site logo
  • Կայքի մասին
  • Ծրագրավորում
  • Ժեշտ
  • Անվտանգություն
  • Հարց ու Պատասխան (ՀուՊ)
Սեպտեմբեր 15, 2012  |  By Արտակ Կոլյան In

CSS – Ի՞նչպես փոքրացնել ծավալը

css_cl

Պատրաստի CMS-ները մի ընդհանուր գիծ ունեն, դրանց բոլորի մեջ միշտ ավելի շատ հնարավորություններ են ներառված քան անհրաժեշտ է կոնկրետ այս կամ այն կայքի առջև դրված խնդիրների լուծման համար: Դա մի կողմից լավ է, վեբվարպետներին մնում է շատ քիչ նոր կոդ գրել, համենայն դեպս տիպական խնդիրների լուծման համար: Բայց դա ունի նաև այլ կողմ: Օրինակ եթե դիտարկենք Վորդպրես հարթակը, ու վերցնենք որևէ մի թեմա, ապա նրա CSS-ում ձեր կայքին անհրաժեշտ կանոններից ավել կանոններ են նկարագրված: Պատճառը հետևյալն է, թեման գրողները չգիտեն, թե թեման օգտագործողը իր կայքը ինչպես կկազմակերպի, ու հատկապես որ էլեմենտները կօգտագործվեն , ու այդ պատճառով գրվում են բազմաթիվ հնարավոր տարբերակներ: Այսպես , թեմայի CSS-ում կարող են նկարագրված լինել Վորդպրեսսի հարցումների վիջեթի կանոնները, սակայն կայքում այդ վիջեթը երբեք չի օգտագործվելու, հետևաբար այդ կանոնները ավելորդ են: Սա առաջացնում է արագարգործության խնդիր: Ծանր CSS-ֆայլերը ծանրեցնում են կայքը, դանդաղացնում են կայքի աշխատանքը: Հարցումների վիջեթը ընդամենը մի օրինակ է բազմաթիվ հնարավոր դեպքերից:
Սա կայքի արագարգործության օպտիմիզացիոն խնդիր է, իսկ բոլոր արագարգործության հատ կապված խնդիրներին անհրաժեշտ է անցնել կայքի ստեղծման ավարտից հետո, այն ժամանակ, երբ արդեն պարզ է կայքի արտաքին տեսքը, օգտագործվող մոդուլները/փլագինները, CSS կանոնները ու ջավասքրփթները (իհարկե սա չի վերաբերվում սեփական/ինքնաշեն CMS-ներին ու կայքերին, որտեղ արագագործության մասին անհրաժեշտ է մտածել նախագծման ընթացքում):
Ինչպե՞ս կարելի է, ջնջել բոլոր ավելորդ կանոնները: Ինչպե՞ս իմանալ որ կանոններն են օգտագործվում, իսկ որոնք՝ ոչ:  Ձեռքով/աչքով դա շատ դժվար կլինի անել, նույնիսկ կարող է անհնար լինել: Հիմա կպատմեմ թե ինչպես դա անել:

Մի լավ գործիք եմ ուզում ներկայացնել ձեր դատին: Mozilla FireFox -ի Firebug գործիքների հավաքածուի համար նախատեսված CSS usage ընդլայնումը:  Ինսթալ արեք ՖայրՖոքսում, ու անցնենք առաջ:  Նախօրոք պիտի Firebug-ը տեղադրված լինի:

CSS usage -ը տեղադրելուց հետո ,  ՖայրՖոքսը ռեսթարթ եք անում, բացում եք այն կայքը որի CSS ֆայլերը անհրաժեշտ է վերլուծության ենթարկել, ու սեղմում եք F12:

Բրաուզերի ներքևում կհայտնվի պատուհան: Դա ՖայրԲաքի պատուհանն է, որի մեջ ներառված է նաև CSS usage ընդլայնումը: Կարմիր սլաքով նշել եմ css usage ընդլայնման կոճակը:

css-ի ծավալի փոքրացում սքրինշոթ 1

CSS Usage-ի կոճակին սեղմելուց հետո, կտեսնեք հետևյալը

css-ի ծավալի փոքրացում սքրինշոթ 2

Կապույտ սլաքով ցույց եմ տվել scan կոճակը, որի աշխատանքը կայանում է այդ պահին բացված էջում օգտագործված css կանոնների վերլուծության մեջ:

auto scan կոճակը (նշված է կարմիր սլաքով) ավելի կարևոր է:  Սեղմում եք այդ կոճակին, ու սկսում եք ֆռֆռալ այցելել հնարավորինս շատ տարբեր էջեր ձեր կայքում: Որքան ավելի շատ էջեր այցելեք, այդքան ավելի ճշգրիտ կլինի վերլուծությունը: Auto Scan ռեժիմում աշխատելիս ընդլայնումը կուտակում է տեղեկություններ այն մասին,  թե css կանոններից որոնք քանի անգամ են օգտագործվել կայքում:

css-ի ծավալի փոքրացում սքրինշոթ 3

Այն պահին երբ դուք կհամարեք, որ հնարավորինս շատ էջեր եք այցելել և դա բավական է բոլոր օգտագործված css  կանոններին անդրադառնալու համար սեղմեք վերին նկարի վրա կարմիր սլաքով նշված  export cleaned css կոճակին, ու ստացեք ձեր css ֆայլի վերլուծությունը:

#lang_sel {height:32px; font-family: verdana, arial, sans-serif;}
UNUSED#lang_sel {width:12em; width:12em;}
#lang_sel ul, #lang_sel li {padding:0 !important; margin:0 !important; }
UNUSED#lang_sel li:before{content:'' !important;}
#lang_sel ul ul {width:149px;}
#lang_sel li {float:left;width:149px;position:relative;}

Բոլոր այն կանոնները, որոնց առջև գրված է UNUSED, ձեր դիտարկված էջերում չեն օգտագործվել: Դրանք կարելի է ջնջել և առանց այդ կանոնների նոր css ֆայլ սարքել: Ու այդ ֆայլը դնել հնի տեղը:

Ամեն դեպքում պահպանեք նաև նախորդ ֆայլը, այն կարող է ապագայում դեռ պիտանի լինել:

Այս նյութը տեղադրված է Վորդպրես բաժնում , սակայն օգտակար կլինի նաև ցանկացած այլ cms -ով աշխատող ՎեբՎարպետներին:

ՍկզբնԱղբյուր

CMS css Վեբ Վորդպրես
Previous StoryWindows7-ում FTP սերվեր
Next StoryԻնչպե՞ս խտացնել լուսանկարի գույները Photoshop ծրագրում

Comments: no replies

Join in: leave your comment Cancel Reply

(will not be shared)

Որոնում

Նշագրեր

android (12) C++ (10) C և C++ (11) Excel (10) html (10) Network Administration (16) System Administration (28) Windows 7 (14) Անվտանգություն (26) ԳՆՈՒ/Լինուքս (16) Թեյնիկներին (55) Ժեշտ (29) Լակոնիկ (21) Լինուքս/Յունիքս հրամաններ (23) Լուսանկարչություն և մշակում (15) Խելախոսներ (14) Ծրագրավորման լեզուներ (13) Ծրագրավորում (43) Ծրագրեր (46) Հայականացում (28) Հումոր (11) Ուսումնական նյութեր (33) Չդասակարգված (11) Սոցցանցային Հմտություններ (19) Վեբ (24) Վերլուծություն (10) Վինդոուս 7 (10) Վորդպրես (21) ՏՏ և փիլիսոփայություն (21) Տվյալների բազաներ (12) Օպերացիոն համակարգեր (25) Օֆիսային ծրագրեր (22) անդրոիդ (11) բաշ (10) ինտերնետ (11) խելախոսներ (13) համացանց (15) հայատառ (10) հայերեն (11) հայերեն ստեղնաշար (11) հայկական սոֆթ (11) ստեղնաշար (10) սքրիփթ (14) վինդոուս (12) տեսանյութ (23)
Copyright ©2017 ThemeFuse. All Rights Reserved