Սկիզբ » Ուսումնական նյութեր » Սոցցանցային Հմտություններ » iTunes App Store. գրանցում առանց կրեդիտ-քարտի

iTunes App Store. գրանցում առանց կրեդիտ-քարտի

Ինձ թվում է՝ ես միակը չեմ, ով զարմացած է, թե ինչու է Apple-ի iTunes Store-ը գրանցման համար կրեդիտ-քարտ պահանջում:
Իրականում iTunes Store-ի որոշ անվճար ծառայություններ գրանցում չեն պահանջում. օրինակ՝ անվճար փոդքեսթները: Բայց, օրինակ, iPhone/iPod Touch/iPad ծրագրերը, նույնիսկ անվճար, կարող եք բեռնել միայն գրանցումից հետո:
Խնդրի լուծումը հուշում է հենց Apple-ը՝ հետևյալ հոդվածում:
Իհարկե, նրանց ուսուցողական նյութի թողարկումից հետո համակարգի մեջ որոշ փոփոխություններ են տեղի ունեցել, որոնց ես կանդրադառնամ հոդվածի փոխադրության ընթացքում: Կանդրադառնամ միայն համակարգչի վրա առանց կրեդիտ-քարտի iTunes Store-ում գրանցվելուն:

Ամփոփում
iTunes App Store-ում առանց կրեդիտ-քարտի գրանցվելու համար հետևեք ստորև բերված քայլերին: Առանց կրեդիտ-քարտի գրանցվելու համար պետք է համոզված լինեք, որ գտնվում եք ոչ թե iTunes Store-ում, այլ App Store-ում:
ԿԱՊ ՈՒՆԵՆ.
iPhone, iTunes Store, iPod touch, iTunes 9, iPad

    • Եթե արդեն ունեք գրանցում, ընտրեք Store > Sign Out:

Այժմ ձեզ հասանելի են iTunes App Store-ի անվճար ծրագրերը: Իհարկե, ես դեռ չգիտեմ, թե որքանով է սա ազդում iTunes ծրագրի մնացած անվճար ֆունկցիաների վրա, ինչպիսիք են ալբոմների մասին ինֆորմացիա/նկարներ գտնելը, Genius-ը և այլն: Հաջորդ գրառման մեջ խոստանում եմ անդրադառնալ այդ խնդրին:

    • iTunes Store-ի գլխավոր էջի ստորին աջ անկյունից ընտրեք ձեր երկիրը:
    • Եթե ձեր երկիրն էլ ունի iTunes Store, ապա կբացվի նրա գլխավոր էջը: Անցեք App Store՝ սեղմելով համապատասխան կոճակը նավիգացիոն վահանակի վրա: Եթե ոչ, ապա անցեք հաջորդ քայլին:
      Image
    • Կարևոր է. նախքան հաջորդ քայլին անցելը, Free App սեղմելով փորձեք ձեռք բերել որևէ անվճար ծրագիր.
      Image
    • Կբացվի պատուհան, որը ձեզ կառաջարկի ներմուծել ձեր մականունն ու գաղտնաբառը, ինչպես նաև նոր գրանցում ստեղծել: Սեղմեք «create new account» («ստեղծել նոր գրանցում»).
      Image
    • Սեղմեք «Continue» («շարունակել»):
    • Պետք է կարդաք ու համաձայնեք iTunes Store-ի կանոններին ու պայմաններին: Նշեք «I have read and agree to the iTunes Terms and Conditions» կետը («ես կարդացել եմ ու համաձայն եմ iTunes-ի կանոններին ու պայմաններին»):
    • Սեղմեք «Continue»:
    • Ներմուծեք ձեր իմեյլի հասցեն (որն էլ կլինի ձեր մականունը), գաղտնաբառ, գաղտնի հարց, որին պատասխանելով կարող եք վերականգնել մոռացած գաղտնաբառը, ներմուծեք ձեր ծննդյան ամսաթիվը: Սեղմեք «Continue»:
    • Եթե արդեն փորձել եք գրանցվել iTunes Store-ում ու կանգ եք առել կրեդիտ-քարտի ընտրության կետում, ուշադիր նայեք՝ աջում ավելացել է «None» (ոչ մի) կետ: Ընտրեք այն.
      Image
    • Լրացրեք ձեր հասցեն: Եթե չգիտեք ձեր փոստային ինդեքսն, այն կարող եք գտնել այստեղ:
    • Հաջորդ էկրանը կպահանջի, որ դուք հաստատեք ձեր գրանցումը: Սեղմեք «Done» («արված է») կոճակն ու բացեք ձեր մեյլը, որտեղ Apple-ից կամ iTunes Store-ից պետք է որ հաստատման նամակ եկած լինի:
    • Բացեք նամակն ու սեղմեք հղման վրա, որ ակտիվացնեք ձեր գրանցումը (իմ դեպքում ակտիվացման կոճակ էր, որից հետո բացված պատուհանը պահանջեց ներմուծել մականունս ու գաղտնաբառս. նման դեպքում ներմուծեք ձեր էլ. փոստի հասցեն ու գաղտնաբառը, որ նշել եք գրանցվելիս).
      Image
  • Պատրաստ է: Դուք միանգամից կտեղափոխվեք App Store-ի գլխավոր էջ: Եթե, ինչպես իմ մոտ, բրոուզերը չզգա, որ դուք iTunes ունեք, կարող է ձեզ տեղափոխել ծրագիրը քաշելու էջ: Այդ դեպքում պարզապես iTunes-ում ընտրեք Store > Sign In

Այժմ ձեզ հասանելի են iTunes App Store-ի անվճար ծրագրերը: Իհարկե, ես դեռ չգիտեմ, թե որքանով է սա ազդում iTunes ծրագրի մնացած անվճար ֆունկցիաների վրա, ինչպիսիք են ալբոմների մասին ինֆորմացիա/նկարներ գտնելը, Genius-ը և այլն: Հաջորդ գրառման մեջ խոստանում եմ անդրադառնալ այդ խնդրին:

 

ՍկզբնԱղբյուր

Նշագրեր: , , ,

Բաժին: Սոցցանցային Հմտություններ

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 0.0/10 (0 votes cast)

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

244