Ubuntu փոխել IP-ն

| Սեպտեմբեր 29, 2012 | Մեկնաբանված չէ |

Հիմնականում աշխատելով CentOS-ի, Fedora-ի և RedHat-ի ցանցային կարգավորումները գտել եմ /etc/sysconfig/network-scripts/ifcfg-eth0 ֆայլի մեջ, բայց Ubuntu-ի մեջ այդ կարգավորումների ֆայլը և ֆորմատը մի քիչ տարբերվում են:

Եւ այսպես, Ubuntu-ում IP փոխելու համար անհրաժեշտ է բացել

sudo vi /etc/network/interfaces

ֆայլը, որտեղ կտեսնենք հետևյալը

auto eth0
iface eth0 inet dhcp

Ինչպես երևում է, տվյալ պահին ինտերֆեյսը IP-ն ստանում DHCP-ով, մեզ պետք է այն փոխել հետևյալ կերպ

auto eth0
iface eth0 inet static
address 192.168.0.2
netmask 255.255.255.0
network 192.168.0.0
broadcast 192.168.0.255
gateway 192.168.0.1

հետո բացում ենք

sudo vi /etc/resolv.conf

ֆայլը որպեսզի կարգավորենք DNS տվյալները, գտնում ենք

name server

տողը և ավելացնում մեր DNS-ի IP-ները, օր.

name server 192.168.0.1

այնուհետև անհրաժեշտ է վերսկսել network ծառայությունը

sudo /etc/init.d/networking restart

ՍկզբնԱղբյուր

Ubuntu փոխել IP-ն , 10.0 out of 10 based on 1 rating

Նշագրեր: , , , , , , ,

Բաժին: Համակարգերի կառավարում (System Administration), Ցանցի կառավարում (Network Administration)

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 10.0/10 (1 vote cast)

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

228