site logo
  • Կայքի մասին
  • Ծրագրավորում
  • Ժեշտ
  • Անվտանգություն
  • Հարց ու Պատասխան (ՀուՊ)
Սեպտեմբեր 20, 2012  |  By Միքաել Մխիթարյան In

RSS կապոցները (RSS bundles) Google reader -ում

RSS-google-reader

Բարեւ, Գործի բերումով, կամ հետաքրքրությունից դրդված՝ մենք ամեն օր գործ ենք ունենում բազմաթիվ կայքերի, սոց ցանցերի ու բլոգների հետ: Հաճախ անգամ տհաճ է լինում ամեն անգամ հավաքել այդքան կայքերի հասցեները եւ հերթով այցելել՝ թարմացումներին հետեւելու համար:

Այդքանից խուսափելու համար ստեղծվել են RSS հոսքերը, որոնց կարելի է բաժանորդագրվել, հավաքել մի տեղ՝ ագրեգատորների մեջ, եւ այդտեղից հետեւել միանգամից բոլոր կայքերի թարմացումներին:

RSS-ի մասին երկար չխոսելու համար առաջարկում եմ կարդալ այս հոդվածը , որտեղ մանրակրկիտ բաղատրվում է թե ինչ են իրենցից նեկայացնում դրանք, եւ ինչպես օգտվել դրանցից:

Հիմա ես կխոսեմ հայտնի RSS ագրեգատորներից մեկի՝ Google Reader – ի ֆունկցիաներից մեկի մասին, որը կոչվում է RSS bundle (Հոսքերի կապոց): RSS կապոցը թույլ է տալիս մի քանի RSS հոսքեր միացնել իրար եւ վերջում ստանալ դրանց ընդհանուր մեկ այլ RSS հոսք:

Օր՝ Ես հետեւում եմ հայկական լրատվական կայքերից tert.am, emedia.am, lurer.com, mediamax.am, panarmenian.net կայքերին RSS հոսքերի միջոցով: Այս ֆունկցիան ինձ թույլ կտա մեկ միասնական հոսք ստեղծել այս բոլոր կայքերի համար: Կամ պատկերացնենք, թե ընկերներիցդ մեկը շատ է սիրում հետեւել հանդբոլի նորություններին: Նրան օգնելու համար դու կարող ես նրա համար հավաքել մի քանի լրատվական աղբյուրներ, որոնք տալիս են հանդբոլի մասին նորություններ, միացնել, դարձնել մեկ կապոց եւ տալ իրեն…

Հիմա ցույց տամ, թե ինչպես կարելի է ստեղծել RSS կապոց…

Նախ պետք է ունենալ Google հաշիվ (account), որպեսզի Google reader-ը ձեզ համար հասանելի լինի: Google reader-ի եւ նրա հիմնական մի քանի ֆունկցիաների մասին իմանալու համար խնդրում եմ կարդալ այս հոդվածը, որտեղ մանրամասն ցուցադրված է, թե ինչպես ավելացնել հոսք եւ ինչպես դրանք համախմբել ֆոլդրների ու թեգերի միջոցով:

Վերեւի նկարում տեսնում ենք Գրիդերի ընդհանուր տեսքը, որի ձախ մասում գտնվում են մեր բաժանորդագրված հոսքերը, իսկ աջ մասում դրանց թարմացումները: Կարմիրով նշվածն իրենից ներկայացնում է Հոսքերի պնակ (folder), որի մեջ ներառված են հայկական մի քանի լրավակաների հոսքեր: Հենց այս հոսքերն էլ «կկապենք» իրար:

Պնակի անվան վրա մկնիկը պահելիս դրա աջ մասում հայտնվում է փոքրիկ սլաք (կարմիր նշում 1):Դրան սեղմելուց հետո բացվում է կոնտեքստային մենյու, որտեղ կա «Create a bundle» (ստեղծել կապոց) (կարմիր նշում 2): Սեղմելուց հետո կբացվի հետեւյալ պատուհանը, որտեղ պետք է խմբագրել կապոցի անվանումը, բնութագիրը եւ հոսքերի ցուցակը՝

Ահա պատրաստ է մեր հայկական լրատվականներից կազմված կապոցը՝

Հիմա տեսնենք, թե ինչ կարելի է անել մեր կապոցի հետ՝

  1. Այն կարելի է ուղարկել փոստի միջոցով [նկար]
  2. Ստեղծել վահանակ որեւէ կայքում կամ բլոգում տեղադրելու համար [նկար]
  3. Ուղղակի վերցնել հասցեն (Link) եւ ավելացնել որեւէ կայքում, կամ բլոգում [նկար]
  4. Ներբեռնել OPML ֆայլը եւ օգտագործել անձնական սերվերներում:

Ահա եւ ամբողջ պատմությունը: Մի բան էլ, երբ կստեղծեք արդեն ձեր սեփական RSS կապոցները, խնդրում եմ կիսվեք նաեւ ինձ հետ, ես հաճույքով կկարդամ:

Կիսվում եմ նաեւ իմ մի քանի լրատվական կապոցներով՝

Հայկական լրատվականներ | Միջազգային լրատվականներ (English) | Միջազգային լրատվականներ (Русский)

ՍկզբնԱղբյուր

 

RSS կապոցները (RSS bundles) Google reader -ում, 9.0 out of 10 based on 1 rating
Google reader how to create a bundle internet RSS RSS bundle RSS ժապավեն RSS հոսք ինտերնետ համացանց Սոցցանցային Հմտություններ
Previous StoryԷյթոր Բենդերը ցուցադրում է մարդկային էկզո-կմախքներ
Next Storyասք աշխատանքային միջավայրերի մասին

Comments: no replies

Join in: leave your comment Cancel Reply

(will not be shared)

Որոնում

Նշագրեր

*Nix-եր (18) android (17) C++ (19) C և C++ (27) Excel (10) html (10) Network Administration (16) System Administration (28) Windows 7 (14) Ալգորիթմներ (15) Անվտանգություն (29) ԳՆՈՒ/Լինուքս (16) Թեյնիկներին (57) Ժեշտ (44) Լակոնիկ (21) Լինուքս/Յունիքս հրամաններ (29) Լուսանկարչություն և մշակում (15) Խելախոսներ (19) Ծրագրավորման լեզուներ (16) Ծրագրավորում (64) Ծրագրեր (48) Հայականացում (28) Հումոր (11) Ուսումնական նյութեր (34) Սոցցանցային Հմտություններ (19) Վեբ (25) Վերլուծություն (10) Վորդպրես (21) ՏՏ և փիլիսոփայություն (21) Տվյալների բազաներ (12) Օպերացիոն համակարգեր (27) Օֆիսային ծրագրեր (22) անդրոիդ (16) բաշ (10) ինտերնետ (11) խելախոսներ (13) համացանց (15) հայատառ (10) հայերեն (11) հայերեն ստեղնաշար (11) հայկական սոֆթ (11) ստեղնաշար (10) սքրիփթ (14) վինդոուս (12) տեսանյութ (23)
Copyright ©2017 ThemeFuse. All Rights Reserved