site logo
  • Կայքի մասին
  • Ծրագրավորում
  • Ժեշտ
  • Անվտանգություն
  • Հարց ու Պատասխան (ՀուՊ)
Սեպտեմբեր 6, 2012  |  By Louis_Dega In

Ինչպե՞ս մուտք գործել սկայպ միաժամանակ 2 օգտանուններով

sk

Պատահում է, որ ունենում ես Սկայպի 2 օգտանուն ու գալիս է ժամանակ, որ անհաժեշտություն է առաջանում մուտք գործելու 2 օգտանուններով միաժամանակ:

Սկայպի ծրագրավորողները չեն մոռացել իրենց կերտած ծրագիրը օժտել նմանատիպ ֆունկցիայով.

Ենթադրենք ունեք 2 Սկայպ օգտանուն՝ howto.test.1 և howto.test.2: howto.test.1-ով մուտք ենք գործում ու ցանկանում ենք միաժամանակ մուտք գործել howto.test.2-ով

Էս դեպքում ունենք 2 տարբերակ.

Սկայպի լոգո

ՏԱՐԲԵՐԱԿ 1 (Microsoft Windows օպերացիոն համակարգերի համար միայն)

Առաջին հերթին մուտք ենք գործում մեր սկայպի փրոֆայլ առաջին անվան տակ՝ howto.test.1

օգտանուն առաջինով մուտք

առաջին օգտատիրոջ փրոֆայլ

Այնուհետև.

Ստեղնաշարի վրայի WIN կոճակը սեղմած պահելով միաժամանակ սեղմում ենք “R” տառը, այսինքն ստացվում է “WIN+R”, արդյունքում բացվում է Windows օպերացիոն համակարգի հրահանգների պատունահը.

 

 

Win+R ստեղների համադրությամբ կանչված մենյու

այնուհետև սեղմում ենք «Browse…» կոճակը և ցույց տալիս սկայպի հիմնական ֆայլի (skype.exe) տեղը մեր համակարգչի մեջ.

ֆայլ բրոուզեր

սկայպի ֆայլը ցույց տալուց հետո, ավտոմատ կերպով կվերադառնանք հրահանգներ պատուհանին, որտեղ ինքնաբերաբար գրված կլինի սկայպի հիմնական ֆայլի ճանապարհը: Այդ ճանապարհի վերջում անհրաժեշտ է ավելացնել “/secondary” բառը, չակերտներից դուրս:

Երկրորդ օգտանվան մուտք

Վերջում անհրաժեշտ է սեղմել OK.

Մեր առջև կբացվի 2-րդ պատուհանը, և մենք մուտք կանենք 2-րդ օգտատիրոջ անունն ու գաղտնաբառը.

2-րդ սկայպ օգտանուն

և վերջ, մենք կարողացանք մուտք գործել սկայպ միաժամանակ 2 օգտանվանունից.

2skypes2gether
2skypes2gether
2skypes2gether
2skypes2gether

ՏԱՐԲԵՐԱԿ 2

Այս տարբերակում ամեն ինչ նույնն է ուղղակի այստեղ մենք կսարքենք պիտակ մեր էկրանի վրա, որպեսզի հեշտ մուտք գործենք 2-րդ սկայպ:

Էկրանի վրա քլիք ենք անում, ընտրում ենք NEW->Shortcut մենյուն: Նորից ցույց ենք տալիս սկայպի հիմնական ֆայլի ճանապարհը (օրինակ՝ “C:\Program Files (x86)\Skype\Phone\Skype.exe” /secondary ///// այստեղ բերված օրինակը Windows 7 x64 օպերացիոն համակարգի համար է, x86 օպերացիոն համակարգի համար Program Files (x86)-ի տեղը կլինի ուղղակի Program Files):

Ստեղծենք պիտակ 2-րդ սկայպի համար

 

Արդեն պատրաստ 2-րդ սկայպի պիտակ

Սեղմում ենք Finish և մենք մեր էկրանին ունենում ենք 2-րդ սկայպի համար մուտքի պիտակ :

ՍկզբնԱղբյուր

Ինչպե՞ս մուտք գործել սկայպ միաժամանակ 2 օգտանուններով, 10.0 out of 10 based on 2 ratings
Skype խորամանկություն Ծրագրեր Սքայփ
Previous StorySkype: ինչպես ջնջել միայն մեկ կոնտակտի պատմությունը
Next StoryԱմենահզոր JavaScript գրադարանը

Comments: no replies

Join in: leave your comment Cancel Reply

(will not be shared)

Որոնում

Նշագրեր

*Nix-եր (18) android (17) C++ (19) C և C++ (27) Excel (10) html (10) Network Administration (16) System Administration (28) Windows 7 (14) Ալգորիթմներ (15) Անվտանգություն (29) ԳՆՈՒ/Լինուքս (16) Թեյնիկներին (57) Ժեշտ (44) Լակոնիկ (21) Լինուքս/Յունիքս հրամաններ (29) Լուսանկարչություն և մշակում (15) Խելախոսներ (19) Ծրագրավորման լեզուներ (16) Ծրագրավորում (64) Ծրագրեր (48) Հայականացում (28) Հումոր (11) Ուսումնական նյութեր (34) Սոցցանցային Հմտություններ (19) Վեբ (25) Վերլուծություն (10) Վորդպրես (21) ՏՏ և փիլիսոփայություն (21) Տվյալների բազաներ (12) Օպերացիոն համակարգեր (27) Օֆիսային ծրագրեր (22) անդրոիդ (16) բաշ (10) ինտերնետ (11) խելախոսներ (13) համացանց (15) հայատառ (10) հայերեն (11) հայերեն ստեղնաշար (11) հայկական սոֆթ (11) ստեղնաշար (10) սքրիփթ (14) վինդոուս (12) տեսանյութ (23)
Copyright ©2017 ThemeFuse. All Rights Reserved