Սկիզբ » Ուսումնական նյութեր » Թեյնիկներին » Ինչպե՞ս ստեղծել չթույլատրված անուններով թղթապանակներ

Ինչպե՞ս ստեղծել չթույլատրված անուններով թղթապանակներ

| Սեպտեմբեր 15, 2012 | Մեկնաբանված չէ |

Նյութը տրամադրել է Դավիթ Պոդոսյանը

Windows համակարգում գոյություն ունեն որոշակի անուններ, որոնցով չեք կարող անվանել ֆայլերը կամ թղթապանակները: Դրանք են՝ CON, AUX, COM1, COM2, COM3, COM4, LPT1, LPT2, LPT3, PRN, NUL: Սակայն հնարավոր է այդ ամենն անել Command Prompt մենյուի միջոցով: Այսպիսով, կարող եք վիճել Ձեր ընկերոջ հետ, որ կարող եք նշված անուններից մեկով թղթապանակ ստեծել(ինչպես արել եմ ես մի քանի տարի առաջ :) ):Այսպես՝

1. Մտնում ենք Start->Programs->Accessories->Command Prompt կամ Run-ում գրում եք cmd

Command

2. Կբացվի այսպիսի պատուհան, որտեղ պետք է գրեք mkdir \\.\”թղթապանակի ուղին”\”թղթապանակի անվանումը”: Օրինակ՝ mkdir \\.\D:\con

Create con folder

3. Չմոռանաք, եթե ուզում եք ջնջել թղթապանակը, ապա Command Prompt-ում գրում եք հետևյալը՝ rmdir \\.\”թղթապանակի ուղին”\”թղթապանակի անվանումը”: Օրինակ՝ rmdir \\.\D:\con

Delete con folder

 

ՍկզբնԱղբյուր

Ինչպե՞ս ստեղծել չթույլատրված անուններով թղթապանակներ, 10.0 out of 10 based on 2 ratings

Նշագրեր: ,

Բաժին: Թեյնիկներին

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 10.0/10 (2 votes cast)

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

282