site logo
  • Կայքի մասին
  • Ծրագրավորում
  • Ժեշտ
  • Անվտանգություն
  • Հարց ու Պատասխան (ՀուՊ)
Հուլիս 14, 2012  |  By noch In

ասք աշխատանքային ակնթարթների մասին

– Կարո՞ղ ես ազատել մի քանի հաշվողական սերվեր տեստերի համար։
– Հմմ։ Կարող եմ այնպես անել որ նոր աշխատանք չվերցնեն, բայց չգիտեմ եղածը երբ կավարտեն որ ազատվեն․․․ հա, մտածեցի, ընտրեմ այն մեքենան որ հին գործ չի անում։ Թե ասենք մի հինգ օր հաշվարկ արդեն անում է, ապա հավանականությունը շատ է, որ մի հինգ օր դեռ կանի։ Իսկ եթե նոր է գործ վերցրել, կարող է կարճ գործ է, շուտ ավարտի։ Էս լոգիկայով էլի։
– Ո՞րտեղ ստեղ լոգիկա։ Բա որ հինգ օրվա գործը հինգ րոպեից ավարտվիմ իսկ նորը եկածը հինգ օր շարունակվի՞
– Տենց չի լինում․․․

– ․․․ ու այդ պահից հետո միայն մենք կարող ենք անջատել քոր սերվայսները։
– բա որ սքայնեթը չթողնի՞
– ո՞վ
– չէ շեֆ, հեչ
– սքայնեթը ինչի՞ պիտի չթողնի, լավ գործ ենք իրա համար անում, ափգրեյդ է իր հզորության
– հա բա որ ՀԱԼի պես ասի չեմ հավատո՞ւմ, ի՞նչ ես անելու։

իմ դեսքթոփի վրա ոչ մի բան ցույց չի տալիս ու կախվում է երբ մտնում եմ ԳՆՈՄ։
– Հմ, նայենք։
ՍՍհվում եմ մեքենայի վրա,

# su - username
# ls

ցույց է տալիս պարունակությունը

# cd Desktop
# ls

սպասում է, կախվում։ ոչ մի բան։ ու տենց ժամերով։

# cd ..
# ls

աշխատում է

# cd Desktop
# ls

կախվեց․․․

Աաաաա, չլինի՞ SELinux-ն է։ Անջատենք՝ setenforce 0։ Չէ, էլի լս չի լինում։

Բա ո՞նց իմանանք էդ ի՞նչ կա պանակի մեջ որ չի ուզում լս անել։ Կամաց կամաց միանում է ամբողջ սենյակը։ Իսկ եթե սե՞նց՝

for i in `ls`; do echo $i; done

Հմ, լրիվ էլ ցույց է տալիս։
Բա ո՞նց անենք տեսնենք ինչը չի կարողանում ցույց տալ ու կախվում է՞

for i in `ls -al`; do if [ -s $i ]; then echo $i; fi; done

Այո, ցույց է տալիս ֆայլերի ցանկ ու մի պահ կախվում է որովհետեւ չի կարողանում ֆայլի չափը իմանալ։ Հաջորդին անցնել չի կարող։ Հաջորդը ո՞րն է։ Նախորդ ցանկից գտնում ենք որն է։ Մի հատ էլ -la-ով նայենք տեսնենք ինչ է։

a=$IFS;IFS=$'\n';for i in `ls -l`; do echo $i; done; IFS=$a

Ահա, ցույց է տալիս սիմլինք նֆս մաունթ արած կատալոգին որը գոյություն չունի։

# unlink wrongfile
# ln -s /right/path rightlnik

Հիմա կրկին ls

# ls

Աշխատու՜մ է։
Հիանալի է, հանելուկը լուծված է։

Այդ պահին մտնում է շեֆը՝
– Էս ի՞նչ եք ստեղ հավաքվել, ի՞նչ եք նայում։
– Հեչ, լս ենք անում։
– Տենց որ մարդիկ հավաքված են լինում, ուրեմն կամ պորն են նայում կամ ֆուտբոլ։
վարագույր
ու տենց

Սզբնաղբյուր

ls Հումոր պատմություն պորն
Previous Storyասք մուտքը սահմանափակելու մասին
Next Storyասք xfs-ի մասին

Comments: no replies

Join in: leave your comment Cancel Reply

(will not be shared)

Որոնում

Նշագրեր

android (12) C++ (10) C և C++ (11) Excel (10) html (10) Network Administration (16) System Administration (28) Windows 7 (14) Անվտանգություն (26) ԳՆՈՒ/Լինուքս (16) Թեյնիկներին (55) Ժեշտ (29) Լակոնիկ (21) Լինուքս/Յունիքս հրամաններ (23) Լուսանկարչություն և մշակում (15) Խելախոսներ (14) Ծրագրավորման լեզուներ (13) Ծրագրավորում (43) Ծրագրեր (46) Հայականացում (28) Հումոր (11) Ուսումնական նյութեր (33) Չդասակարգված (11) Սոցցանցային Հմտություններ (19) Վեբ (24) Վերլուծություն (10) Վինդոուս 7 (10) Վորդպրես (21) ՏՏ և փիլիսոփայություն (21) Տվյալների բազաներ (12) Օպերացիոն համակարգեր (25) Օֆիսային ծրագրեր (22) անդրոիդ (11) բաշ (10) ինտերնետ (11) խելախոսներ (13) համացանց (15) հայատառ (10) հայերեն (11) հայերեն ստեղնաշար (11) հայկական սոֆթ (11) ստեղնաշար (10) սքրիփթ (14) վինդոուս (12) տեսանյութ (23)
Copyright ©2017 ThemeFuse. All Rights Reserved