմայում առկա են ասֆերիկ ոսպնյակներ, որոնք հնարավորություն են տալիս ճշտումներ մտցնել աբերացիաների համար, լավացնել նկարի որակը, քչացնել օպտիկական համակարգում առկա տարրերի քանակը և փոքրացնել ֆոտոօբյեկտիվի քաշն ու չափսերը:
APO (Apochromatic Lenses) – վկայում է այն մասին, որ ֆոտոօբյեկտիվում առկա են գերկարճ դիսպերսիոն ապակիներ, որոնք ունեն անոմալ օպտիկական հնարավորություններ, որը թույլ է տալիս լավացնել ֆոտոօբյեկտիվի օպտիկական հնարավորությունները և քչացնել քրոմատիկ աբերացիաները:
OS (Optical Stabilizer) – պատկերի օպտիկական կայունացման համակարգ, որը տեղադրված է ֆոտոօբյեկտիվի մեջ. Հիմնված է օբյեկտիվի ներսում ուղղիչ ոսպնյակների տեղաշարժման վրա:Թույլ է տալիս նկարել ձեռքի վրայից՝ համեմատաբար 2-3 աստիճան ավելի երկար ժամանակահատվածներում՝ չլղոզելով պատկերը:
HSM (Hyper-Sonic Motor) – Sigma ֆիրմայի ավտոֆոկուսային ֆոտոօբյեկտիվներ՝ ֆոկուսացման ուլտրաձայնային փոխանցումով, որը գտնվում է ֆոտոօբյեկտիվի մեջ և հիմնված է պիեզոտարրի՝ ուլտրաձայնային տատանումները մեխանիկական էներգիայի փոխակերպման էֆֆեկտի վրա: Ունեն ավտոֆոկուսի բարձր ճշտություն և ֆոկուսանալու մեծ արագություն, աշխատում են գրեթե անձայն: (servo-AF) հետևող ավտոֆոկուսի ռեժիմում նկարելիս ավելի լավ են իրենց դրսևորում քան հասարակ շարժիչները: Հասանելի են Canon, Nikon և Sigma տեսակներով:
RF (Rear Focus) – ետին ոսպնյակների խմբի օգտագործմամբ ֆոկուսացման համակարգ, որը թույլ է տալիս ավելի արագ և անձայն ֆոկուսացնել ֆոտոօբյեկտիվը:
IF (Inner Focus) – ֆոտոօբյեկտիվի կառուցվածք, որի դեպքում ֆոկուսացումը տեղի է ունենում միայն ֆոտոօբյեկտիվի ներսում գտնվող օպտիկական տարրերի տեղաշարժման շնորհիվ: Ներքին ֆոկուսային հնարավորությամբ ֆոտոօբյեկտիվները՝ ֆոկուսանալու ժամանակ չեն փոխում իրենց չափսերը, արագ են ֆոկուսանում և հարմարեցված են լուսային ֆիլտրերի օգտագործման համար, որոնց համար շատ կարևոր է նրանց դիրքը (բևեռային, գրադիենտային և այլն):
DG մեծ օպտիկական ուժ ունեցող, լայնանկյուն և ֆոկուսային մինիմալ հեռավորությամբ ֆոտոօբյեկտիվներ: Հարմարեցված են հատուկ թվային տեսախցիկների հետ օգտագործման համար:
DC ֆոտոօբյեկտիվներ, որոնք նախատեսված են միայն թվային հայելային ոչ լիարժեք կադրավորված տեսախցիկների հետ օգտագործման համար, որոնք ունեն փոքր չափսեր և քաշ համեմատած նույն կարգի՝ ամբողջական կադրավորված տեսախցիկների ֆոտոօբյեկտիվների հետ:
Canon ոսպնյակների հատուկ նշագրումներ.
EF – այս շարքի պատմությունը գալիս է ժապավենային տեսախցիկների ժամանակից: EF շարքի ֆոտոօբյեկտիվները կարող են օգտագործվել EOS շարքի բոլոր տեսախցիկների հետ: Ամրանի մոտ ունեն կարմիր կետիկ:
EF-S – ետնամասի կարճ լայնական կտրվածքով ֆոտոօբյեկտիվներ: Ամրանի մոտ ունենում են սպիտակ կետիկ, չեն համընկնում ժապավենային և ամբողջական կադրավորված տեսախցիկների հետ:
USM (Ultra Sonic Motor) – օղակաձև ուլտրաձայնային շարժիչ, որը հնարավորություն է տալիս արագ և անձայն ֆոկուսացնել ֆոտոօբյեկտիվը: Այս համակարգով օժտված են EF և EF-S շարքի մի քանի մոդելներ:
(Luxury) – L տառով նշագրվում են Canon ֆիրմայի ամենաբարձր որակ ունեցող ֆոտոօբյեկտիվները: Նրանք առանձնանում են ավելի բարձր օպտիկական ուժով, պատյանի փոշեկայունությամբ և խոնավադիմացկունությամբ ինչպես նաև համալրված են բարձրորակ ապակիներից պատրաստված ոսպնյակներով, որոնք ունեն գերցածր դիսպերսիա կամ պատրաստված են ֆլյուորիտից: L- ֆոտոօբյեկտիվները կարելի է ճանաչել ծայրի մասում կարմիր օղակի առկայությամբ:
DO – դիֆրակցիոն տարրերով համալրված ֆոտոօբյեկտիվներ, որոնք ունեն համեմատաբար փոքր չափսեր և քաշ: Այս դասի ֆոտոօբյեկտիվները կարելի է ճանաչել ծայրի մասում կանաչ օղակի առկայությամբ:
IS – պատկերի օպտիկական կայունացուցիչ:
I/R – ներքին ֆոկուսացման հնարավորությամբ ֆոտոօբյեկտիվներ կամ ետնամասի ոսպնյակների խմբով ֆոկուսացման հնարավորությամբ օբյեկտիվներ, որի ժամանակ դիմային ոսպնյակը մնում է անշարժ:
Float – լողացող ոսպնյակների համակարգով համալրված ֆոտոօբյեկտիվներ:
AL1 – ասֆերիկ ոսպնյակների առկայությամբ ֆոտոօբյեկտիվներ:

CA – շրջանային դիաֆրագմա:


Nikon ոսպնյակների հատուկ նշագրումներ.

AF – ֆոկուսացումը տեղի է ունենում տեսախցիկի ներսում տեղադրված շարժիչի(“պտուտակահան”) շնորհիվ, որի դեպքում ֆոտոօբյեկտիվը չի ունենում սեփական ֆոկուսացման շարժիչ:
AF-Sֆոկուսացումը տեղի է ունենում ֆոտոօբյեկտիվի ներսում առկա շարժիչի օգնությամբ:
DX – Ֆոտոօբյեկտիվներ, որոնք հատուկ թողարկված են Nikon D2, D1, Nikon D100, D200, D80, D70s, D70, D50, D40 մոդելի տեսախցիկների համար:
ED – ֆոտոօբյեկտիվներ, որոնց մեջ օգտագործված են ED ապակու տարրեր, որը հնարավորություն է տալիս ստանալ ավելի հստակ և կոնտրաստային պատկերներ՝ մաքսիմում բացված դիաֆրագմայի դեպքում:
SICհատուկ բազմաշերտ ծածկույթ ոսպնյակների համար, որը հնարավորություն է տալիս ստանալ որակով գունափոխանակում և մինիմումի է հասցնում փայլերն ու այլասերվածությունները լուսանկարում:

ASP – ասֆերիկ տարրերով համալրված ֆոտոօբյեկտիվներ (ասֆերիկ ոսպնյակներ, հիբրիդային ոսպնյակներ, ասֆերիկ ոսպնյակներ, որոնք պատրաստված են ճզմված ապակուց):
IF – ներքին ֆոկուսացում:
RF – ետին ոսպնյակների խմբով ֆոկուսացում, որի ժամանակ անշարժ է մնում դիմային ոսպնյակը:
SWM – ալիքային անձայն շարժիչ՝ ավտոֆոկուսացման շարժիչ, որը օգտագործվում է AF-S շարքի ֆոտոօբյեկտիվներում:
VR – օպտիկական կայունարար:
Sigma ոսպնյակների հատուկ նշագրումներ.

HSM (Hyper Sonic Motor) – ուլտրաձայնային շարժիչ՝  USM (Canon) և SWM (Nikon)-ի նման.
DC – объективы для цифровых камер с матрицей стандарта APS-C ստանդարտի մատրիցա ունեցող թվային տեսախցիկների համար նախատեսված ֆոտոօբյեկտիվներ:
DG – հայելային թվային տեսախցիկների համար նախատեսված ֆոտոօբյեկտիվներ: DC-ներից տարբերվում են նրանով, որ կարելի նրանց օգտագործել ժապավենային և ամբողջական կադրային մատրիցա ունեցողտեսախցիկների հետ:
EX – Canon ֆիրմայի L-շարքի նման ոսպնյակներ(բացառությամբ նրա, որ այստեղ չեն օգտագործվում ֆլյուորիտային ոսպնյակներ):
IF – ներքին ֆոկուսացման հնարավորությամբ ֆոտոօբյեկտիվներ:
APO – ֆոտոօբյեկտիվներ, որոնք համալրված են ապոքրոմատիկ ոսպնյակներով, որը թույլ է տալիս ուղղել քրոմատիկ աբերացիաները:
ASP – ասֆերիկ ոսպնյակներով համալրված ֆոտոօբյեկտիվներ:
OS – օպտիկական կայունարար (նման է  Canon IS և Nikon VR-ին).
RF – ետնամասի ոսպնյակների խմբով ֆոկուսացման հնարավորությամն ֆոտոօբյեկտիվներ, որի ժամանակ դիմային ոսպնյակը մնում է անշարժ:

հուսով եմ այս ինֆորմացիան կօգնի կողմնորոշվել սկսնակ և “չ”սկսնակ լուսանկարիչներին:

 

ՍկզբնԱղբյուր

Ի՞նչ են նշանակում ֆոտոօբյեկտիվի վրայի տառերը:, 8.5 out of 10 based on 6 ratings

Նշագրեր: , , , , , ,

Բաժին: Լուսանկարչություն և մշակում

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 8.5/10 (6 votes cast)

Մեկնաբանություններ (1)

Թրեքբեք հղում | Մեկնաբանությունների RSS ժապավեն

  1. Պատկերները չեն երևում, ի՞նչ խաբար ա

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

201