Սկիզբ » Ուսումնական նյութեր » Ծրագրեր » Windows7-ում FTP սերվեր

Windows7-ում FTP սերվեր

| Սեպտեմբեր 15, 2012 | Մեկնաբանված չէ |

Երբեմն ավելի հեշտ ու արագ է փոխանցել ֆայլերը սեփական FTP սերվերի միջոցով, քան օգտվել ֆայլափոխանակման կայքերից:

FTP սերվերը մտնում է Windows-ի ISS ստանդարտ ծառայությունների կազմի մեջ, այն ակտիվացնելու համար անհրաժեշտ է բացել Control Panel>Program>Turn Windows features on or off և նշել FTP Service, IIS Management Console կոմպոնենտները որպես ակտիվ:

Կագավորելու համար մեզ անհրաժեշտ է բացել Control Panel>System and Secutiry>Administrativ Tools>Computer Management այնուհետ ձախ սյունյակում բացում են Service and Applications>Internet Information Service (IIS) Manager, որից հետո Connection պատուհանում բացում ենք Sites խումբը

սեղմելով աջ՝ Actions սյունյակում Add FTP Site… կտեսնենք հետևյալ պատուհանը՝
լրացնում ենք FTP կայքի անունը և դիրեկտորիան

Նշում ենք IP-ն որով մեր կայքը հասանելի կլինի, պորտը և միացման եղանակը

Աուտենտիֆիկացիայի տեսակը, իրավունքներ

լրացնելով անհրաժեշտ տողերը ինչպես ցույց է տրված նկարներում և սեղմելով Finish մենք կունենանք մեր առաջին FTP կայքը (կարգավորումները  կարող եք փոփոխել ըստ նախընտրությունների): Կայքը ստեղծելուց հետո կարելի է անցնել ավելի մանրամասն կարգավորումներ տալուն սեղմելով Advanced settings… աջ՝ Actions սյունյակում կարելի է կարգավորել միառժամանակ միացումների քանակը, կայքի պորտը (այն դեպքերի համար եթե ուզում եք փոխել ստանդարտ 21 պորտը) և այլն.

Հաջորդ քայլը դա Windows-ի firewall-ում անհրաժեշտ պորտ բացելն է, մեր դեպքում դա ստանդարտ 21-րդ պորտն է: Եւ այսպես բացում ենք Control Panel>System and Security>Windows Firewall>Advanced settings այնուհետ սեղմելով Inbound Rules-ի մեջ գտնում ենք FTP-ին վերաբերվող բոլոր կանոնները (rule-ները) և սեղմում Enable Rule կոճակը, նույնը անում ենք Outbound Rules-ի մեջ:

Եթե ունեք այլ՝ երրորդ կողմի Firewall անհրաժեշտ ա նույնը անել դրա մեջ:

Քանի որ մենք նշել էինք անոնիմ մուտքը թույլատրելի ապա եթե թողնենք ամեն ինչ ոնց կա ապա մեզ կկարողանան կպնեն անոնիմ օգտվողները (anonymous), եթե հենց դա էր պետք, ապա իմաստ չունի շարունակությունը կարդալ, եթե ցանկանում եք օգտվողները մուտք ունենան ավտորիզացիայից հետո, ապա պետք է սկսենք օգտվողներ (user-ներ) ստեղծել դրա համար:
Օրինակ կբերեմ երբ օգտվողը իրավունք ունի փոփոխությունների անի դիրեկտորիայի մեջ: Եւ այսպես, բացում ենք Control Panel>System and Security>Administrative Tools>Computer Management որից հետո բացում ենք Local users Groups խումբը, սեղմում ենք Groups-ի վրա մկնիկի աջ ստեղնով և ստեղծում նոր խումբ New Group… անունը՝ FTP:

Հաջորդ քայլը օգտվող ստեղծելն է՝ սեղմում ենք Users խմբի վրա մկնիկի աջ ստեղնով և New User…-ով ավելացնում նոր օգտվող ftp_user1 անունով և գաղտնաբառով: Հիմա անհրաժեշտ ա մեր ftp_user1-ին «մտցնենք» FTP խմբի մեջ, դրա համար ftp_user1 հատկություններում (Properties) մտնում ենք Member Of բաժինը, ջնջում ենք եղած խումբը և սեղմում Add… կոճակը, որից հետո Advanced… > Find Now և նշում մեր ստեղծած FTP խումբը:

FTP կայքը ստեղծելու ժամանակ մենք նշել էինք D:/FTP դիրեկտորիան որպես FTP կայքի համար, հիմա մեզ անհրժեշտ է տալ համապատասխան իրավունքներ FTP խմբին D:/FTP դիրեկտորիայի համար: Դրա համար բացում ենք D:/ -ն FTP դիրեկտորիայի հատկությունների (Properties) մեջ մտնում ենք Security բաժինը, սեղմում ենք Edit…>Add…>Advanced…>Find Now, որից հետո գտնում ենք FTP խումբը ու տալիս Full Control իրավունք:

Եւ վերջում նորից բացում ենք Internet Information Services (IIS) Mangaer-ը, նշում մեր FTP կայքը, սեղմում FTP Authorization Rules, Action պատուհանում Add Allow Rule… կարգավորում ինչպես ցույց է տրված նկարում:

Որից հետո կարող եք կպնել ձեր անձնական FTP սերվերին ftp_user1 մուտքանունով և համապատասխան գաղտնաբառով:

ՍկզբնԱղբյուր

Windows7-ում FTP սերվեր, 10.0 out of 10 based on 1 rating

Նշագրեր: , , , ,

Բաժին: Ծրագրեր

Կիսվել , տարածել , պահպանել

VN:F [1.9.20_1166]
Rating: 10.0/10 (1 vote cast)

Մեկնաբանեք

Կհաստատվեն միայն մեսրոպատառ հայերենով գրած մեկնաբանությունները

272