site logo
  • Կայքի մասին
  • Ծրագրավորում
  • Ժեշտ
  • Անվտանգություն
  • Հարց ու Պատասխան (ՀուՊ)
Հուլիս 14, 2012  |  By noch In

ասք պարույկի մասին

Ժամանակ առ ժամանակ ես բացատրում եմ մարդկանց ինչպես գտնել պարույկ-ը կդվինում։
Օրինակ, սկսվում է նմանատիպ չաթից՝

նա: իսկ դու ո?նց ես։
ես: վայ քոռանամ ես, դու է՞լ ես կդվին օգտագործում։
նա: այո, ինչպե?ս իմացար։
ես: օֆ, որովհետեւ պարույկի տեղը չգիտես։

Այո, պարույկը, այսինքն այս նշանը՝ «՞» կդվինում թաքնված է։
Դա, թող ների ինձ Մարությանը, դիզայնի սխալ է, որովհետեւ բոլորը-բոլորը (ներառյալ Վիննի Թուխին) այն չեն գտնում բնավ։ Քանզի այն չկա բայ դեֆոլթ ստեղնաշարի վրա։ Նրան պետք է գտնել եւ բերման ենթարկել, պարզվում է։

Ու քանի որ ես վինդովս չունեմ բնավ, ինձ շատ բարդ է լինում բացատրել առանց տեսնելու ինչպես ավելացնել նիշը։
Սակայն, գրեթե տաս տարի առաջ ես մի ֆորումում նկարագրել էի գործընթացը, ու իմ ֆրինեթում մնացին սքրինշոթներ։ Փորձեմ դրանք օգտագործել ու այսուհետեւ տալ այս փոստի հղումը ինձ լատիներեն հարցական նշաններով դիմողներին։
Ահա, կարծես այսպիսինն էր կդվինի սկզբնական շարվածքը՝

kdwin լռելյայն շարվածք
kdwin լռելյայն շարվածք

Այն կարելի է խմբագրել, սեղմելով «եդիթ կիյբըրդ» ստեղնին՝

kdwin շարվածքի խմբագրում
kdwin շարվածքի խմբագրում

Այս պատուհանում ընտրեք մի ստեղն, որտեղ որ ուզում եք ավելացնել պարույկը, ու հետո աջ ցանկից՝ «ARMENIAN», այսպես․

kdwin-ի շարվածքի փոփոխություն 2
kdwin-ի շարվածքի փոփոխություն 2

Ահա այստեղ արդեն ընտրեք պարույկը, այն կտպվի քիչ առաջ ընտրված ստեղնը սեղմելուց։

kdwin-ի շարվածքի փոփոխություն 3
kdwin-ի շարվածքի փոփոխություն 3

իսկ այժմ պետք է հիշել փոփոխությունները ձախից երեւացող դիսկետկայի նշանը սեղմելով։
ու տենց

ՍկզբնԱղբյուր

kdwin keyboard layout Ծրագրեր ԿադեՎին հայատառ հարցական նշան շարվածք պարույկ ստեղնաշար
Previous Storyասք երազանքներ կատարող մեքենաների մասին
Next Storyասք Ատլանտիդայի մասին

Comments: no replies

Join in: leave your comment Cancel Reply

(will not be shared)

Որոնում

Նշագրեր

*Nix-եր (18) android (17) C++ (19) C և C++ (27) Excel (10) html (10) Network Administration (16) System Administration (28) Windows 7 (14) Ալգորիթմներ (15) Անվտանգություն (29) ԳՆՈՒ/Լինուքս (16) Թեյնիկներին (57) Ժեշտ (44) Լակոնիկ (21) Լինուքս/Յունիքս հրամաններ (29) Լուսանկարչություն և մշակում (15) Խելախոսներ (19) Ծրագրավորման լեզուներ (16) Ծրագրավորում (64) Ծրագրեր (48) Հայականացում (28) Հումոր (11) Ուսումնական նյութեր (34) Սոցցանցային Հմտություններ (19) Վեբ (25) Վերլուծություն (10) Վորդպրես (21) ՏՏ և փիլիսոփայություն (21) Տվյալների բազաներ (12) Օպերացիոն համակարգեր (27) Օֆիսային ծրագրեր (22) անդրոիդ (16) բաշ (10) ինտերնետ (11) խելախոսներ (13) համացանց (15) հայատառ (10) հայերեն (11) հայերեն ստեղնաշար (11) հայկական սոֆթ (11) ստեղնաշար (10) սքրիփթ (14) վինդոուս (12) տեսանյութ (23)
Copyright ©2017 ThemeFuse. All Rights Reserved