Սկիզբ » Ուսումնական նյութեր » Սոցցանցային Հմտություններ » Ինտերնետի ավտոմատացման մասին

Ինտերնետի ավտոմատացման մասին

| Սեպտեմբեր 25, 2012 | Մեկնաբանված չէ |

Ժամանակակից կյանքը այնպիսին է, որ բազմաթիվ մարդիկ երկար ժամանակ են անցկացնում ցանցում։ Բազմաթիվներից մեծ մասը անընդհատ լռված է սոցցանցերում։ Ու կան նաև շատերը ովքեր ունեն մի քանի սոցցանցի աքքաունթհաշիվ։ Կիսվելու համար նրանք ստիպված են լինում մտնել-ԼոգինԼինել մի քանի տեղ, ու դնել հղումներ կամ գրել ստատուսներ, ինչը շատ ժամանակ է պահանջում։ Կա նաև այլ ճանապարհ։ Հիմա ես կպատմեմ թե ես ինչ ճանապարհ եմ գտել։

Արդեն այնքան եմ զզվացրել rss-ով, որ մի հատ ավելը չի խանգառի։ Եթե դեռ չէք կարդացել ահա հղումը

Ռսս և Գուգլ Ռիդեր

Ես ֆեյսբուք մտնում եմ օրը մի անգամ, մի 15 ր․-ով, այն էլ ոչ միշտ, բայց միշտ գիտեմ թե ինչ է կատարվում այնտեղ։ Ես ֆեյսբուք կարդում եմ Rss- ով։ Մտնում եմ միայն այն ժամանակ երբ մեկնաբանություն եմ ուզում անել, կամ լայքել ընկերներիս դրածները։ Նոթիֆիքեյշնները անջատած են, ոչ մի նամակ չեմ ստանում այնտեղից (այդ պատճառով եթե բան ունեք ինձ ասելու անձնական մեյլ գրեք, ոչ թե ֆեյսբուքով): Ու շատերը չեն հավատում մտածում են որ ձև եմ բռնել, ասում են բա ո՞նց եղավ, որ ցերեկվա ժամերին բան-ման ես շեյր անում։

Իմ ինտերնետ մուտքի հիմնական կետերն են,

ա․Գուգլ ռիդեր

բ․ diigo (էջանիշներ, սրա մասին պատմել եմ արդեն)

գ․ Անհանգիստ բլոգ (եթե ասելու բան ունեմ)

դ․ google.com – որոնում

Մնացածը ըստ անհրաժեշտության, բայց շատ տեղերում կիսվում եմ հետաքրքիր նյութերով, նաև անհանգիստ բլոգի նոր գրածումներով։ Ու դրա համար ծախսում եմ մինիմալ ժամանակ։ Հիմա կասեմ ոնց։ Դնեմ իմ վեբ ներկայության դիագրամը , որ պատկերացնեք ։)

Վեբ-Ներկայության դիագրամ 

Ու այս խուճուճությունը կազմակերպել եմ երկու գործիք օգտագործելով։ Ծանոթացեք ifttt.com և pipes.yahoo.com

ifttt-logo

սա մեշափ է, որի գաղափարը հետևյալն է, ստեղծում էք տրիգերներ, որոնք աշխատում են հետևյալ սկզբունքով
եթե մի տեղ կատարվել է մի բան, ապա մյուս տեղում անել մի այլ բան։
Ասենք ձեր թվիթթերում հայտնվել է նոր թվիթ, ապա այդ նույն թվիթը տանել նաև ֆեյսբուք, կամ ձեր գուգլ ռիդերում ինչ որ մի նյութ նշել եք աստղիկով ապա այդ նյութը ավելացնել ձեր էջանիշների մեջ ․․․ Բոլոր հնարավոր տարբերակները տեսեք հետևյալ սքրինշոթի վրա

ifttt ալիքներըifttt ալիքները

ifttt-ի մասին պետք է ասեն նաև որ շատ պարզ սերվիս է, կա ընդամենը երեք կոնցեպտ։ Առաջինը ՝ ալիք/channel (ձեր սոցցանցերը, ժամացույց, եղանակի տեսություն, ռսս, սմս և այլն)։ Երկրորդը՝ տրիգգեր (ի՞նչ է կատարվել ալիքում)։ Ու առաջադրանք/task ՝ ինչ անել երբ կատարվել է տրիգգերը։ Անցանք խողովակներին(pipes)։

pipes-logo

Իսկ սա շատ ավելի լուրջ է, այստեղ տվյալների ավելի բարդ ձևափոխություններ կարելի է կազմակերպել։ Մանրամասն չէմ գրի, սակայն ցույց կտամ մի օրինակ։
Հետևյալ օրինակում երկու ռսս հոսք միացված են իրար, և ելքում տրված է մի այլ միացյալ ռսս հոսք, որի մեջ ներառված չեն սկզբնական հոսքերի որոշ էլեմենտներ։

Երկու RSS հոսքերի միաձուլումԵրկու RSS հոսքերի միաձուլում yahoo pipes -ի միջոցով

Հաջորդ սքրինշոթում տեսեք ինֆորմացիայի հնարավոր աղբյուրների օրինակները

yahoo pipes ինֆորմացիայի աղբյուրներyahoo pipes-ի ինֆորմացիայի աղբյուրներ

Նաև օպերատորները

yahoo pipes-ի օպերատորներըyahoo pipes-ի օպերատորները

Եվ վերջին սքրինշոթը, որի վրա կարմիր ուղանկյան մեջ կարող եք տեսնել այն ամենը, ինչ կարելի է անել վերջնական-ելքային-մշակված ինֆորմացիայի հետ։

Ինտերնետի ավտոմատացման մասին, 10.0 out of 10 based on 2 ratings

Նշագրեր: , , , , , , , , ,

Բաժին: Սոցցանցային Հմտություններ

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 10.0/10 (2 votes cast)

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

204